Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Արտ տենց որ վերցնենք պետական ինստիտուտի ամենամեծ հեղինակազրկումը 96ի խայտառակ ընտրություններն էին...
Ապեր տենց որ վերցնենք կարանք ասենք Ղարաբաղյան ազատամարտի նախադեպ համարենք ինչոր ասնեք Հայ ու Ադրբեջանցի հարևանների կռիվ ասենք պաձյեզդի մաքրության համար...
Ասածս էնա որ նախադեպ կոչվածը իրա հաջորդի /կամ չգիտեմ ոնցա կոչվում երևի հետևանք/ հետևանքի հետ պետքա տրամաբանական կապ ունենա... իսկ քո ասած կապը ճիշտն ասած տրամաբանական չի
Այսինքն ինչ որ ժողովորւդը կոտրել էր ԱԺ դարպասը.. ուրեմն էտ էն նախադեպն էր որ Քոչը կազմակերպեց 27յան սպանդը "ազատություն" ստանալու համար
Վաբշե Ո՞վ էր ու Ո՞ւր էր Քոչը 96 թվին.. սկի Հայաստանի հանրապետության քաղաքացի չէր... լավ էլի... վաբշե իրար հետ կապված չէին...
Այլ հարցա որ ժողովրդի միջոցով ագրեսիա կիրառելը ստիպում է բռնապետներին իրենց բռնություններին արդարացում գտնել...
Այս մտքի հետ համաձայնեմ բան չունեմ ասելու... Վազգենի կողմից կոպիտ սխալ էր Ժողովրդի միջոցով փորձել ուժով ինչոր բան անել...
Արթ .. իրա Լևոնին չմիանալը չեմ կարծում որ նեղացկոտության հետևանքա...
Իրա նման Հայաստանի ժողովրդի մի մեծ մասն էլ Լևոնին չի միանում.. հենց մենակ պատճառաբանելով որ իրա ստեղծածի պտուղներնա ճաշակում... այսինքն 96ի խայտառակ ընտրությունները /մենակ չասեք ինքը չի կազմակերպել, ավելի վատ որ ինքը երկրի գլխավոր հրամանատար լինելով էնքան չի եղել որ էտ խայտառակությունը թույլ չտար/ ու Էտ մարդկանց ինչոր տեղ մեղադրելու չի.. որովհետև տեսել են Լևոնի կառավարման ժամանակ իրա կողմից էլ բռնապետություն կամ թուլություն, որը ավելի վատ է... ու չեն կարում ընդունեն որ իրան հետ բերելով անվերջ ցիկլի մեջ չենք ընկնի...
Նույնն էլ Վազգենը շատ հավանականա որ պարզապես մտեծելա ու եկել էն եզրակացության որ Լևոնին միանալը Հայաստանը կգցի անվերջ ցիկլի մեջ...
Ու էտ տոկոսներին ես էտքան էլ չեմ հավատում... տոկոսներին որ Նայենք Սերժն էլ 50 տոկոիսց ավելա հավաքել .. բայց դե հո տենց չի...
Այլ հարցա որ Սերժի հաշվին են հաշվվել նաև շատ շատերի.. ու հենց Նույն Վազգենի ձայները /ճիշտն ասած դրանում կասկած անգամ չունեմ/ բայց կարաք համարեք իմ սուբյեկտիվ կարծիք.. բայց դե իմ դիտարկմամբ.. գոնե եռյակի մեջ կլիներ Վազգենը..
ՈՒ հենց Սերժի տեղը... Այլ հարցա որ իրա Թուլությունն էլ էնքանովա որ չի կարեցել իրա ձեներին էս էլ որերորդ անգամա տեր կանգնի...
Բայց դե չմիանալը մեղադրելու չի...
Loading your personal settings....
Kuk (14.01.2009)
Ամենամեծը չէր Սամ ջան, բայց իսկապես շատ բացասական անդրադարձավ: Գրառմանդ մնացած մասը չեմ կարդացել, էսքանից խոսեմ: Ուղղակի սենց բան կա, եթե որոշել ես էս խնդիրն էլ նայես, ուրեմն պիտի համակողմանի նայես: Հասկանաս, թե ի՞նչ էր կատարվել, նույն Վազգեն Մանուկյանը իր կուսակցությունով ու դաշնակները 94-ից ոնց էին խարխլում պետության հիմքերը, պետք ա հաշվի առնես, որ իրանց կողմից էլ են խախտումներ եղել և այլն: Թե չէ իհարկե ճիշտ ես ասում, էդ ընտրություններում կեղծիքները բացասական անդրադարձան երկրի վրա, բայց ոչ էնքան, ինչքան այդ ժամանակվա ընդդիմության հակապետական գործողությունները (մասնավորապես նույն ԱԺ-ի շենքի գրավումը, պետական այրերի ծեծումը): Ու հիմա կարող ա ֆռաս ու ասես, որ հետո էլ ԱԺ-ում Արշակ Սադոյանին ծեծեցին ու դա էլ բացասական ազդեց ու քո հետ կհամաձայնեմ: Բայց էլի համեմատության մեջ դրա դերը քիչ կլինի: Բացի էդ մատնացույց կանեմ, թե հիմա որտեղ են էդ ծեծողները (իշխանության մեջ): Էնպես որ արի համակողմանի նայենք, նոր խոսենք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Loading your personal settings....
