Ես կխնդրեի բոլոր Վազգեն Մանուկյանին սատարողներին, փորձեն կոպտությունները նվազեցնեն իրենց գրառումներում:

Վազգենը միակ թեկնածուն է, որ մասնակցել է 5 նախագահական ընտրությունների: Վազգենի ամենամեծ սխալը ժողովրդին խորհրդարանի հետ ծանոթացնելն էր:
Այսօր փաստը մնում է փաստ, որ նա կորցրել է ժողովրդի վստահությունը: 96-ից հետո նրա վարկանիշը աստիճանաբար ընկնում էր, և այսօր նա կանգնել է խայտառակ արդյունքների առջև: Մանուկյանի համակիրներին լիովին հասկանում եմ, թե ի՜նչ ապրումների մեջ են հիմա նրանք: Չի կարելի այդքան վրեժխնդիր լինել մեկին, երբ որ ոչ մի փաստ չունես ձեռքիդ տակ:

Լուսահոգի Ռ. Ղազարյանն ու Ռ. Իշխանյանը չէին մարսի այս թշնամանքը մեկը մյուսի նկատմամբ: Ազգը կործանման եզրին է, իսկ Մանուկյանը «տունտունիկ» է խաղում: Քաղաքականությունը կրկես չէ, ոչ էլ կռվի դաշտ: Պետք է համախմբվել: Ոչ թե մեկը մյուսի գաղափարները կուլ տա, այլ փորձել 2-ի գաղափարները համախմբել և որոշել դրանց ստացված ոսկե միջինը:

Եթե ինձ բան ունեք ասելու, խնդրում եմ առանց որևէ ջղաձգումների կամ հայհոյանքների մարդավարի պատասխան տվեք:
Նախապես շնորհակալ եմ կիրթ և քաղաքավար զրույցը շարունակելու համար: