User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Դեղնակարմիր սեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Դեղնակարմիր սեր

    Գարնանամ՞ուտն էր պատճառը, թե՞ ջերմ արևը, կամ էլ այդ ժպտացող ծաղկած բալենին, որ Անահիտն այդքան լավ տրամադրություն ուներ: Կամ թե պատճառը նոր աշխատանքի մեջ է՞ր: Արդեն մեկ ամիս է, ինչ աշխատում է: Ուսումն ավարտելուց հետո անմիջապես տեղավորվեց աշխատանքի: Ոչ բոլորի բախտն էր այդպես բերում: Դե պարզ է, իր համար դժվարություն չկար, մայրը ճանաչված բժշկուհի է, ինքն էլ ստանալով բժշկի որակավորում, շնորհիվ մոր ծանոթների, գտավ աշխատանք: Սկզբում դժվարությամբ ընդունեց այս աշխատանք առաջարկը, դե ավելի շուտ կցանկանար մեծ հիվանդանոցում աշխատել, ոչ թե ծերանոցում: Մի տեսակ մենակ էր իրեն զգում, բոլորը տարիքն առած մարդիկ էին: Կարծես աշխատողներն էլ հատուկ մեծահասակներ էին ընտրված, գուցե երիտասարդները չեն էլ ցանկանում այստեղ աշխատել: Սկզբում նեղվում էր, իրեն պարտադրված հասնում աշխատանքի: Օրերն էլ թվում էին երկար ու ձանձրալի: Իսկ այսօր չկար այդ զգացումը: Ի?նչն էր պատճառը, ի՞նչ էր փոխվել այս մեկ օրվա մեջ, որ այսքան ուրախ է: Նստել էր ծաղկած բալենու տակ դրված նստարանին ու նայում էր բակում գարնան արևով ջերմացող ծերունիներին: Հիմա բոլորն էլ հարազատի պես էին, անգամ այն կամակոր պապիկը, որ հաճախ էր իրեն բարկացնում, հունից հանում, նույնիսկ մեկ անգամ լացացրել էր: Միշտ թերահավատորեն էր նայում իրեն, նշանակած դեղերը չէր խմում, պատճառաբանում էր, թե այս երեխան ինչ գիտի, որ իրեն բուժի: Հիմա դա հիշում էր որպես մի կամակորություն, ոչ թե չարություն:
    Նորից հերթով նայեց ծերունիներին: Մի տաք ալիք անցավ մարմնով, երբ հայացքը կանգ առավ իրենից քիչ հեռու նստած փոքրամարմին կնոջ վրա: Նախորդ օրը այս տատիկի սենյակում սովորականից ավելի երկար մնաց: Պատճառը ոչ թե նա էր, այլ այդ սենյակի մեկ այլ տարեց: Նա անկողնային հիվանդ է: Վիճակը բավականին վատ էր: Ծերունական հիվանդությանը գումարվել է նաև քաղցկեղը, որը մաշում ու քայքայում է խեղճ կնոջը: Ցավերն այնքան ուժեղ էին, որ ստիպվածէին ցավազրկող ներարկել: Բուժել հնարավոր չէր, փորձում էին ինչ-որ կերպ ցավերը մեղմել:Ա յստեղ շատ հազվադեպ էր պատահում, որ ծերանոցի բնակիչներին այցելուներ ունենան: Այս կնոջն էլ իր աշխատած մեկ ամսվա ընթացքում ոչ-ոք չէր այցելել: Մինչև այդ օրը: Այդ օրը մի երիտասարդ էր եկել` հիվանդի քրոջ որդին էր: Սենյակի մի անկյունում նստած` լուռ հետևում էր բուժաշխատողների աշխատանքին: Անահիտը հաճախ էր զգում իրեն սևեռած հայացքը, որի մեջ մի տեսակ ջերմություն կար: Փորձում էր ցույց չտալ, որ նկատում է: Դեմքի լուրջ հայացքով թաքցնում էր ներքին հուզմունքը, բայց շառագունած այտերը մատնում էին իրեն:
    Գործն ավարտելուց հետո գնաց աշխատասենյակ: Նստել էր սեղանի մոտ, բայց գրառումներ անելու փոխարեն տարվել էր մտքերով: Անկախ իրենից այդ տղայի մասին էր մտածում, փորձում հիշել դեմքը, պահվածքը: Սթափվեց դռան թակոցից:
    -Մտեք,- ասաց ու գրիչն առավ ձեռքը: Ներս մտնողը հենց այդ պատանին էր: Մի պահ շփոթվեց, թվաց, թե մատնեց իրեն, իր մտքերին: Բայց շուտ կարողացավ թաքցնել շփոթմունքը և պատրաստակամ նայեց նրան.
    -Լսում եմ:
    -Բժշկուհի, եկել եմ շնորհակալությունս հայտնեմ:
    _Դե դա մեր գործն է, դրա համար շնորհակալ լինել պետք չէ:
    -Հասկանում եմ, բայց Դուք այնքան հոգատար ու սրտացավ եք: Շատերը հարազատից չեն ստանում այն, ինչ Դուք եք տալիս:
    Պատմեց, որ ինքը բանակում ծառայելիս է եղել, այդ պատճառով չի մորաքրոջն այցելել: Մորաքույն այստեղ միայնակ է, բոլոր հարզատները օտարության մեջ են: Այստեղ մանցած միակ հարազատն ինքն է: Ուզում է ինչ-որ կերպ թեթևացնել, մեղմել եթե ոչ ցավը, ապա գոնե հոգու կարոտի մորմոքը:
    Առաջին անգամ էր տեսնում այդ տղային, բայց մի տեսակ ջերմություն, հարազատի շունչ էր հաղորդում իրեն: Զրուցում էր, պատմում իր անցյալի մասին, ապագա ծրագրերի մասին: Անահիտը չէր հիշում, թե վերջին անգամ երբ էր այսքան երկար զրուցել, այն էլ տղամարդու, այն էլ օտար, անծանոթի հետ: Միշտ խուսափել էր մարդաշատ միջավայրից: Բարեկամները գիտեին իր մելանխոլիկ բնավորությունը և շատ չէին անհանգստացնում: Ուսանելու տարիներին ավելի շատ էր մեկուսացել, դարձել ինքնամփոփ: Կուրսեցիներից չորս տարով մեծ էր: Միայն չորրորդ տարն էր, որ կարողացավ իր համռության շնորհիվ ընդունվել: Ու մի տեսակ ամաչում էր իր մեծ լինելուց: Իր հասակակիցները բարձր կուրսում էին` իրենց ընկեր- ընկերուհիներով, իր համար կարծես տեղ չկար: Իսկ կուրսում էլ չէր գտնում իրեն հարմար մեկին: Հետո շատ ուշ կարողացավ մտերիմ ընկերուհի ունենալ:
    Իսկ հիմա նստել ու զրուցում է տարիքով իրենից բավականին փոքր ու անծանոթ մի տղամարդու հետ:
    Գնելի գնալուց հետո էլ երկար ժամանակ մտովի շարունակում էր զրուցել: Հիմա նորից նրան մտաբերեց…

