96-ին ծնողներս ընտրել են Վազգենին: Ունեմ մոտիկ մարդիկ, ովքեր եղել են Բաղրամյան պողոտայում, երբ գրոհել են ԱԺ շենքի վրա: Կարծիքս կազմել եմ տարբեր աղբյուրներից ինֆորմացիա հավաքելով, իմ աչքի տեսածով, իմ տրամաբանությամբ, դեպքերի զարգացմանը հետևելով: Եվ եկել եմ այն համոզմանը, որ նա արժանի չի նախագահի աթոռին նստելուն: Նա չի կարող ղեկավարել երկիր: Էլի եմ ասում` ընդունում եմ, որ խելացի է, քաղաքական գործիչ է, թող լինի վարչապետ, թող լինի նախարար, այլ բարձր պաշտոններ զբաղեցնի, բայց որպես նախագահ ես նրան չեմ ցանկանա տեսնել, երբեք չեմ քվեարկի նրա օգտին: Նախագահական ընտրությունները նախատեսված են նախագահ ընտրելու համար, իսկ ինչ որ մեկին սատարելու կամ դեմ գնալու համար կան այլ միջոցներ, մասնավորապես` քարոզչություն, ոչ թե սեփական անձը սարքել սատարման կամ դեմ գնալու առարկա` միաժամանակ խաբելով սեփական ընտրազանգվածին, փոշիացնել նրանց քվեները: Ապացուցիր, որ Լևոնը չի եղել ազատության համար մղվող պայքարի առաջնորդը: Եթե Լևոնը չի եղել, Վազգենն ա եղել, ինչո՞ւ Լևոնը ստանձնեց նախագահի պաշտոնը, ոչ թե Վազգենը: Ինչո՞ւ հակառակը չեղավ` Վազգենը նախագահ, Լևոնը վարչապետ:
Էջանիշներ