Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ էր… 96-ին ո՞վ միավորեց ժողովրդի

Զոռով կեղտ եք ման գալիս, հա՞: Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու համար նման բաներ եք փնտրում, որովհետև ուրիշը չկա. դու նրա դեմ չես կարող ասել այն, ինչ կարող ես Սերժի, Լևոնի, մյուսների մասին:


Լավ էլի: Էդ դու ես էդպես որոշել երևի: Ես լրիվ հասկանում եմ նրա՝ արյունահեղությունից խուսափելը:
Միավորել՝ չի նշանակում հավաքել կռվեցնել ու հետո հետ քաշվել, նա որպես քաղաքական գործիչ չկարողացավ գնահատել իրավիճակը ու կռահել հետագա զարգացումները, դրա համար էլ զրահամեքենաներն ու զինվորները հայտնվեցին քաղաքում։ Թող պայքարեր օրենքով, փաստերով կեղծիքները ներկայացնելով, ու ժողովրդին հանձներ ապացույցները որ ինքն է հաղթել։ ինչու՞ չկարողացավ հաղթել 98–ին, 2004–ին, որովհետև լավ չի աշխատել հաղթելու ուղղությամբ։ Հետևողական պայքար չի մղել։ Հիմա էլ երբ ԼՏՊ–ն է հայտվել, նրա ասելիքները շատացե՞լ են։ Կեղտ ման չեմ գալիս, ինձ 1000 տարի պետք չի նրա վրա կեղտ ման գալ, բոլորի վրա էլ կեղտերը լիքն են, ԼՏՊ–ն էլ 100% -անոց մաքուր տղա չի, ու քաղաքականության մեջ երբեք էլ մաքուր մեկին չեք գտնի, պարզապես պիտի ընտրել թե ում հետ գնալ և ուր գնալ և ընդհանրապես հնարավոր է՞ արդյոք գնալ։ Ես պարզապես հայտնում եմ իմ կարծիքը, որ այս մարդու հետ մեծ հույսեր չարժի կապել ինչքան էլ ճշմարիտ ու խելոք բաներ ասի։ Նա ինքը շանսեր չի տալիս։ Ու մի բան էլ հաշվի առեք, սովորաբար սխալվում է նա, ով ինչ որ բան անում է, ով գրեթե ոչինչ չի անում, նա չի էլ կարող սխալվել։ Նա ժամանակին մեծ գործեր արել է, բայց հետո կոտրվել է ու սպառել է իրեն։ Թող ինքը հավաքեր ժողովրդին օպերայի հրապարակում, եթե այդպես ուժեղ է, հենց սկսեց ԼՏՊ–ին քննադատել, հեռուստաալիքները սկսեցին նրան սիստեմատիկ ցույց տալ։ Խռովկանի պես հայտնեց թե ԼՏՊ–ն ժամանակին իրենից ձայներ է գողացել, կարծես թե 96–ին ինքը լիներ, երկրի հարցերը լուծել էր։ Թող մոռանար ամբիցիաները հանուն ժողովրդի, ու միանար ԼՏՊ–ին, հետո իրար հետ կորոշեին թե ով ում է քցել։ Դա կլիներ նրա կողմից անսպասելի խելամիտ քայլ, ռեալ հնարավորությունների գնահատում ու հետո էլ ժողովուրդը կմեծարեր նրան այդպիսի քայլի համար ու նա դեռ շատ առաջ կգնար։ Այդ ի՞նչ ակտիվ գործունեություն արեց, որ ԼՏՊ–ն միանար նրան, կամ որ միանալու առաջարկ աներ, Մանուկյանը կհամաձայնվե՞ր, թե կմերժեր ԼՏՊ–ին, այդպիսով նրան ստորացնելով։
Չէ ախպեր, այս մարդու նկատմամբ անձամբ ոչինչ չունեմ, բայց որպես քաղաքական գործիչ, նա ներկան, իր ուժերն ու հնարավորությունները գնահատելու ունակություն չունի, ամբիցիաների ու ռոմանտիկ երազների մեջ ընկած խաղեր է տալիս, ու դրանով ավելի շատ վնասում է առաջին հերթին պետության ու ժողովրդի շահերին ու նաև հենց իրեն է վնասում։ Ու հենց նրա խոսքերով «կապրենք, կտեսնենք»։