    շարունակելի...
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. #2
    Սկսնակ անդամ Lernci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2008
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Ես ակումբում նորեկ եմ և փորձում եմ ճանաչել նրա անդամներին:Ասեմ քեզ, որ դու գիտես ինչպես տպավորություն թողնել:Քո պատմությունը շատ հետաքրքրող սկիզբ ունի հուսով եմ շարունակությանը շատ չենք սպասի:
    Անվանիր ինձ, և ես արդեն չկամ.........

  3. #3
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Мы требуем продолжение банкета!!!
    Շատ եմ սպասում շարունակությանը... Վերնագիրը շատ հետաքրքիր է ու ձգող... Աղջկա մտահոգությունները` նույնպես...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. #4
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Կփորձեմ չուշացնել շարունակությունը, իսկ չհուզել չեմ խոստանում, դա իմ թուլությունն է
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  5. #5
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    սպասում եմ ավարտին,այն ել անհամբեր....
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

  6. #6
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Ջանիկս շարունակությունն ու՞ր է..........

  7. #7
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    -Բարև Ձեզ, ինչպե՞ս եք:
    Անսպասելի բարևից Անահիտը կտրվեց մտքերից: Գնելն էր: Գուշա՞կ է, ինչպե՞ս է կարողանում կողքին լինել այն պահին, երբ իր մասին է մտածում:
    _Բարև Ձեզ, շնորհակալ եմ, լավ եմ:
    -Եկա մորաքրոջս այցելության, տեսա, որ այստեղ եք, մտածեցի նախ Ձեզ տեսնել, իմանալ, թե ինչպես է նա, նոր այցելեմ իրեն:
    -Ինչ ասեմ, լավ նորության սպասելն անիմաստ է, պարզապես այս պահին մի քիչ հանգիստ է, ցավերը մի քիչ մեղմացած:
    Զրուցելով գնացին հիվանդի մոտ: Էլի նույն անկաշկանդ, հաճելի զրույցը: Ի՞նչն է այս տղայի մեջ այսքան գրավիչ, որ անընդհատ ուզում է զրուցել. ձա՞յնը, հաճելի խոսելա՞ձևը, հարազատի հանդեպ սրտացավությո՞ւնը: Անահիտը չէր կարողանում դա հասկանալ, բայց այն, որ ցանկանում էր նրա հետ զրուցել, ժխտել չէր կարող:
    Գնելի այցելությունները դարձան հաճախակի: Այն օրերին, երբ չէր գալիս, անպայման զանգում , մորաքրոջ որպիսությունն էր հարցնում, անհանգստանում էր նարա վիճակով: Անահիտը վախենում էր ինքն իրեն խոստովանել, որ այդ հեռախոսազանգերը սովորական հարց ու փորձից ավելի երկար էին տևում: Խոսում էին երկար- բարակ, ինչի՞ մասին: Լսափողը ցած դնելուց հետո փորձում էր հիշել, թե ինչից էին խոսում, ինչ էին պատմում, բայց չէր կարողանում մի կարգին բան հիշել: Այ քեզ չաչանակ: Ուրիշներին էր մեղադրում հեռախոսով երկար զրուցելու համար, հիմա ինքը չի կարողանում առանց դրա: Չկար ոչ մի