User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Դեղնակարմիր սեր

  1. #31
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Ես ամբողջը կարդացի, մաս–մաս, որովհետև միանգամիցի համբերություն չունեմ
    Շատ հետաքրքիր պատմություն ստացվեց առավել ևս ամենա–ամենավերջը...
    Հենց նոր մի երգ բացահայտեցի ինձ համար՝ Astrud Gilberto – Once I Loved, շատ նման ինչ–որ բառեր է ասում. "I will hold you close, make you stay", բայց հետո մի բան է ասում, որի լրիվ հակառակն է ասվում էս պատմվածքում... "Because Love Is The saddest Thing When It Goes Away"... Չէ, իհարկե Անահիտը տխրեց, բայց իր վերջին լուսավոր տրամադրությունը փոխում է ամեն ինչ... Համ էլ, ինքը շատ լավ մայրիկ կլինի...
    Մի խոսքով, Լիլի ջան, շնորհավորում եմ նոր բալիկ–պատմվածքի ծննդյան առթիվ!!!
    Մաղթում եմ, որ շատանան ու շատանան
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #32
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Շատ շնորհակալ եմ և՛ վարկանիշների, և՛ ձեր համբերության համար, որ այսքան ժամանկ տրամադրեցիք կարդալուն: Հաճելի էր լսել ձեր կարծիքները, իհարկե նաև ոգևորող բառեռը
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  3. #33
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Գիտես ամենահետաքրքիրն այն էր, որ Անահիտի նման կշռադատված մեկը սիրահարվել ու ընկել էր սիրո այսպես անվանված քաղցր կապանքներն ու չէր կարողանում դուրս գալ ապրես

    Հ.Գ. հուսեվ եմ Գնելը մինչև երեխայի ծունդը ետ կգա ու երջանիկ եռյակ կլինի

  4. #34
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Չեմ ուզում նոր թեմա բացել, տարօրինակ սիրո թեման կշարունակեմ այստեղ
    Քավարան

    Հիվանդասենյակի անկյունում իր բարձրությունից չորս կողմը նայող կաթիլայինի սրվակը կարծես փորձում էր սղոցել հիվանդի ներվերը: Սրվակի մեջ ամբողջություն կազմող դեղը տարանջատվում էր, դառնում մաս-մաս, դառնում կաթիլներ, որոնք իրար հրմշտելով գլորվում էին, սահում, լցվում հիվանդի երակը, չէ` ջղերը, հոգին ու ստիպում այդ կաթիլների խլացնող լուռ կաթկթոցից ավելի սրտնեղել: Թվում էր, թե կաթիլները ցած են սահում անհամաչափ, անականոն` մերթ իրար հրմշտելով, հերթ չտալով, մերթ այքան դադնաղ, որ շնչահեձության աստիճան դառնում էր երկար այդ կաթիլի հասնելու պահը, դառնում հիվանդի համար անհրաժեշտություն ու ստիպում դրա համար սրտնեղել:
    Կաթիլները բավականին համաչափ էին սահում, հասնում էին ճիշտ ժամանակին ու ճիշտ քանակով: Այդ անկանոն, խառնիխուռն վիճակը Վաչեի հոգում էր: Երկու օր է, ինչ այստեղ է: Աշխատանքի տեղը վատացավ: Սրտի սուր ծակոցներից ողջ մարմինը թուլացավ, կորցրեց հավասարակշռությունը ու հազիվ կարողացավ նստել: Աշխատակիցները շտապօգնություն կանչեցին, տեղափոխեցին հիվանդանոց: Ու հիմա այստեղ պարկած է: Հիվանդ է ու հիվանդության ախտանիշը միկրոինֆարկտ է: Այ թե անուն է: Կնոջ փեշ է, ինչ է, որ մինի կամ մաքսի լինի: Ախ այդ կանայք… Այդ կին արարծը չէ?ր, որ իր նման բարձրահասակ, թիկնեղ տղամարդուն ստիպեց խեղճանալ, անկողին ընկնել ու հույսի աղբյուրը այս կաթիլների արարչագործությունն է: Չէր հիշում, որ գոնե մի անգամ սրտից բողոքած լիներ: Ու զարմանում էր, որ իր հասակակից տղամարդիկ բարձր կամ ցածր ճնշման մասին էին խոսում: Ու հիմա այս վիճակում է: Գուցե իսկապես քառասունից հետո տղամարդկանց մոտ մեծանում է սրտային պրոբլեմներ ունենալու հավանականությունը: Տարիքն ի?նչ կապ ունի, եթե չլինեին այս կանայք, ավելի ճիշտ այդ կինը- արարածը, որի մի հատիկ զանգից այսպես տակն ու վրա եղավ հոգին: Ինչի՞, ինչի՞, ինչի՞ եկար: Յոթ տարվա լռությունից հետո ինչի՞ եկար: Չէ ՞ որ քեզ փնտրելով` համակերպվել էի քո բացակայության հետ:
    Ու նորից սրտում ծանրություն, ու նորից մտքերում քաոս: Ի՞նչ էր կատարվում իր հետ: Երբեք նման զգացողություն չէր ունեցել: Կարծես իր ներքին եսը երկփեղկվել, երկու մասի էր բաժանվել ու հիմա երկու հակադիր բևեռներում կռիվ էին տալիս, անացած կյանքի արած ու չարած, գործած ու չգործած մեղքերն էին ծանր ու թեթև անում: Մեկը փորձում էր արդարացնել, ամնեղ լույսի տակ նայել իր անցած ճանապարհը, իսկ մյուս կեսը քննադատում էր, մեղադրում իրեն, ու էդ ամբողջ ճանապարհը դիտումմ որպես անազնիվ, էգոիստ մարդու անցած ուղի: Ու այս երկու օրվա կռիվը դառնում էր իր հոգու համար չարչարանք, տանջանք, իսկական քավարան: Որքան շատ էր երկարում այս պայքարը, այնքան շատ էր մոլորվում, ինքն էլ չհասակնալով,թե իսկապես ինչպիսին է եղել ինքը, գործել է? հանցանք: Եթե այո, ուրեմը սիրելը հանացանք է՞...