Ես էլ ասում եմ, որ քո ասած հարգանքը այլ հարգանք է, ոչ թե պետական ինստիտուտի նկատմամբ, հույսն էլ կորցրել էին տվել, ոչ թե կորել էր, էլի նույն Մանուկյանները ու դաշնակները: Էնպես որ խնդրում եմ նախ հասկանալ թե ի՞նչ եմ ասում, նոր պատասխանել:
Պետական ինստիտուտ հասկացությունը ու պետության տվյալ պահի ներկայացուցիչ հասկացությունները իրարից էապես տարբերվող բաներ են Սամ ջան: Մի խառնի իրար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սամ, ժողովրդի մեծ մասը Լևոնի կողմն ա, դա փաստ ա, արի չվիճենք էս հարցի շուրջ, ընդունի, անցնենք առաջ
96-ի ընտրությունները կեղծվել են, համաձայն եմ: Այստեղ երկու կարծիք ունեմ. երբեք և ոչ մի դեպքում չի կարելի կեղծել ընտրությունները, չի կարելի բռնանալ ժողովրդի կամքին, դա հակաժողովրդական է, անընդունելի է, բայց պետք է ասեմ, որ ուրախ եմ, որ Վազգենը չի եղել նախագահ: Իմ կարծիքով դա կարող էր վատ հետևանքներ ունենալ: Նրա` 96-ի գործելաոճը ոչ մի լավ բան չի խոստացել, անիմաստ հարձակում պետական մի կառույցի վրա, որի հնարավոր գրավվումը ոչ մի դրական նախադրյալ չէր ստեղծելու. ընդհակառակը` ենթադրում էր վիրավորներ, բանտարկյալներ, հետապնդվողներ, և բարեբախտաբար, այդ ժամանակ իշխանության ղեկը եղել է Տեր-Պետրոսյանի ձեռքում, չեն կրակել ժողովրդի վրա: Մի պահ պատկերացրու, եթե այսօրվա իշխանությունների օրոք նման գրոհ կազմակերպվեր, ինչպիսի հետևանքներ կլիներ: Իսկ այն վարկածը, որ Լևոնը թույլ է եղել, ամբողջովին չի տիրապետել իրավիճակին, դրանց համար կան հնարավոր հանգամանքներ, որոնք իմ սուբյեկտիվ կարծիքի շրջանակներում են. երեք տարի համաժողովրդական հուժկու ընդվզում, այնուհետև պատերազմ, նոր ձևավորված պետություն, կադրերի խնդիր, այս ամենը միաժամանակ լուծելը, կարծում եմ` հեշտ գործ չէ, և այդ գործում կատարելության հասնելը նույնպես հեշտ չէ: Բայց խոսել Լևոնի թուլության մասին, երբ խոսքը գնում է Վազգեն Մանուկյանի գործողությւոնների մասին, այնքան էլ ճիշտ չեմ համարում. Լևոնը, իր կողքին ունենալով ժողովրդի աջակցությունը, երեք տարի պայքարի լիդերի դերը ստանձնած ժողովրդի հետ միասին հասավ իր նպատակի իրագործմանը. անկախացավ Հայաստանը: Հուսով եմ` այս անգամ ևս մինչև վերջ կպայքարի, առայժմ կասկածի տեղիք չի տվել: Իսկ ի՞նչ արեց Վազգենը: 96-ին փասս, 2008-ին` ավելի շուտ փասս, կամ ավելի հստակ` նույնիսկ խաղի մեջ չմտավ: Իր չնչին տոկոսով կորավ, իմաստը ո՞րն էր: Համաձայն եմ` գողացել են, բոլորից են գողացել, բայց պայքարողը` ուժեղը, պայքարում է, համակերպվողը` թույլը, համակերպվում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Երեխեք, եկեք 96 թիվը թողնենք մի կողմ էլի: Այդ շրջանում ոչ մեկ, նույնը նաև Լևոնը և իր շրջապատը չեն ունեցել գաղափար պետական իշխանության ու մնացած այլ բաների մասին, իսկ ժողովուրդը չի իմացել, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը, չի եղել քաղաքական միտք, մնաց թե իմանային, թե պետք է հարգել պետական կառույցը:
Հիմա ուրիշ է. նախ ասպարեզ են գալիս երիտասարդ ուժեր, որոնք քաջատեղյակ են փոլիթիք սայնսից, մեծացել են ազատ, անկաշկանդ, հետո էլ հետ է եկել մի ուժ, որը համոզված եմ, որ այն ժամանակվա չկայացած ուժը չէ. սա արդեն բավականին հղկված ուժ է, որի հետ էլ կապում ենք մեր հույսերը. քննարկեք հիմիկվա դեպքերն ու զարգացումները
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