պայմանավորվածություն, բայց գիտեր, որ ամեն օր ճիշտ նույն ժամին զանգելու է: Մի տեսակ այդ զանգերը դարձել էին պահանջ, իր կյանքի անհրաժեշտ մի մասնիկ: Դժվար ու դանդաղ էին անցնում սպասման վերջին րոպեները: Ծիծաղելի է, բայց թվում էր, թե որքան դանդաղ էին ընթանում վայրկյանները, այնքան արագանում էին սրտի զարկերը: Վայրկյանները, իհարկե, դանդաղ չէին ընթանում, բայց այ սիրտն իսկապես արագ էր խփում: Ու երբ հեռախոսով լսում էր ձայնը, մի անկառավարելի ու հաճելի դող էր անցնում մարմնով: Երևի դրանից էր, որ առաջին պահին ձայնը դողում էր, հուզմունքը թաքցնել չէր կարողանում: Գնելի ձայնի մեջ այնքան վստահություն, դրության տիրոջ հանդարտություն կար, որ փոխանցվում էր Անահիտին, ու կարողանում էր կարճ ժամանակում վերագտնել իրեն, լինել նորից անկաշկանդ, առանց հուզական բարդույթի: Ու խոսում էին, խուսում…
    Զանգերի պես Գնելի այցելություններն էլ դարձան հաճախակի: Բոլորը դրական էին խոսում նրա մասին. <Ինչ հոգատար, սրտացավ մարդ է, հիվանդ մորաքրոջը չի մոռանում>: Անահիտը փորձում էր ցույց չտալ, բայց հասկանում էր, ու դիտմամբ է ուշ ժամի գալիս, հետո էլ, իբր պատահաբար, միասին էին դուրս գալիս: Այնքան էլ մոտ չէր իրենց տունը, բայց ոտքով էին գնում, նորից զրուցում, զրուցում…
    Տանը երկուսով էին` ինքն ու մայրը: Քույրն ամուսնացել ու գնացել էր արտասահման , իսկ հայրը մահացել էր: Մայրն առաջվա պես էլ չէր անհանգստանում իր ուշ գալու համար, գիտեր, որ Գնելի հետ է գալիս: Ինքն էր պատմել նրա մասին: Պատմել էր, թե ինչ հոգատար մարդ է, ինչպես է անհանգստանում մորաքրոջ համար: Մայրը մի տեսակ իր խոսքերին լրիվ չէր հավատում: Որոշել էր, որ անպայման հրավիրի իրենց տուն, ծանոթացնի: Դեռ Գնելին չէր ասել իր որոշման մասին, մտածում էր, որ ճանապարհին կասի: Այդպես էլ արեց, հասել էին իրենց շենքի մոտ, և երբ Գնելն ուզում էր հրաժեշտ տալ.
    -Գնե’լ, չե՞ս գա մեր տուն:
    Գնելը նայեց Անահիտին ու մի պահ չհասկացավ . կատակ է, թե լուրջ: Անահիտը իրեն էր նայում չարաճճի երեխայի պես` մանկական ժպիտը դենքին:
    -Ձեր տո՞ւն:
    -Հ~ա, չե՞ս ուզում մամայիս հետ ծանոթանալ:
    _Ուզում եմ, բայց գոնե շուտ ասեց լինեիր, առաջին նագամ գալիս եմ, անհարմար է այսպես:
    -Ոչ մի անահարմար, -Անահիտը շարունակելով ժպտալ, թևանցուկ արեց Գնելին ու թեքվեց դեպի իրենց շքամուտքը: Այնքան արագ ստացվեց այդ պահը, որ Անահիտը մի տեսակ շփոթվեց իր արարքից: Գնելին թևանցուկ անելն ու նրան հպվելն այնքան հաճելի էր, որ ակամայից տաք հոսանքը սրտից փոխանցվեց այտերին, շռագունեց ու շփոթված ձեռքը ետ պահեց: Հիմա Գնելը հնազանդ երեխայի պես բարձրանում էր աստիճաներով ու ձեռքը բռնել պետք չէր: Անահիտը գնում էր առջևից ու թիկունքին զգում Գնելի հայացքը: Օրը տաք չէր, բայց զգում էր, թե ինչպես է քրտինքի կաթիլներից մարմինը խոնավանում…

    շարունակե՞մ...
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  8. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,758
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Իհարկե շարունակի… սպասում ենք…

  9. #9
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    սպասում եմ.........
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

  10. #10
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Դեղնակարմիր սեր

    շարունակե՞մ...
    ըհը... ինչքան Անահիտն ուրախանում է, էնքան արդեն տխրում եմ՝ զգալով ինչ-որ վատ բան, որ երևի կոտրի նրան... հն՞...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #11
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Տուն մտնելով, արագ- արագ ծանոթացրեց մորն ու Գնելին ու, ներեղություն խնդրելով, դուրս եկավ , իբր ցանկանում է շորերը փոխել: Մտավ բաղնիք, ցայվեց սառը ջրով: Աստված իմ, ինչի՞ է այսպես հուզվում, ինչի՞ չի կաորղանում ինքն իրեն տիրապետել: Ախր ո՞վ է Գնելը, ընդամենը իրենից ութ տարով փոքր մի երիտասարդ: Ի՞նչն էր իրեն ստիպում այդ մարդու մոտ կորցնել ինքնակառավարումը, ինքնատիրապետումը:
    Փոխեց շորերն ու գնաց հյուրասենյակ: Գնելն ու մայրը զրուցում էին: Նույն ինքնավսահ կեցվածքը, նույն դրության տերը: Ինչպե՞ս էր կարողանում:
    -Ես հիմա սուրճ դնեմ ու գամ:
    -Չէ, Անահի’տ ջան, դու նստիր, հոգնած կլինես, ես կեփեմ սուրճը:
    Մայրը ամեն հյուրի համար չէ, որ պատրաստակամ սուրճ է պատրաստում: Ուրեմը հավանել է: Դրանից այնպիսի զգացողություն ունեցավ, կարծես ոչ թե Գնելին, այլ իրեն են հավանել:Գուցե՞ նրա համար, որ իրենց ճաշակները համընկա՞ն: Ախր մայրը մարդկանց գնահատելիս շատ խիստ է մոտենում ու երբեք չէր սխալվում: Երկար չնստեց Գնելը: Հյուրասիրության համար շնորհակալություն հայտնեց ու գնաց: Անահիտը սպասում էր, որ մայրը կխոսի Գնելի մասին: Խոսեց, բայց շատ կարճ, ոչ այնքան, ինչքան ինքն էր ցանկանում:
    -Ոչինչ, վատ տղա չէր երևում, եթե իհարկե ձևեր չի անում, հիմա ոչ բոլորը հիվանդ մորաքրոջ հոգս կտանեն:
    Այսքանն ու վերջ, իսկ Անահիտը ուզում էր, որ էլի ու էլի խոսի նրա մասին, անընդհատ հաստատի, որ լավ տղա է, որ հոգատար է, որ…Չէ, իզուր էր սպասում: Առանձնացավ իր սենյակում` իբր նոր նյութ կա ր կարդալու: Կարդա՞լ, հոդվածն այդպես էլ մնաց առաջին էջում, թերթող չեղավ: Դրա փոխարեն Անահիտը թերթում էր իր վերջին ժամանակի ապրած ամեն մի օրը, ամեն մի պահը: Եվ այդ ժամանակի ամեն մի ծալքում, անկյունում նա է` Գնելը, իր հեռախոսազանգերով, իր այցելություններով, իր հաճելի զրույցներով:
    _Գժվե՞լ եմ, ինչ է, չլինի՞ սիրահարվել եմ: Չէ մի, ի?՞չ սեր, դա սեր չէ, պարզապես հաճելի անձնավորություն է:
    Անահիտը գիտակցում էր, որ մտքում անգամ վախենում է ինքն իրեն խոստովանել, որ սիրում է ու դրանից խուսափել հնարավոր չէ: Հնարավոր չի, քանի որ ուզում է ամեն օր լսել, տեսնել, քայլել այդ մարդու հետ:
    Գնելը սկսեց մեկ- մեկ նաև իրենց հյուր գալ: Ամեն օր չէ, որ մայրը տանն էր լինում: Նա մանկաբուժ էր և հաճախ էր մնում գիշերային հերթափոխության: Նման օրերին Գնելը ավելի երկար էր մնում, Անահիտն էլ իրեն ավելի ազատ էր զգում: Մի տեսակ ազտվում էր մոր հսկող հայացքից:
    Աշուն է, դեղնակարմիր տերևները ժպտում, լույս ու ջերմություն էին ճառագում Անահիտին: Մարդիկ բողոքում էին ամեն օր տեղացող անձրևից, սառը օրերից, իսկ Անահիտը դա չէր նկատում: Նա իր հոգում սփռված վառ գույների պես աշնան գույներով էր հիանում, բերկրանք ապրում:
    Այդ օրը Գնելը չէր եկել, հեռախոսով էլ շատ կարճ զրուցեցին, հիվանդ ուներ, շտապում էր: Տուն գալիս անձրև էր մաղում, բայց ոտքով եկավ: Մտածում էր, մի գուցե ճանապարհին կհանդիպի Գնելին: Տեղ հասավ լրիվ թրջված: Մրսում էր: Մտավ տաք ցնցուղ ընդունելու: Ջրի տաք շիթերը հաճելի էին ու չէր շտապում դուրս գալ: Ալարելով մազերը չորացրեց, փաթաթեց սրբիչով, հագավ տաք ու փափուկ խալաթն ու գնաց խոհանոց: Թեյ կխմի ու կպառկի:Մենակ երկար նստելու ցանկություն չկար:
    Դռան զանգը ստիպեց մտքերից կտրվել: Այս ուշ ժամին միայն հարևանուհին կլիներ: Բացեց դուռն ու զարմացած նայեց: Գնելն էր. թրջված, սառած կանգնել էր դռան առաջ`իր պես թրջված մի մեծ ծաղկեփունջ ձեռքին:
    -Կարե՞լի է:
    -Վայ, էս ինչ եմ կանգնել- մնացել, իհարկե արի ներս:
    Անահիտը շփոթված մի կողմ քաշվեց` տեղ տալով Գնելին: Ինչպե՜ս կգրկեր ու կհամբուրեր այս թրջված, այս սառած ու այսքան ցանկալի , ջերմությունը վրայից կաթող մարդուն:
    -Անահիտ, այս ծաղիկները քեզ, հանավում ե՞ս:
    -Իհարկե հավանում եմ, բայց ինչի՞ առթիվ:
    -Չե՞ս ծիծաղի, որ ասեմ:
    -Չեմ ծիծաղի:
    -Իսկապե՞ս:
    -Իսկապես:
    -Այսօր իմ ծննդյան օրն է, ես էլ քեզ համար ծաղիկներ բերեցի: Դու ուրախ չե՞ս այսօրվա համար, ու ծնվել եմ, կամ:
    Ցրտից շառագունած դեմքին փայլում էին Գնելի խորամանկ աչքերը:
    -Ախ դու աղվես, հա’, ուրախ եմ, ոնց ուրախ չլինեմ: Բայց այ դու լրիվ թաց ես, հիմա կմրսես:
    -Ավելի լավ, քեզ պես բժշկուհու հոգատարության տակ կլինեմ:
    -Գիժ ես իսկական:Վա~յ, սպասիր, խալաթով եմ, գնամ փոխվեմ,այնպես անականկալի բերեցիր, որ չէի նկատել:
    -Չէ, մի գնա,Անահի’տ, մնա խալաթով: Այսպես շատ ավելի լավն ես,ավելի հարազատ:
    Անահիտը չգիտեր իրեն թվաց, դա իր հորինած հերթական պահն էր, թե իրականում այդպես ասաց Գնելը:
    -Բայց…բայց էսպես հարմար չի:
    -Ինչի՞,Անահիտ, ինչի՞ չի հարմար, մենք անծանոթ ե՞նք,օտա՞ր,-ասած ու ձեռքով օղակեց Անահիտի մեջքը, քաշեց դեպի իրեն ու համբուրեց: Ծաղիկների թերթիկների ցողի սառնությունն ու Գնելի շուրթերի ջերմությունն այրեցին Անահիտի շուրթերը: Այրող համբույր…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  12. #12
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    անհամբեր շարունակությանն եմ սպասում .դե մի տանջի էլի
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

  13. #13
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Մեջբերում ^SRTIK^LA^-ի խոսքերից Նայել գրառումը
    սպասում եմ.........

    ըհը... ինչքան Անահիտն ուրախանում է, էնքան արդեն տխրում եմ՝ զգալով ինչ-որ վատ բան, որ երևի կոտրի նրան... հն՞...
    Ճիշտ ես նկատել: Վատ պահեր կլինեն:Ու դեռ ավարտին էլ չեմ հասել, կփորձեմ չուշացնել…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  14. #14
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր


    օֆ-օ՜ֆ...
    սպասում եմ
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  15. #15
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    հացադուլ եմ հայտարարե .կդադարեմ մինչեվ շարունակես
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •