P.S.-ի խոսքերից
Չեմ հասկանում, ինչու ես մարդկանց մոլորված անվանում, եթե միացել են ԼՏՊ–ին փոփոխության համար։ Հասկանում եմ, որ հիասթափված ես ընտրություններից, բայց ո՞ւր է քո թեկնածուն։ Ինչո՞ւ է լռում։ Ինչու գոնե մեկ բառ չի ասում ընտրությունների անցկացման որակի մասին։
Հա, դեռ վաղ է Վ.Մանուկյանից պահանջել քաղաքական անալիզ, բայց գնահատական կարող է տալ։ Ի վերջո, տղամարդուն և քաղաքական գործչին դատում են ոչ թե իր խոսքով, այլ գործողություններով։ Իսկ Վազգենը 96–ից հետո ընդամենը մեկ բան է անում՝ հիասթափեցնում է։
Արդյո՞ք վիրավորական չէ, որ նա այս անգամ նույնիսկ առաջին հնգյակում չկար։ Քո կարծիքով, ժողովուրդն այդքան հիմար է, որ չի կարողանում տարբերակել կամ գնահատել քաղաքական գործիչներին։ Վերջին տասը տարում Վազգենը գրեթե միշտ ներկայացված է եղել խորհրդարանում։ Բայց երբեք, որևէ քննարկման լուրջ մասնակցություն չի ունեցել՝ ոչ Կոսովո, ոչ Իրաք զորք ուղարկելու, ոչ Սահմանադրական փոփոխությունների, ոչ դատաիրավական բարեփոխումների ժամանակ։ Հեշտ է քննադատել պոստ–ֆակտում, բայց ինձ համար կարևոր էր ոչ թե արդյունքը, այլ այն ջանքը, որ նա կարող էր ներդնել ու գուցե ինչ–որ առումով շտկել։
ԱՅս քարոզարշավին Վազենի բոլոր ելույթներին հետևել եմ։ Ոնց–որ աբիժնիկ լիներ...որևէ ծրագրային ելույթ չուներ, ընդամենը նախանձով նայում էր թե մյուս թեկնածուներն ինչ են անում։
Այնպես, որ Բյուրակն, կարող ես իհարկե, ինձ հետ չհամաձայնել ու անգամ բացասական «գնահատական» տալ, բայց փաստը մնում է փաստ.
Վազգենից մենք ակնակալում էին բոլորովին այլ կեցվածք։ Ինքը ընտրեց բոլորովին այլ մարտավարություն, քաղաքացիները ցույց տվեցին իրենց վերաբերմունքը։ Գուցե հիմա ԱԺՄ առաջնորդը հասկանա, որ կարելի է մի քիչ ավելի շատ ինտուիտիվ լինել ու շատ չլսել սեփական կնոջը, որը Վազգենի համար բոլոր ճակատագրական պահերին միջամտել ու փչացրել է ամեն ինչ։ Դրանում համոզվելու համար շատ հեռու մի գնա ու զրուցիր օրինակ Վարդանի հետ Պողոսյան, իրավաբանի, որին համարում եմ շատ խելացի անձնավորություն։
Եվ հետո՝ ցույց տուր գոնե մեկ երիտասարդի, որին Վազգենը ընտրել է ու աճեցրել...չէ որ Ազգային ժողովրդավարությունը միայն կուսակցություն չէ, այն լուրջ գաղափարախոսություն է։ Ո՞վ է այդ գաղափարների կրողը Վազգենից հետո...
Ես ինքս ինձ համարում եմ ազգային ժողովրդավար, ինձ համարում եմ Վազգենական, բայց ժամանակն է, որ Նահապետը անկեղծանա, լռի ու հեռանա։ Հեռանա՝ առանց վիրավորելու, առանց խանգարելու ու գուցե հենց այդ պասիվությամբ ավելի օգտակար լինի, քան իր կեղծ ակտիվությամբ։
Էջանիշներ