    -Նորի՞ց ես փորձում քեզ արդարացնել,- էլի այն անխիղճ, անգութ եսը, որ պատրաստ էր հակասել իր բոլոր մտքերին, որոնք իր սիրուն էին վերաբերվում:
    -Ես չեմ արդարանում, ես գիտեմ, ու սիրել եմ:
    _Սիրե՞լ, քանիսի՞ն, մեկի՞ն, երկուսի՞ն, երեքի՞ն;
    -Դու լավ գիտես, որ ես երկուսին եմ սիրել, հա’, երկուսին: Ես մեղավոր եմ, որ երկուսն էլ ինձ դուր են եկել:
    -Դուր ե?ն եկել, իսկ սերը՞:
    -Բայց չէ որ նախ դուր է գալիս, հետո սեր է ծվնում: Առանց հավանելու ի՞նչ սեր:
    Մի քաղցր հուշ կարծես քիմքը խուտուտ տվեց: Նորից վերապրեց այդ օրերի ջերմությունը, հուզմունքը: Ասում են, տարիները ստվեր են գցում անցյալի վրա, բայց երևի թե ոչ բոլոր օրերն են, ու մոռացվում են, ջնջվում հիշողությունից:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  5. #35
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Մի քաղցր հուշ կարծես քիմքը խուտուտ տվեց: Նորից վերապրեց այդ օրերի ջերմությունը, հուզմունքը: Ասում են տարիները ստվեր են գցում անցյալի վրա: Բայց երևի թե ոչ բոլոր օրերն են , որ մոռացվում են, ջնջվում հիշողությունից: Այդ չմոռացված, միշտ հաճույքով հիշվող օրերից մեկն էլ դա էր:Քսան տարի է անցել , բայց երբեք չի մողացել իր ու Մարիի հանդիպումը: Առաջին կուրսի ավարտական քննությունն էին հանձնում: Ինքն ու տղաներից մի քնաիսը այդ տարի բանակ էին զորակոչվելու: Գիտեին, որ անպայման քննությունները ստանալու են, դրա համար առանձնապես չէի չարչարվում: Հավաքվում էին ընկերներով, պապարելը թողած` զրուցում էին, արդեն բանակից հետո սովորելն էին ծրագրում: Այդ օրն էլ տղաներից մեկի տանն էին հավաքվել, այստեղ էլ տեսավ Մարիին: Ընկերոջ հեռու բարեկամն էր: Լինում է, չէ, տեսնում ես մեկին ու հասկանում, որ նա ծնված է հենց քո համար, քո եսը լրացնելու համար: Ու Վաչեն հասկացավ, որ Մարին հենց այդ մարդն է, որին չի փնտրել, չի սպասել, բայց իր լուռ ներկայությամբ ստիպում է զգալ իր անհրաժեշտությունը: Ընկերոջ տուն սկսեց ամեն օր գնալ, հույս ունենալով, որ Մարիին կհանդիպի: Զուր հույսեր: Երևի բոլորը չեն իր նման աներես լինում: Բանակ գնալու օրերը մոտենում էին, իսկ ինքը մի վճռական քայլ չէր կատարել: Որոշեց այդ մասին խոսել ընկերոջ հետ: Տղաներով իրար կհասկանան: Դե բանական է, սկզբում լսել անգամ չէր ուզում, պատճառաբանելով, թե Մարին փոքր է, դեռ դպրոցական, ու իրեն քրոջ պես է: Իսկ ո՞ր տղային հաճելի կլինի, որ իր քույրը ընկեր ունենա: Բայց խոստացավ, որ Մարիին թույլ կտա մեկ անգամ Վաչեի հետ հանդիպել: Ու եթե զգա, որ Մարին անտարբեր չէ, ապա Վաչեն մինչև բանակից վերադառնալը կարող է հանգիստ լինել, Մարիի կյանքում ոչ-ոք չի լինի: Հանդիպումը եղավ շատ պատահական ու շատ կարճ: Վաչեն չէր էլ հիշում, թե ինչ խոսեց, ինչ պատասխան ստացավ, միայն հասկացավ, որ հաջողության հույս ունի: Բանկ գնաց հանգիստ սրտով` վստահ, որ իր ընտրայլն իրեն կսպասի: Բանակում նախանձել կարելի էր այն տղաներին, որոնք իրենց սիրած աղջիկներց նամակ էին ստանում: Բայց ինքը ոչ կարող էր գրել, ոչ էլ նամակի հույս կար: Շատ կցանկանար Մարիի ամբողջ օրվա անցն ու դարձը իմանար, գոնե կարողանար վերջի զանգի արարողությանը ներկա լինել: Արձակուրդ իրեն հասնում էր, և կարողացավ այնպես դասավորել, որ օրերը համընկան դպրոցի ավարտելու օրերի հետ:
    Դպրոցի դահլիճում եռ ու զեռ էր՝ հուզված ու էլ ավելի գեղեցկացած շրջանավարտներ, երջանիկ ծնողներ…
    Վաչեի համար կար միայն մեկ շրջանավարտ որ դահլիճի վերջին շարքից անընդհատ հետևում էր Մարիին: Երբ մոտեցավ շնորհավորելու ու նվիրեց գեղեցկ ծաղկեփունջը, Մարին անակընկալից ոչինչ չէր կարողանում ասել: Հասկացավ, թե որքան անսպասելի, բայց ցանկալի էր իր ներկայությունը: Երկար չմնաց, որպես ընկերոջ բարեկամին շնորհավորելու ավելին չէր կարելի: Հեռացավ` իր հոգում տանելով Մարիի աչքերի փայլը: Իզուր չէր գալը: Ինքն այս աղջկա սրտում տեղ ունի և սրտի տիրակալ դառնալու հույսը մեծ է:
    Բանակից զորացրվելուց հետո հանդիպեց Մարիին: Այս անգամ ոչ պատահակն էր, ոչ էլ կարճ: Երկար զրուցեցին, հասկացավ, որ իր սերը փոխադարձ է, որ իզուր չէ հույս փայփայել : Եվ հանդիպումները դարձան ավելի հաճախակի: Մարին տեխնիկումում էր սովորում: Որոշեցին, որ կամուսնան, երբ երկուսն էլ ավարտեն:Դե ամուսնանալու է, ընտանիք կազմելու, իսկ առանց աշխատանքի ինչպե՞ս կապրեին: Այդպես էլ արեցին: Ու իր սերն էր գործերն առաջ տանում: Հիմա ասել, որ դա սեր չէ, այլ պարզապես հրապուրա՞նք:Այդ սիրուց ծնունդ առավ իր երջանիկ ընտանիքը: Այդ երջանկությունն ավելացավ առաջին երեխայի` տղայի ծնունդով:
    Հտեո ծնվեց երկրորդ տղան, հետո աղջիկը: Ասել, թե իր կյանքն անհոգ էր ու ամեն ինչ իրեն հեշտ էր տրվում, սխալ կլիներ: Մեծ ընտանիք, առանց բնակարանի: Բայց կարողացավ հաղթահարել այդ բոլորը: Տուն տեղ ստեղծեց, կարծես թե բողոքելու տեղ չուներ: Ինչ իրեն հարկավոր էր, ուներ` սիրելի կին, լավ երեխաներ, աշխատանք:
    -Հա~, հա~, հա~, այ թե ասեցիր, փաստորեն, ինչը որ ունեցար հետագայում, դա ավելորդ էր, ոչ անհրաժեշտությո՞ւն:
    Նորից սրտում ծակոց ու նորից սրտնեղում:
    -Ինչ ավելորդություն, ինչպե՞ս կարող եմ ավելորդ համարել այն, ինչը լցրել է հոգիս…
    -Ախ Վաչե, Վաչե: Հիմա ինչպես հասկանանք քեզ: Մարին քեզ համար ինչէ՞ր, սե՞ր: Եթե սեր, էլ ինչի հոգում ուրիշին տեղ կար: Թե պարզապես նա քո երեխաների մայրն է, կամ էլ նախկին սեր, որ իրեն սպառել է ու դու գտար նորը…
    -Ինչ նախկին սեր, Մարին իմ առաջին սերն է, նա չի կարող նախկին լինել, ես նրան սիրում եմ այնպես, ինչպես որ սիրել էմ քսան տարի առաջ:
    -Դե հա, մոռացել էի, որ դու ունես առաջին սեր, երկրորդ սեր, ուցե նաև երրորդը՞...
    -Հերիք է քո հեգնանքով փորձես հերքել իմ սերը, իմ զգացածը, իմ ապրածը: Հա, ես երկուսին էլ սիրել եմ ու շարունակում եմ սիրել: Ես ամեն մեկին յուրովի եմ սիրում:Ամեն մեկն ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ է, ուրիշ տիեզերք:
    -Երկու սեր մեկ հոգո՞ւմ: Շատ չէ՞: Մարդ կա, մեկը չունի, իսկ քո հոգում երկու հաշտ ու խաղախ ապրող սեր, իրար չեն նեղո՞ւմ, հոգու կռիվ չե՞ն տալիս: Իսկ գուցե խոստովանես, որ նրանցից մեկը քո կյանքի մի մասն է, անբաժանելի հատված, քո ֆիզիկական գոյի անհրաժեշտությունը, իսկ մյուս կեսը քո հոգու լրացումն է, քեզ առաջ տանող ուժը: Դժվա՞ր է խոստովանել, թե նրանցից ով ով է:
    …Իսկ ո՞վ էր իրականում Ալինան իր կյանքում…
    Նա իր կյանք մտավ, երբ դրա մասին մտածել, պատկերացնել անգամ չէր կարող: Ի՞նչ սիրո մասին կարող էր մտածել մի տաղմարդ, որն արդեն երեք երեխաների հայր էր, ու իր կինն իր համար ոչ թե պարզապես երեխանների մայր էր, այլ սիրելի անձնավորություն: Քչերին է հաջողվում նման երջանիկ ընտանիք ունենալ: Գուցե սա ավելի էր մի մարդու համար, ու իրեն չարչարանք, չէ տանջանք էր պետք: Ախ, եթե նախօրոք իմանար այս ամենը… Իսկ ի՞նչ կաներ, իր կյանքից կհանե՞ր այն հատվածը, երբ ապրեց նոր սեր, նոր զգացողություն: Ընդամենը մի փոքր շտկում, մի փոքր փոփոխություն իր կյանքում, ու չէր լինի այդ հանդիպումը: Եթե ունենար այդ հնարավորությունը, կգնա՞ր այդ քայլին, կփոխե՞ր իր կյանքը: Դժվար թե: Ալինան իր համար կյանքի նոր լիցք էր, նոր շունչ, ու չապրել դա, նշանակում է ինչ-որ բան իր կյանքում թողնել կիսատ: Ախ այդ խենթացնոզ աչքերը…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  6. #36
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    կիսատ մնաց թե՞ ես լավ չհասկացա

  7. #37
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    կիսատ մնաց թե՞ ես լավ չհասկացա
    Կիստ է, մի քիչ համբերեք, կհասնեմ վերջին, ախր ժամանկս չի հերիքում, որ շուտ հավաքեմ

    Սովորական, աշխատանքով ծանռաբեռնված օր էր: Նոր կանչ կար, նոր պատվեր և շտապում էր տվյալ գործակալություն: Համակարգիչներից, էլեկտրոնիկայից բավականին հասկանում էր և աշխատանքի պակասից չէր նեղվում: Հիմա էլ հերթական կանչն էր: Եթե գործը քիչ լինի, շուտ կգնա տուն: Ուրիշ պատվերներ չունի: Մեծ գործակալություն էր, կմտնի ընդունարան, կիմանա, թե իրեն որտեղ են սպասում:
    -Բարև Ձեզ, կարելի է՞:
    -Բարև Ձեզ, լսում ենք:
    Սենյակում երկուսով էին, բայց նկատեց մեկին: Կանգնել ու կախարդված նայում էր իր խոսքին սպասող աղջկան: Խոսել էր պետք, ասել,թե ինչի է եկել: Ի՞նչ է, խոսելը մոռացավ, թե՞ ասելիքը: Լարված ու հիմար վիճակ էր ստեղծվել: Ի՞նչ կար լարվելու, հուզվելու: Ընդամենը սովորական գործնական օր, պետք է հարցնել, թե ում դիմի, ով է իրեն սպասում ու վերջ:
    -Ես, ես գործով եմ եկել, տնօրենը տեղում է՞:
    -Չէ, տնօրենը հիմա քաղաքից բացակայում է, Ձեզ ինչ է՞ պետք:
    -Լավ, ես հետո կգամ:
    …Ի՞նչ էր կատարվում իր հետ: Մտավ սրճարան, փորձեց կենտրոնանալ: Ինչի՞ Էր այսպես հուզվել, սրտի զարկերը չէին կարգավորվում: Երեխա՞ Է, ինչ է: Ո՞վ է տեսել անծանոթ մեկին տեսնելուց այսպես հուզվել: Նոր տասնութ տարեկան է՞: Արդեն երեսունն անց տղամարդ է, վաղուց արդեն անցել է խենթանալու, սիրուց արբենալու տարիքը: Մի քանի ժամ առաջ անգամ կծիծաղեր, եթե իրեն ասեին, որ սիրուց կարող է գլուխը կորցնել:Իսկ հիմա նստել ու չի կարողանում անուն տալ իր հուզմունքին, հոգու խռավքին: Սեր առաջին հայացքի՞ց: Ինչ է՞ սա…
    Չգտավ իր հարցի պատասխանը, բայց դրա փոխարեն այցելությունները այդ գործակալություն դարձան հաճախակի: Շատ լավ գիտակցում էր, թե ինչի է այդքան հաճախակի գնում, ինչն է իրեն ձգում:Գործը կարող էր ավելի շուտ ավարտել, բայց չէր շտապում: Կարող էր նաև մեկ ուրիշին ուղարկել… Կարող էր, բայց ինքն էր գնում ու չէր շտապում: Չէր շտապում, քանի որ ցանկանում էր չզրկվել Ալինաին տեսնելու հնարավորությունից:
    Մինչև մտերմանալը փորձեց իմանալ ով է, գուցե ամուսնացած է: Աշխատակիցներից մեկի մոտ ի միջիայլոց խոսք բացեց: Նա էլ կարքին չէր ճանաչում, լսել էր, որ իբր ամուսնացած, բաժանված է: Դա արդեն հեշտացնում էր Վաչեի գործը: Եթե մի անգամ չի գտել իր սերը, գուցե իր մեջ գտնի իր փնտրած սերը:Մտերմացան շատ արագ: Հաճախ էին հանդիպում, զրուցում: Վաչեն չթաքցրեց իր ամուսնացած լինելը: Չստեց, ու չհորինեց դժբախտ մարդու պատմություն, որ իբր թե իր երջանկությունը դրսում է փնտրում: Խոստովանեց, որ սիրում, գնահատում է իր կնոջը, Բայց Ալինայի հանդեպ մի այնպիսի զգացում է տածում, որ չգիտի թե սեր անվանի, կախվածություն, անհրաժեշտություն, քանի որ սա անցողիկ, թեթև զգացում չէ: Միմյանց հանդեպ լրիվ անկեղծ էին: Թաքցնելու ոչինչ չունեին: Ալինան պատմեց, որ ծնողների խորհուրդով նշավել է, բայց հետո զգացել է, որ դա իր ընտրյալը չի, նշանը ետ է տվել: Վաչեն հասկանում էր, որ Ալինան իր հետ հանդիպելով վերջ է տալիս հետագայում ընտանիք ու ընտանեկան երջանկություն ունենալու հնարավորությունը: Գիտակցում էր ու իր մեջ ուժ չէր գտնում նրանից հրաժարվելու: Գուցե եթե սկզբում իմանար նրա ամուսնացած չլինելու մասին, հրաժարվեր մոտիկից ծանոթանալուց: Բայց հիմա, ճանաչելով այդ հրաշք աղջկան, չէր կարող հրաժարվել նրանից: Ալինան ընդամենը քսան տարեկան էր: Ու Վաչեն երբեք չէր պատկերացրել, որ իրենից տասներկու տարով փոքր աղջկա մեջ կգտնի այնպիսի լուրջ ու հետաքրքիր մարդու, որին կարելի էր ժամերով լսել: Գիտեր, որ Ալինան իր համար ավելին էր, քան լավ ընկերը, որ նրա մեջ լավ ընկերոջից բացի տեսնում է նաև ցանկալի կին, բայց միշտ իր մեջ խեղդում էր նրան գրկելու, սիրելու ցանկությունը: Ինչքա՞ն ժամանակ էր դա տևելու: Մեկ է, մի օր իր մեջ հաղթելու է տղամարդը… Քա~նի- քա~նի անգամ է փորձել համեմատել, իրար կողք կողքի դնել այն զգացմունքը, որ տածում է Մարիի ու Ալինայի հանդեպ: Իրարից այքան տարբեր, բայց այնքան հաճելի, այքան ցանկալի զգացում: Մարին իր հանդարտ ու մեղմ բնավորությամբ վստահություն, ապահովությնուն էր տալիս իրեն: Պատկերացնել անգամ չէր կարող, որ իր երեխաների մայրը, իր կյանքի լավագույն կեսը կարող է լինել մեկ ուրիշ կին: Միայն մեկ անգամ, երբ Ալինայի հետ ունեցած կրքոտ ու խենթ սիրուց հետո ստիպված էր հեռավալ, գնալ իր տուն, զգաց, թե ինչպես էր ցանկանում, որ այդ պահին գնալու տեղ չունենար, չունենար իր տունը: Բայց դա ընդամենը մի պահ:Գիտակցեց, թե ինչ հիմար մտքեր են գլխում ծնվում: Ինչպե՞ս չունենար իր տունը, այսինքը ընտանիքը, այդ դեպքում պետք է ընդունի, որ Մարին կլիներ մեկ ուրիշինը:Միայն այդ միտքը բավական էր, որ դրանից հետո նման խենթություններ գլխով չանցնեն: Վայրկյան անգամ չի կարող պատկերացնել, որ Մարին կլինի մեկ ուրիշինը: Մարին իր կյանքի հանդարտությունն է, մեղմությունը:
    Իսկ Ալինան լրիվ հակապատկերն էր: Իսկական կրակ, փոթորիկ: Կատակով քնած հրաբուխ էր անվանում: Վայ էն պահին, երբ այդ հրաբուխն արթնանում էր: Դառնում էր կամակոր, համառ, անգամ հունից իրեն հանում էր: Կռվում էին, խռովում, բայց մի քանի օր չանցած` նորից հաշտվում էին… Ամեն մի վեճից հետո մտածում էր, որ սա արդեն վերջն է, որ էլ չեն հաշտվի, բայց զգում էր, թե ոնց է նոր հանդիպման, հաշտեցման տարբերակ փնտրում: Դեռ չհեռացած, արդեն կարոտում էր նրան: Հաճախ էր ասել, ախր շատ լավն ես, բայց տուն տանելու պիտանի չես: Ալինան շատ լավ էր հասկանում իր ասելիքը ու այդ խոսքերից չէր վիրավորվում: Դե Ալինան այդ երբվանի՞ց Մարիի պես զիջող ու համբերատար կլիներ: Շատ անգամ է Մարին լռել, վեճի առիթ չի դարձրել իրենց մեջ ծագած տարաձայնությունները: Իր մեջ չհամաձայնելով` լռել ու արել է Վաչեի ասածը: Իրենց տասը տարվա համատեղ կյանքում ոչ մի անգամ վեճ, խոսաքցություն չի եղել: Ու դա շնորհիվ Մարիի: Ալինան կգնա՞ր այդ քայլին, իհարկե ոչ: Նա ուներ իր հաստատուն եսը, իր խոսքը:Ու Վաչեն չէր կարողանում հասկանալ, թե այդ երկու հակասություններին ինչպես է սիրում: Գուցե մարդ հոգնո՞ւմ է միապաղաղությունից, անգամ եթե այդ միապաղաղությունը առանց կոնֆլիկտների, հոգատարությամբ ու սիրով լցված առօրյան է: Ալինան եղավ այդ նորը, տարբերը…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  8. #38
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    սպասում եմ

  9. #39
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Հիմա չի կարող պատկերացնել իր կյանքն առանց այս երկու հակասությունների, դրսում փոթորիկ, բուռն ու ակտիվ կյանք, տանը հանդարտություն, հոգատարություն, քնքշությամբ լի կյանք:
    -Այսինքը երկու իրար չխանգարող սե՞ր:
    -Ի՞նչ է, հնարավոր չէ՞:
    -Հնարավորր չէ, քանի որ դրանցից մեկը որ թե սեր, այլ հարմարավետություն է, սովորույթ:
    -Եվ որն է՞ դա:
    -Դժվաար է՞ գուշակել: Փորձիր մեկ օր Մարիին պատկերացնել այնպիսին, ինչպիսին Ալինան է: Ի՞նչ կզգաիր նրա հանդեպ, նորից սե՞ր:
    -Մարին Ալինայի նման լինել չի կարող, նա էությամբ տարբեր է:
    -Իհարկե տարբեր է, եթե նման լինեին, դու վաղուց արդեն հեռացած կլինեիր նրանից:
    -Չեմ հեռանա, քանի որ սիրում եմ նրան:
    -Չէ, չես հեռանա, քանի որ նա քեզ պետք է:
    -Այսինքը իմ ընտանիքում սեր չկա՞:
    Փորձել ե՞ս մեկ անգամ պատկերացնել, թե ինչ է ուզում քո կինը: Միայն տուն ու տեղ հավաքել, եփել, ձեր բոլորի հոգսը տանե՞լ: Իսկ այդ կրքոտ զգացմունք, թո դու ապրում ես դրսում, նրան պետք չէ՞:
    -Իմ սերը հերիք է նրան:Ես նրան տալիս եմ այն, ինչ նրան պետք է:
    -Համոզված ե?ս: Դա քո կարծիքն է, թե Մարիի: Եթե տալիս ես այն, ինչ պետք է, ուրեմը պետք է և ստանաս, ինչ քեզ է պետք:
    -Ես ստացել եմ դա:
    -Հա~, հա~, ստանում ես ու դրսում լրացնո՞ւմ… Տեսնում ե՞ս, որ ինչ- որ մի կիսատ, թերի տեղ կա: Իսկ գուցե ոչ միայն քո համա՞ր:
    -Մի փորձիր սիրտս պղտորել, ես չեմ կարող կասկածել Մարիի սիրո վրա:Չեմ կարող պատկերացնել, որ նա ինձնից բացի այլ տղամարդու նկատի:
    -Իհարկե նա միայն քոնն է, ոնց որ քո սեփականությունը: Իսկ քո վարմունքը նրա նկատմամբ ազնիվ է՞:Ինչպե՞ս կարող ես թույլ տալ քեզ նրանից բացի մեկ ուրիշի մասին մտածել:
    -Ես ինչ մեղք ունեմ, որ այդպես է ստացվել: Ես ինձ համար արկածներ չեմ փնտրել:Ալինան իմ կյանք ներխուժեց շատ անսպասելի:
    -Փնտրել, թե չես փնտրել, դա արդարացում չէ, քանի որ նա հիմա կա քո կյանքում: Ու որքանո՞վ է ազնիվ, որ Ալինան գիտի քո ամեն մի միտքը, ամեն մի քայլը, իսկ Մարին գիտի միայն այն, ինչքան որ դու գտնում ես պետք:Եվ պետկերացնում ե?ս, եթե Մարին իմանա ավելին, քան հիմա գիտի:
    Իհարկե չէր պատկերացնում, բայց դրանից խուսափել հնարավոր չողավ:Իր ու Ալինայի պատմությունըատ քչերը գիտեին, այն էլ միայն խիստ մոտիկները: Երեք տարի է, ինչ հանդիպում են, բայց ոչ մի անգամ առիթ չէր եղել, որ տանը կասկածեին իր հավատորմության վրա…

    Մի քանի օր է, ինչ Մարին անտրամադիր է, սառը: Չէր կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառը: Առողջական խնդիրներ չկային, իսկ Վաչեն էլ առաջվա պես ուշադիր ու հոգատար է: Ինչն է՞ր նրա այսքան կտրուկ փոխվելու պատճառը: Մի քանի անգամ հարցրեց, բայց իզուր: Մարին չէր կարող կեղծել, և դժվար էր հավատալ, թե ոչինչ չկա: Երկար հարցնելուց հետո նա վերջապես ասեց այն, ինչը տանջում էր իրեն:
    -Վաչե, մի մտածի, որ մեր ամուսնությունը բեռ, պարտականություն է մեր միջև: Եթե դու գտել ես մեկին ու գտնում ես, ու նա քո համար կարևոր է, ուրեմը կարող ես հանգիստ հեռանալ մեզանից: Ես քեզ չեմ մեղադրի, բոլորն էլ իրավունք ունեն սիրելու, հիասթափվելու, նոր սեր գտնելու, երջանիկ լինելու: Եթե քո ընտրությունը նա է, ուրեմը մնաս բարով: Դու մի կասկած, թե ես չեմ հասկանա քեզ:Դու կշարունակես մնալ քո երեխաների հայրը, բայց ես չեմ կարող քեզ ընդունել որպես ամուսին: Ես չեմ կարող կիսել ինձ բաժին հասած սերը:
    Վաչեն լսում էր Մարիին ու չգիտեր, թե ինչ պատասանել: Հերքե՞լ իրականությունը, բայց ինչպե՞ս, ընդունե՞լ, իսկ հետո՞: Հետոն պետք է լինի առանց Մարիի, իսկ դա պատկերացնել անգամ չի կարող: Ու ստիպված էր ստել: Ստեց վարպետորեն: Հավատա՞ց Մարին թե՞ չէ: Բայց ցույց տվեց, որ հավատում է: Շարունակել Ալինայի հետ հանդիպել դժվար էր, իսկ հրաժարվել նրանից` անհնար: Մի հանդիպման ժամանակ պատմեց իրականությունը և խնդրեց, որ միաժամանակ չհանդիպեն, թույլ տան, որ Մարին համոզվի իր պատասխների մեջ: Ալինան համաձայնեց: Թող լինի այդպես: Եթե այդպես է պետք , ոչ մի դժգոհություն, ինքնասիրության խնդիր, միայն ժպիտ ու…

    Արդեն երկու ամիս էր, Ինչ Ալինային չէր հանդիպել: Հազիվ էր զսպում, որ չզանգի կամ նրանց գործակալության կողքով անցնելիս չգնա, չտեսնի: Տանն ամեն ինչ նորմալ էր, էլ այս թեմային չանցան, կարծես թե Մարին համոզվեց, հավատաց իր խոսքերին:Երևի արդեն կարելի էր Ալինային հանդիպել: Զանգեց, բայց համարը չէր պատասխանում: Փորձեց մի քանի անգամ, իզուր: Որոշեց մի առիթ գտնել ու գնալ աշխատանքի վայրը: Այդպես որ հաստատ կտեսնի: Ե?րբ էր մեկ էլ այսպես շտապել այստեղ գալու համար: Երեք տարի առաջ էր, երբ առաջին անգամ տեսավ Ալինային: Աշխատասենյակում չէր, ուզում էր դուրս գալ, երբ աշխատակիցներից մեկը հարցրեց.
    -Ալինային եք ուզո?ւմ:
    -Հա:
    -Նա էլ այստեղ չի աշխատում:
    -Իսկ որտեղ:
    -Դուրս է եկել աշխատանքից, չգիտեմ:
    -Իսկ ինչպե՞ս կարող եմ նրան գտնել:--Դժվար թե կարողանաս գտնել, նա հիմա Հայաստանում չէ:
    Հետո Ալինայի ընկերուհւն պատմեց, թե ինչ է եղել:Ալինա երբեք չէր պատմել, թե ծնողները ինչպես էին վերաբերվում իր ու Վաչեի հանդիպումներին: Սկզբում գաղտնի էր պահում նրանցից, բայց հետո պատմեց մորը, դե բնական է, հետո էլ իմացավ հայրը: Փորձել են ամեն կերպ ետ պահել, բացատրել, թե դրանով ինչ է կորցնում: Ինչքան է՞ր շարունակվելու այդ կապը, մեկ, երկու, քանի՞տարի: Մեկ է, մի օր գալու է այդ ամենի վերջը, և արդյունքում ինչ է?ր ունենալու: Վաչեն նորից կմնար իր ընտանիքի հետ, իսկ ինքը դատապարտված կլինի մենակ մնալուն…Ծայրահեղ դեպքում կլինի մի քանի երեխաների հոր երկրորդ կին: Ալինան լսել անգամ չէր ուզում: Նա գտնում էր, որ ավելի լավ է ապրել այս թեկուզ և կարճ սիրով լի կյանքը, քան թե ապրել չսիրած մեկի հետ հանուն նրա, որ շրջապատում չասեն տանը մնացած: Եթե ապրելու է չսիրած մարդու հետ, ինչ կարևոր է, առաջին կինն է, երկրորդ:Թեպետ ինքը հաստատ նման քայլ չէր անի: Հասկանում էր, որ այս ձևով զրկված էր ոչ միայն սեփական ընտանիք ունենալու, այլև մայր դառնալու հնարավորությունից, մի բան, որ շատ-շատ էր ցանկանում: Բայց դա արդեն շատ կլիներ մի մարդու համար` և’ սիրելի անձ, և’ երեխա: ոչ մի անգամ Վաչեին երեխայի մասին ակնարկ չի արել: Բավարարվեց իրեն բաժին հասած սիրով, մինչև որ մի գեղեցիկ օր իմացավ, որ իր պատճառով Վաչեենց տանն անախորժություն է ծագել:Վաչեի կնոջը զանգող <բարեկամը> նաև իրենց տուն էր զանգել: Այդ կրկնվող զանգերը լարված վիճակ էին ստեղծել իրենց տանը: Հասկացավ, որ դա ամենի վերջն է: Միակ ճիշտ ելքը իր հեռանալն է:Հեռանալ ոչ միայն Վաչեի կյանքից, այլ նաև քաղաքից: Եվ իզուր չեն ասում, որ երբ մի դուռ փակվում է, մեկ ուրիշն է բացվում: Մորաքույրը զանգեց, կանչեց իր մոտ: Հարմար գործ կար: Երկար մտածել պետք չէր:Անմիջապես որոշեց մեկնել: Միայն ընկերուհուն խնդրեց, որ իր մեկնելուց հետո Վաչեին տեղյակ պահի, բայց չասի, թե ուր է գնում:
    Անորոշ վիճակից Վաչեն մնացել էր մոլորված: Ի՞նչ անել, հաշտվե՞լ իրականություն հետ ու չփնտրել Ալինային: Գուցե դա այս պահի ճիշտ ելքն է: Եթե այո, հաշտվել Ալինայից հեռանալու մտքի հետ, ապրել առանց նրա՞, ինչպե՞ս: Չէր պատկերացնում իր կյանքն առանց Ալինայի, բայց…
    Արդեն յոթ տարի է, որ ապրում է առանց նրա: Ապրում է` ամեն օր, ամեն տեղ փնտրելով նրան:Որ երբ հերթական փնտրտունքը ոչինչ չէր տալիս, հազիվ էր իրեն զսպում, որ անզորությունից չճչա: Ալինայի հետ և’ հանդիպումը, և’ ավարտը եղան անսպասելի: Հիմա նորից մնացել է իր հարազատ ընտանիքում, իր սիրելի կնոջ կողքին: Թվում է, թե նորից նույն երջանիկ ընտանիքն է: Բայց հիմա շատ լավ է զգում, որ ինչ որ մի բան պակասում է: հոգու մի հատված կարծես լրացնելու կարիք ունի:
    -Գուցե հենց սե?րն է, որ պակասում է: Ինչի? Չես փորձում ինքդ քեզ խոստովանել, որ սերը լինում է միակը, չկիսվողը, ու քո մոտ հիմա դրա պակասն է…
    Լավ է, որ հիվանդասենյակ մտավ Մարին: Չէր ուզում անցյալը փորփրել, բայց մենակությունից նորից դրան էր անցնում:
    -Վաչե, քեզ էին զանգել:
    Մարին անգամ հեռախոսը մոտը չէր թողնում, չէր ուզում, որ զանգերով անհանգստացնեն:
    -Ով է՞ր:
    -Չգիտեմ, մի անծանոթ կին էի, ասաց, որ սպասես իր զանգին, կես ժամից կզանգի:
    Հիշեց Ալինայի վերջին խոսքերը, որ մի ժամանկ կարևորություն չէր տալիս. <Ուզում եմ քեզ գողանալ, ինձ հետ տանել, բայց անզոր եմ քեզ քո ընտանիքից հեռացնել>:
    Հիմա կես ժամ հետո կզանգի, ինչի՞ Է եկել, ինչի՞ պատրաստ նա, իսկ ինքը՞...

    վաերջապես վերջ
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •