User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Դեղնակարմիր սեր

  1. #16
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր


    օֆ-օ՜ֆ...
    սպասում եմ
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #17
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    հացադուլ եմ հայտարարե .կդադարեմ մինչեվ շարունակես
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

  3. #18
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Մեջբերում ^SRTIK^LA^-ի խոսքերից Նայել գրառումը
    հացադուլ եմ հայտարարե .կդադարեմ մինչեվ շարունակես
    Ստիպված եմ տեմպերս արագացնել, չեմ ուզում զոհաբերություններ… Բայց մի մոռացեք, որ ես աշխատում եմ, շատ ժամանկ չեմ ունենում
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  4. #19
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    -Գնել, դու թաց ես, ծաղիկներն էլ ջարդեցիր:
    -Հիմա թաց չեմ լինի, ծաղիկներն էլ չեն ջարդվի,- ասաց ու հանեց թաց պիջակը, ծաղիկները դրեց միջանցքի պահարանին ու երկու ձեռքով ամուր գրկեց Անահիտին: Անահիտը մոռացել էր ամեն- ամեն ինչ, անգամ իրենց տարիքային տարբերությունը: Ներսում փոթորիրկ էր` կռիվ երկու ես-ի միջև, գիտակցությունը ստիպում էր ետ կանգնել, չտրվել կրքին, իսկ սիրտը ստիպում էր լռեցնել գիտակցությանն ու ապրել այն երջանիկ պահը, որից սիրտը լցվում ու կարծես պայթել էր ուզում: Այնքան նուրբ ու հաճելի էին Գնելի համբույրները, փաղաքշանքը, որ ակամա մոռանում էր ամեն- ամեն ինչ: Ու կարծես գիտակցությունը տեղի տվեց, դրության տերը դարձավ սիրտը, հոգին, սիրելու և սիրվելու ցանկությունը, որը վաղուց մեռել էր իր մեջ: Հիմա Գնելի համբույրներն ավելի կրակոտ էին, շունը կտրվելու աստիճան հաճելի, ու դրանից ինքը դարձել էր անկաշկանդ` տրված վայելքների արբունքին և անգամ չփորձեց դիմադրել, երբ Գնելը իրեն գրկեց ու տարավ իր ննջասենյակը: Խելահեղության աստիճան կրքոտ էր Գնելի գգվանքը, այնքան հաճելի, որ հիշողությունից ջնջվել էր առաջին գիշերվա հանդեպ իր մեջ նստած վախը…
    …Սենյակի խավարը փոքր ինչ մեղմվում էր ներս թափանցող լուսնի լույսից: Այդ լույսի տակ Անահիտին Գնելն ավելի թիկնեղ ու հաղթանդամ էր երևում: Նորից նայեց նրան ու ժպտաց: Գնելը թեքվեց դեպի իրեն, մազերը համբուրելով շուրթերը սահեցրեց դեպի ականջն ու շշնջաց.
    -Անահ’իտ, շնորհակալություն այս գիշերվա համար: Գիտես, երբեք չեմ մտածել ու կարևորություն չեմ տվել դրան, բայց չէի պատկերացնում, որ դու կույս ես: Ներիր, որ այդպես եմ ասում, բայց հաճելի անակընկալ էր:
    -Բայց ինչի՞..
    Գնելը շուրթերով փակեց Անահիտի բերանը, թույլ չտվեց շարունակի ասելիքը:
    -Իմացիր, որ քեզ եմ սիրում, ոչ թե քո անցյալը: Եվ եթե քո կյանքում ինչ-որ մեկը եղած լինի, ես դրա համր չեմ խանդի, չեմ նեղվի: Ես քեզ սիրում եմ այնպիսին, ինչպիսին որ կաս, բայց չեմ թաքցնում, որ շատ հաճելի է զգալ, որ քո կյանքում ես առաջինն եմ:
    Անահիտը գլուխը դրել էր Գելի ուսին և ազատություն տվել իր կամքը չհարցնող արցունքներին: Ինչի՞ Էր լացում, ինի՞ց էր հուզվել: Չէր կարողանում արցունքների պատճառը գտնել, բայց դրանք զսպել էլ չէր կարողանում: Գուցե այդ արցունքներն իր սիրտը պատած սառույցն էր, որով ինքն էր քողարկել, ծածկել ամեն մի զգացմունք իր ներսում, շարունակ ապրելով օրվա հոգսերով` առանց փորձելու նկատել իր շրջապատի ոչ անտարբեր հայացքները: Իսկ հիամա Գնելը կարողացավ ջերմացնել այդ սառույց- սիրտը, լցնել մեծ, շատ մեծ սիրով,և սառույցն այդ հիմա արցունքի տեսքով հոսում է աչքերից: Երևի այս պահի համար են ասված.երջանկության արցունքներ:
    Գնելը բավականին ուշ գնաց` մոր գալու ժամանակ: Որոշեցին, որ այս ամենի մասին Անահիտն ինքը կպատմի նրան: Սկզբում Գնելը փորձում էր համոզել, որ ինքը մնա, խոսի իրենց սիրո մասին,բացատրի, որ ամեն ինչ լուրջ է: Ու չնայած այն բանին, որ շուտ ամուսնանալու մտադրություն չունի, քանի որ հիմա մորաքրոջ խնդիրն է, բայց ինքը սիրում է Անահիտին ու չի պատրաստվում հրաժարվել իր սիրուց: Բայց Անահիտը համոզեց, որ այդ զրույցը թողնեն հետոին, իսկ հիմա միայն ինքը կպատմի իրենց սիրո մասին:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  5. #20
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Էլ չեմմմմմմմ համբերում տեսնես ինչ է լինելու՞ ...
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

  6. #21
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Դեղնակարմիր սեր

    Չէ, լավ, եկեք շատ չշտապեցնենք, թե չէ արդեն ինչ-որ շներ են կտրվում
    Հիմա Գնելի համբույրներն ավելի կրակոտ էին, շունը կտրվելու աստիճան հաճելի,
    Եթե լուրջ, իսկապես մեզ մի լսեք ու մի շտապեք, լա՞վ... (թե չէ ինձ արդեն սկսում է թվալ, թե սկիզբն ավելի լավ շարունակություն էր պահանջում...... կամ էլ շատ եմ առաջ ընկնում...
    ...ներողություն անկեղծության համար...)
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  7. #22
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Անահիտը գիտեր, որ չի բարկանա, բայց գուցե նեղվի: Այդպես էլ եղավ:
    -Դու գիտես, Անահիտ ջա’ն, -լուռ ամենը լսելուց հետո վերջապես խոսեց մայրը, - փոքր չես, արդեն քսանութ տարկան ես, ես չէ, որ պետք է ասեմ, թե ում սիրես, կամ չսիրես: Եթե դա է քո ընտրյալը, իչն արած: Ես ոչինչ չունեմ ձեր տարիքային տարբերության համար, բայց, չգիտեմ ինչի, ներսս մի տեսակ վախ ասեմ, թե կասկածկա նստած: Ցավոք, մայրական սիրտը չի սխալվում:
    Գնելի մորաքրոջ վիճակը օր- օրի ավելի էր վատանում: ապրելու երկար ժամանկ չէր մնացել: Գրեթե ոչինչ չէր ուտում, միայն ցավերից էր տնքում: Գնելը որոշեց տանել տուն: Թող կյանքի վերջին օրերը լինի տանը, իր հարազատի կողքին: նահիտը չմերժեց, օգնեց, որ թղթերն րագ ձևակերպվի ու շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Գնելի տուն: Մեկ սենյականոց բնակարան էր, բավականին աղքատ կահավորած: Հազիվ կարելի էր գտնել առաջին անհրաժեշտության առարկաներ: Բայց մաքուր ու հավաքած էր: Դա Անահիտին դուր եկավ: Բերելուց առաջ հիվանդին ցավազրկեռ էին ներարկել, հիմա նա չէր տնքում, միայն իր սովորության համձայն օրհնում էր բոլորինիրենց ուշադրության, հոգատարության համար: Անահիտը անելիք չուներ և որոշեց մի քիչ մնա: Գնելը շփոթված չորս կողմն էր նայում: Չգիտեր, թե Անահիտը ինչ գահատական կտա: Ախր նրանց տունը երեք սենյականոց էր, բանականինթանկ կահույքով կահավորված, իսկ իր տունը…
    Անահիտը նկատեց նրափոթված վիճակը,կանչես իր կողքը` մորաքրոջ մոտ նստելու:
    -Գնե’լ, ինչպես որ պայմանավորվեցինք, չթողնես երկար տանջվի, երբ զգաս, որ ցավը սաստկանում է, զանգի ինձ, կգամ ու անմիջապես ներարկում կանեմ:
    -Անահիտ ջա’ն, քեզ ինչի՞ Այդքան տանջեմ, առանց այն էլ դու աշխատանքի տեղը ծանռաբեռնված ես: Ասեցի, չէ, դեղերը կբերեմ, ինքս կներարկեմ: Անցածանգամ ես փորձեցի, տեսար չէ՞, որ ստացվում է, ինչ կա անհանգստանալու:
    -Դե լավ, տեսնենք, բայց առանց դրա էլ քո հոգսը շատ է, գիտես հեշտ է՞ Մենակ անկողնային հիվանդ խնամել:
    -Գիտեմ, բայց չեմ դժգոհում: Իմ մորաքույրն արժանի է դրան, նույնիսկ ավելիին: Ես շատ չնչին մասն ե, հատուցում:
    Անահիտը ավելի շատ սեր ու հարգանք զգաց ամնա հոգատար մարդու նկատմամբ:
    Գնալիս մոտեցավ հիվանդին, ու հրաժեշտ տա:
    -Մորաքույր ջա’ն, ինչ ասեմ, հիմա տանն ես, ավելի լավ տեղ, քան մեզ մոտ: Հիմա քո հարազատն ամեն պահ քո կողքին է, չես նեղվի, մնացածի կարոտն էլ իրենից կհանես:
    Ի?նչ ասեր մի հիվանդի, որին հաշված օրեր էր մնում, միայն փորձեց ժպտալ, որ ավելի շատ ծռմռված կարեցանքի էր նման:
    Շոյեց հիվանդի գլուխը ու, երբ ուզում էր հեռանալ, նա բռնեց իր ձեռքը, մոտեց րեց չորացած շուրթերին ու մայրական սիրող համբուրեց: Անահիտը չէր համարձակվում հեռացնել ձեռքը ու զգաց, թե ինչպես է տաքանում ցավից վաղուց ցամաքած աչքերից հոսող արցունքներից:
    -Շնորհակալ եմ, բալե’ս, մաիյն թե ինձ չմոռանաս, ինչ անտեր չթողնես:
    Անահիտը հեռացավ հոգին ծանրացած: Կարծես մի քար լիներ խղճի վրա ծանրացած: Ախր ի՞նչ կարող էր անել էս անտեր հիվանդության դեմ: Իր գործը հիվանդին բուծելն է, փրկելը, բայց կան հիվանդություններ, որոնց դեմ մարդն անզոր է: Ու դրանից ինքը խեղճանում էր, կարծես դառնում մի բուռ: Զգում էր, թե ինքն ինչքան փոքր ու անզոր է բնության տված շատ հարցերի դեմ:
    Գնելենց տունգնում էր, բայց ոչ հաճախակի: Գործերը շատացել էին: Արդեն իրեն վստահում էին, ավելի շատ աշխատանք էին հանձնարարում: Բայց հանգիստ էր նրանով, որ Գնելը պարտաճանաչ բերում էր դատարկ սրվակներն ու նոր դեղեր տանում: Կարգն էր այդպես: Թմրադեղ էին ներարկում մորաքրոջը և ամեն մի սրվակի համար հաշվետու էին: Գնելն էլ իր համար բարդություններ չէր ստեղծում: Ինչպես որ սպասվում էր, հիվանդի վիճակը ավելի էր վատացել և ստիպված դեղի քանակն ավելացրին: Գիտեր, որ դրանով ոչինչ չի փոխվի, բայց գոնե մոտալուտ մահն այնքան էլ տանջալից չէր լինի:
    Այդ օրը աշխատանքը քիչ էր, և Անահիտը որոշեց այցելել Գնելին: Չզանգեց, ի?նչ կարիք կար, գիտեր, որ միշտ տանն է: Դեռ դռսից լսվում էր մորաքրոջ տնքոցները: Երևի դեռ չէր ստավել հերթական թմրադեղի չափաբաժինը: Թեպետ գալիս էր մի պահ, որ անգամ այդ դեղերը չեն օգնում թեթևացնելու ցավերը: Ներս մտավ ու տեսավ հատակին երեսն ի վար ընկած հիվանդին: Ճչաց ու վազեց առաջ.
    -Գնե’լ, ուր ե?ս, արի’ օգնի:
    Կանչում էր Գնելին ու փորձում բարձրացնել հիավանդին: Խեղճ կինը փորձում էր օգնել իրեն, որ բարձրացնի, բայց թուլացած ոտքերում ուժ չկար, որ կարողանար օգնել: Երկար չարչարվեց Անահիտը,մինչև ու կարողացավ բարձրացնել ու անկողին պառկեցնել հիվանդին: Նստել էր աթոռին ու հևում էր: Զգաց պարանոցն այրող մի հայացք: Շրջվեց. Գնելն էր: Կանգնել էր դռան շեմին ու իրեն էր նայում մի ցինցիկ ժպիտով.
    -Հը՞, դժվար է՞ր:
    -Գնե՞լ, դու տանն էի՞ր:
    -Հա, բա ո՞ւր, ես սրա ձեռքից կարամ տնից դուրս գալ:
    Անահիտը նայում ու չէր ճանաչում այն Գնելին, որին ինքը գիտեր, որին ինքը սիրում էր: Չէր հասցրել ուշքի գալ, երբ Գնելը նորից գնաց խոհանոց: Անահիտը նրա ետևից գնաց ու ներս մտնելով` քարացավ: Չգիտեր, հավատա նրան, ինչ տեսնում ու ենթադրում էր, թե ինքը սխալվում է: Սեղանին ընկած էր դեղի դատարկ սրվակը, օգտագործած սպրիչն ու մի պարանի կտոր:
    -Գնե’լ, դոը էս ո?նց համարձակվեցիր, ինչի՞ Գնացիր այս քայլին: Ես եմ մեղավոր, ե’ս,ե’ս:Ինչի՞ Թույլ տվեցի, որ դու կատարես ներարկումը:
    Գնելը նայում էր դեմքին ու վայրենի քրքիջ էր արձակում: Ոչ մի բառ, ոչ մի խոսք,միայն իր արարքից ու իր աշխարհից գոհ քրքջում էր: Անահիտը դուրս թռավ տնից ու չգիտեր ինչ աներ: Ետ վերադառնալ չէր ուզում, բայց հիվանդին դեղ էր պետք: Նորից գնաց աշխատանքի վայրը, խնդրեց, որ վաղվա հասանելիք դեղը տան ու շտապեց ետ: Ահավոր էր անգամ հիվանդի երեսին նայելը: Դեղը ներարկելուց հետո նստեց կողքին ու ապասեց,թե երբ են ցավերը փոքր ինչ մեղմվելու: Ու ղեղը հիմա մի բան էր աղացում, ստիպում մեղքի զգացում ապրել. <Ինձ անտեր չթողնես.: Ահա թե ինչի ասաց այս կինը, երբ նոր էին բերել այստեղ:
    Հեռացավ դառնացած, բայց տանը ոչինչ չպատմեց: Չէր էլ կարողանում հավատալ, որ այն, ինչ-ու տեսավ, դա իրականություն է: Իր ճանաչած Գնելը բոլորովին կապ չունի այս մեկի հետ, որին այսօր տեսավ: Ստացվում է, որ մոր սիրտը իզուր չէր անհանգիստ: Ողջ գիշեր լուսացրեց բաց աչքով: Տեղը չէր գտնում: Չկարողացավ էլ մի կարգին որոշում կայացնել: Ի՞նչ աներ, նորից ետ բերի՞ Հիվանդանոց, թե ինքը գնա ամեն օր խնամելու: Ետ բերելը մի քիչ դժվար էր, առանց այն էլ հազիվ էր համոզել, իսկ հիամ ի?նչ ասեր: Լավ, կգնա, այնտեղ կորոշի:
    Անակընկալի եկավ, երբ իր աշխատասենյակի դռան առաջ տեսավ Գնելին: Մտածում էր, որ երեկվա արարքից հետո չ գա, կամաչի: Ներս հրավիրեց: Չէր ուզում, որ կողքի մարդիկ նկատեն իրենց սառնությունը: Գրեթե բոլորը գիտեին իրենց մասին ու հիմա չէր ուզում հետաքրքրասեր մարդկանց քննարկման թեման դառնալ:
    Ներս մտավ անձայն, ոչինչ չէր խոսում, չէր նայում անգամ Գնելին:
    -Անահի’տ, գիտեմ, որ մեղավոր եմ, ես շատ լավ եմ հասկանում ու չեմ փորձում արդարացանել ինձ:
    Միայն ուզում եմ իմանաս, որ շատ եմ զղջում իմ արարքի համար: Հասկանում ես,պարզապես հոգնել էի, էլ չէի դիմանում այդ տնջոցների, այդ հոգսին: Գիտեմ, որ մեղավոր եմ, գիտեմ:
    -Եթե դժվար է, մենք հիվանդին նորից ետ կբերենք, - Անահիտն ասաց շատ սառն ու պաշտոնական, բայց իր հոգում դեռ վստահ չէր, որ դա կանի:
    -Չե, Անահի’տ, մի արա: Գիտես, որ նրան շատ ժամանկ չի մնացել:Թող մնա իմ տանը: Իսկ դեղի համար, խոստանում եմ, ես էլ չեմ ներարկի, քեզ ամեն անգամ կբերեմ մեր տուն, դու ինքդ քո ձեռքով կանես: Անահիտի համար հարմար տարբերակ էր: Գոնե այսպես ստիպված չի լինի բացահայտել, թե հիվանդին ինչի է ետ բերում:
    -Լավ, իմ ետևից գալ պետք չի: Այսօր երեկոյան ես կգամ:
    -Շնորհակալ, եմ, Անահիտ ջա’ն, դու իմ աստվածուհի…
    -Հիմա ես աշխատանք ունեմ, խնդրում եմ գնա:
    Գնելը հեռացավ հնազանդ երեխայի պես:
    Մինչև հիվանդի մոտ գնալը Անահիտը ժամանակ ուներ և որոշեց ոտքով գնալ: Քայլում էր դաբդաղ և ծանր ու թեթև անում վերջին օրերի իր ապրածը,իր կյանքը: Գուցե իսկապես դա պահի թուլություն է, իսկապես Գնելը այն անձնավորությաունն է, որին ինքը ճանաչում է: Շատ կցանկանար, որ այս վերջի տեսածը երազ լիներ, վատ ու անցանկալի երազ:
    Տեղ հասավ ու ներս մտավ սրտում ցավի զգացում: Գնելը մոտն էր: Որոշեց ոչինչ չխոսել: Անձայն բացեց պայուսակը, հանեց անհրաժեշտ պարագաններն ու լուռ անցավ գործի: Երբ դեղը լցվել էր սրվակի մեջ, դիմեց Գնելին.
    -Պատրաստի հիվանդին:
    Շրջվեց, որ սրսկի, քարացավ, կանգնեց: Հիվանդի փոխարեն Գնելը իր ձեռքն էր պարզել, որ նախօրոք պարանով կապած էր:
    -Ի՞նչ…
    -Հա, Անահի’տ, հա, հիվանդը ես եմ , դե անցի գործի:
    Անահիտը նայեց Գնելի ձեռքին ու սարսափեց. Ամբողջ երակի լայքով հին ու նոր վերքերի սպիներ էին: Ինչ սխալվելու, շփոթվելու մասին կարող է խոսք լիներ: Տեսնես ինչքա?ն ժամանկ է, որ նա թմրադեղ է օգտագործում:
    -Ի՞նչ ես ապուշ կտրած նայում, դե…
    -Գնել, ես դա չեմ կառող:
    -Ինչի՞, պառկե՞մհիվանդի կողքին, որ կարողանասքեզ տրամադրել, հավատաս, որ հիվանդ եմ:
    -Խնդրում եմ, արի չբարդացնենք վիճակը: Սա քո մորաքրոջ համար է:
    -Նրա ինչի՞ն է պետք, մեկ է, մի ասեղ ավել, պակաս, ոչինչ չի փոխվելու:
    Անահիտը նայեց հիվանդին ու սարսռաց: Կինն իրեն էր նայում վախից չռած աչքերով ու ատամները կրճտացնելով զսպում էր բերանից դուրս թռչող տնքոցը:
    -Չէ, Գնե’լ, դա ես չեմ կարող:
    -Չե՞ս կարող,- լսվեց մի հիստերիկ ծիծաղ և դեմքին իջնող ապտակի շառաչ: Անահիտը չէր հասցրել ուշքի գալ, երբ առաջին հարվածին հաջորդեց երկրորդը, երրորդը… Անզոր էր պաշտպանվելու նրա կատաղի հարվածներից, միայն ձեռքով փակել էր դեմքը: գՆելն ազատություն էր տվել մեջի կատաղությանը: Հրեց Անահիտին, ոտքով հարվածեց ու վերցրեց սպրիչն ու գնաց խոհանոց:
    Անահիտը կուչ էր եկել հատակին ու հեկեկում էր: Ի՞նչ աներ, ո՞ւմ մեղադրեր այս ամենի համար: Իհարկե ինքը, միայն ինքն է մեղավոր:
    շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ lili-4: 26.01.2008, 19:39:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  8. #23
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր


    Վայ, շատ անսպասելի ու շատ սուր շրջադարձ է...
    Իսկապես այսպիսի շարունակություն մտքովս չէր անցնում... շատ հետաքրքիր է իմանալ հետագա զարգացումները (էլ չեմ համարձակվում կանխատեսումներ անել...)
    թե չէ ինձ արդեն սկսում է թվալ, թե սկիզբն ավելի լավ շարունակություն էր պահանջում...
    ետ եմ վերցնում խոսքերս...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. #24
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Որոշել էի սպասել ավարտին, որ միանգամից կարդայի, բայց դե համբերությունս չներեց. վերնագիրն էր մեղավոր

    Լիլի ջան, գիտեմ, որ պատմվածքը ընթացքի մեջ լինելու դեպքում չի կարելի ասել, բայց... շարունակությունը մի քիչ լավատեսական գոնե լինի, թե չէ հիմա շատ տխրեցի
    Անահիտը մեղք է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  10. #25
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    վայ Անահիտ ջան քեզ համբերություն......
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

  11. #26
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշել էի սպասել ավարտին, որ միանգամից կարդայի, բայց դե համբերությունս չներեց. վերնագիրն էր մեղավոր

    Լիլի ջան, գիտեմ, որ պատմվածքը ընթացքի մեջ լինելու դեպքում չի կարելի ասել, բայց... շարունակությունը մի քիչ լավատեսական գոնե լինի, թե չէ հիմա շատ տխրեցի
    Անահիտը մեղք է
    Ասեմ, որ պատմվածքը արդեն ավարտել եմ, մնում է միայն ժամանկս հերիքի, շուտ հավաքեմ, ձեր համբերությունը չշահագործեմ: Իսկ ավարտը, իմ կարծիքով, լավ երանգով է : Ախր որտեղ սեր, այնտեղ էլ լավ ավարտ: Չմոռանամ ասել, որ պատվածքն իրական կյանքից եմ վերցրել, ես միաքյն ավարտի հեղինակն եմ, որ բարի լինի...
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  12. #27
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    -Անահի’տ, բալե’ս, մոտ արի:
    Հինավդ կինն էր: Այս տեսարանի միակ վկան: Մոտեցավ ու լացից ուռած աչքերով նայեց նրան: Կինը նորից բռնեց ձեռքը, համբուրեց ու զսպելով տնքոցները,մի կերպ շշնջաց.
    -Անահիտ ջա’ն, դարդ մի անի, էդ դեղերն ինձ փրկողը չեն: Թե թույն կբերես, արի, թե չէ ուրիշ դեղ չեմ ուզում: Իմ պատճառով քեզ մի տանջի:
    -Մորաքույր, ես բժիշկ եմ ու քո հանդեպ մեծ պարտականություն ունեմ: Մի քիչ համբերի, ես հիմա կգամ:
    Ընդհանրապես թմրադեղերը հատուկ հաշվառման տակ են գտնվում և միայն բժիշկի նշանակած դեղատոմսով են վաճառում: Բայց Անահիտը գիտեր մարդկանց, որ այդ դեղերի վերավաճառքով են զբաղվում:Երբեք իրեն թույլ չէր տվել նրանց հետ շփվել, բայց հիմա ստիպված էր գնալու այդ քայլին: Մոտը գումար կար և գիտեր, որ կարող է գնել: Դուրս եկավ տնից` ուշադրությունն չդարձնելով տեղացած առատ ձյան վրա: Շտապել էր պետք: Վերադարձավ շատ շուտ: Նման մարդկանց փնտրելու կարիք չկար, իրեն էլ վստահում էին, հանգիստ վաճառեցին: Սառած ձեռքերը չէին ենթարկվում: Մի քիչ տաքացրեց ու ներարկումն արեց: Արդեն ահագին ուշ էր, չէր հասցրել տանը զգուշացնել: Զանգեց ու մորը բացատրեց, որ հիվանդի վիճակը վատ է: Հիմա Գնելից վախենալու ոչինչ չուներ: Նա ստացել էր իր փնտրած չափաբաժինը ու ամեն ինչից վերացած երանության գրկում էր: Անահիտը նայում էր հիվանդ կնոջն ու չէր կարողանում ինքն իրեն արդարացնել: Ինչե՞ս վստահեց Գնելին, ինչի՞ ինքն անձամբ չէր գալիս: Տեսնես քանի՞ անգամ է այս վիճակում թողել խեղճ կնոջը: Կամաց- կամաց ցավը տեղի էր տալիս ու կնոջ աչքերը փակվում էին: Անահիտն էլ կուչ եկավ բաղմոցին, ծածկվեց ու անմիջապես քնեց: Երևի շատ էր հոգնել: Արթնացավ մարմնի նվվոցից: Տե՞ղն էր անհարմար, թե՞ Գնելի հարվածների արդյունքն էր: Ողջ մարմնը կարծես ջարդվելիս լիներ:
    Գնելը սենյակում էր: Թափթփված ու անխնամ վիճակով նստել էր բազկաթոռին ու իրեն էր նայում: Ավելի լավ կլիներ, որ այստեղ չլիներ և ինքը անձայն հեռանար: Երեսը շրջեց նրա սուր ու ծակող հայացքից , մոտեցավ հիվանդին:
    -Բարև, մորաքույր, ինչպես ե՞ս, ինչ կուզե՞ս:
    -Էհ, աղջիկ ջան, մահս եմ ուզում, էլ ուրիշ ի՞նչ ուզեմ:
    -Դե’, դե’, մահի մասին իմ մոտ մի խոսի:
    -Դե եթե էդքա ուզում ես, որ մարդիկ չմեռնեն, ուրեմն իմ մասին էլ մտածի,- Գնելն էր, նույն իր տեր ու տիրական լինելու կեցվածքով:
    -Քո մասին դու պետք է մտածես, որ քեզ կործանման չտանես:
    -Գեղեցկուհի’ս, էդ խրատներդ պահ քեզ, դրա փոխարեն լսի, թե ես ինչ եմ ասում: Մորաքրոջս վիճակից երևում է, որ երեկ լավ էլ դոզ է ստացել: Որ ասեմ, ինքն է գնացել, ճարել, բերել, չես հավատա, չէ՞: Դե ես էլ չեմ արել: Մնում է ենթադրել, որ քո ձեռքի գործն է: Ապրես, կարգին ճարպիկն ես: Ուրեմը սենց,սրանից հետո , երբ գաս իմ հարազատի դոզան տեղը պահելու, ինձ չմոռանաս: Գետես, էլի, էստեղ երկու հիվանդ կա, ու մեզ կրկնակի դոզա է պետք: Հասկացա՞ր:
    -Ես քեզ համար թմրադեղ չեմ բերի:
    -Կբերես, իհարկե կբերես: Ի՞նչ է, ուզում ու էս կինը տանջվի, թե ծեծը դուրդ եկավ:
    -Ծեծվ ե՞ս վախեցնում:
    -Չէ, չեմ վախեցնում, դաստիարակում եմ: Իսկ վախեցնելու համար ուրիշ տարբերակ կա. քաղաքացի բժշկուհի, Դուք ինչպես ՞?ք թմրադեղ տվել նրա հարազատին, ավելի ճիշտ, վաճառել նրան:
    -Ինչե՞ր ես ասում, ես քեզ թմրադեղ չեմ վաճառել:
    -Հիշողությունդ է դավաճանում, քաղցրիկս, որ մի հատ էլ դաստիարակեմ,անպայմանն կհիշես:
    Անահիտը լռեց: Հասկացավ, որ իր իսկ ձեռքով թակարդն է ընկել: Ստիպված համաձայնեց: Գիտեր, որ հիվանդին ընդամենը մի- երկու շաբաթ է մնացել: Գուցե դրանից հետո վերջ դրվի այս ամենին:
    Մորքրոջ մահից հետո մի քանի ամիս Գնելը Անահիտին չհանդիպեց, չզանգեց: Անահիտը արդեն մտածում էր, որ սա վերջն է իր չարչարանքի, բոլորին ստելու: Մայրը զգում էր, որ իր ու Գնելի հարաբերություններն առաջվանը չեն, բայց ոչինչ չէր հարցնում: Գիտեր, որ երբ պահը գա, ինքը ամեն ինչ կպատմի: Հիմա դեռ դրան պատրաստ չէր:
    Գարնանային տաք ու հաճելի օր էր: Անահիտը աշխատասենյակի պատուհանից նայում էր դուրս: Ամենուր զգացվում էր գարնան շունչը: Ծերանոցի բնակիչների մեծ մասը դուրս էր եկել` վայելելու բնության զարթոնքի շունչը: Տեսավ ծաղկած բալենին ու հիշեց Գնելի մորաքրոջը: Ամեն անգամ, երբ հույս էր տալիս, թե կլավանա, ոտքի կկանգնի, ամեն ինչ լավ կլինի, նա իր բարի ժպիտով նայում էր Անահիտին ու ասում.
    -Հա, աղջիկ ջան, լավ կլինի, բայց արդեն ոչ ինձ համար: Էս տարվա գարունն արդեն իմ համար չի գա:
    Իսկապես, չհասավ գարնանը: Նրա մահվան օրն էլ իր կյանքի վերջին օրերի պես սիրտ մաշելու պես սառն ու ցավոտ էր: Հիշեց այդ ամենն ու նորից տխրեց: Ու տխրությունը կամաց- կամաց փոխվում էր սրտի վրա դարս –դարս կուտակվող դառնության: Ամեն մի հուշ կապված այդ կնոջ հետ ստիպում էր հիշել Գնելին, նրա տված ցավը վերապրել:
    Շրջվեց դռան թակոցից: Ներս մտավ Գնելը: Անահիտի մարմնով դող անցավ: Ի՞նչն էր ստիպում , որ նորից կորցնի ինքնատիրապետումը, նորից հուզվի: Գուցե վախը՞: Չէ, ինքը Գնելից չի վախեցել: Իհարկե, չի մոռացել նրա դաժանությունը, անգամ ծեծը,բայց հիմա նրան տեսնելիս ոչ թե վախն էր ստիպում հուզվել, այլ նրա հանդեպ ունեցած սերը: Հա,ի՞նչ կարող է անել, սրտին չես թելադրում, նա է իր համար սեր ընտրում: Այս մի քանի ամսվա մեջ շատ է մտածել, փորձել էր գտնել այն մի հատիկ լավը, մարդկայինը, որի համար սիրում է այդ անձնավորությանը, բայց չէր գտնում: Եվ գիտակցելով, որ այդ մարդուն մոռանալ , պարզապես հիշողությունից ջնջել է պետք, բայց…Բայց հիմա նա այստեղ է, ու էլի գիտակցությունը լռել և իր տեղը զիջել է սրտին, որը հուզվել ու իրեն ստիպում է ողջ մարմնով դողալ:
    -Բարև, Անահի’տ:
    -Բարև,-ձայնը դողում էր, ու լռեց, որ չմատնի իրեն:
    -Ես չեմ եկել արդարանալու համար, ու չեմ ասի, որ կփոխվեմ, լավը կդառնամ: Գիտեմ, ու վատն եմ, անուղղելի: Ու ես չեմ կարծում, որ դու իմ արարքները կներես: Գիտեմ, որ դրան արժանի չեմ: Եկել եմ միայն նրա համար, որ ասեմ այն, ինչ հնարավոր չէ թաքցնել, փոխել, իմ սրտից հանել: Անահիտ, ես քեզ շատ- շատ եմ սիրում: Եվ ուզում եմ, որ դու դա իմանաս:
    Անահիտը արդեն վերագտնում էր իրեն, կամաց- կամաց հաղթահարում էր ներքին դողը: Ու հիմա լռում էր ոչ թե հուզմունքը թաքցնելու, այլ պարզապես Գնելին լսելու համար: Եվ կարո՞ղ էր չլսել այն, ինչը իր համար շատ ցանկալի էր, հաճելի: Հազիվ էր իրեն զսպում, որ չգոռա. Ես էլ քեզ եմ սիրում:
    …Էլի երկար մնաց Գնելը, ու նորից Ճանապարհեց տուն:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  13. #28
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Մի քանի օր հետո նորից եկավ, հետո այցելությունները դարձան հաճախակի: Թվում էր, թե նա իր հետ անկեղծ է, առանց ձևականության: Խոստովանեց, որ վաղուց է թմրադեղ օգտագործում: Իրենից թաքցրել է, քանի որ վախենում էր չհասկացվի: Մտածում էր, որ դրանով կկորցնի իրեն: Չթաքցրեց նաև, որ իր հետ մտերմացել է թմրադեղեր ձեռք բերելու համար, բայց հետո իսկապես սիրել է:
    -Բայց դու ինչպե՞ս համարձակվեցիր դրան հասնել քո մորաքրոջ տանջանքների գնով:
    -Հասկանում եմ, ճիշտ չեմ վարվել, բայց մեկ է, դա նրա համար փրկություն չէր, ամեն ինչից անկախ մահն անխուսափելի էր:
    Անահիտը հասկանում էր, որ դա ազնիվ չէ, բայց նորից փորձում էր արդարացնել Գնելին, ընդունել նրա տեսակետը` ինքն իրեն հակասելով:
    Գնելը կարողացավ հասնել նրան, որ Անահիտը համաձայնեց օգնել իրեն թմրադեղ ձեռք բերելու գործում: Խոստացավ, ու կբուժվի, վերջ կտա վատ սովորությանը, միայն հիմա առանց դրա չի կարող:Անահիտը չէր հավատում այդ խոսքերին, բայց իր համար մի հույսի շող էր դա: Ու օգնեց Գնելին ոչ միայն ձեռք բերելու, այլ նաև վճարելու գործում: Գնելը սկսեց հաճախակի իրենց տուն գալ: Գալիս էր սեր խոստովանում ու թմրադեղն առած հեռանում: Անահիտը շատ լավ էր հասկանում նրա գալու նպատակը, բայց դրա դեմ ոչինչ անել չէր կարող: Ինքը պարզապես անզոր էր իր սիրո դեմ: Սիրում է ու վերջ: Ու թույլ էր տալիս, որ Գնելն իրեն խաբի, ձևացնի, թե սիրո համար է գալիս: Ամեն այցելությունից հետո Անահիտենց տնից պակասում էին թանկարժեք իրեր: Թմրադեղի համար վճարել էր պետք, իսկ իր աշխատավարձը դրան չէր հերիքում: Գնելի գնալուց հետո Անահիտը իրեն ճնշված, անզոր ու խեղճացած էր զգում: Իրեն համարում էր հանցագործ, գող, որ տնից վաճառում է այն իրերը, որ ծնողներն են տարիներ շարունակ աշխատել, ստեղծել, և հանցագործ, որ այդ փողերով թմրադեղ է գնում և Գնելին տանում կործանման: Ու անզորությունից, անճարությունից փակվում էր իր սենյակում, հիստերիկ լաց լինում:
    Մոր հետ զրուցել դեռ չէև համրձակվում: Գիտակցում էր իր արարքի սխալ լինելը, բայց չէր ուզում խոսել դրանից: Լինում էին օրեր, որ Գնելն այնքան անտանելի էր լիում: Նման օրերին նրան հակառակվել պարզապես հնարավոր չէր: Գիտեր, որ դրա պատճառը երկար ժամանկ թմրադեղ չօգտագործելն էր: Այդ օրերին նա իսկակն գազան էր դառնում: Նույնիս ձեռքերին էր ազատություն տալիս: Բայց մնացած օրերին այնքան բարի, այնքան հոգատար ու քնքուշ էր լինում, որ Անահիտը նորից էր մոռանում իր ապրած նվաստացումը, ցավը: Գնելն ինքն էր սիրում զրուցել, պատմել իր մասին, օգնություն էր խնդրում իր այս վիճակից դուրս գալու համար: Մայրը ճիշտ էր նկատել: Գնելը բավականին խելացի, բանիմաց տղա էր: Դպրոցում լավ է սովորել: Ե’վ ծնողները, և’ ուսուցիչները նրանից մեծ սպասելիքներ ունեին: Գնելը ինքը ապագայի հանդեպ մեծ նպատակներ ուներ, փորձում էր հասնել դրանց: Հայրը քաղաքի խոշոր գործարաններից մեկում գլխավոր ինժեներ էր, մայրը ինստիտուտում դասախոսում էր: Ամեն ինչ լավ էր, նույնիսկ նախանձել կարելի էր, մինչև որ եկավ անսպասելին, անցանկալին: Երկուսն էլ մնացին առանց աշխատանքի: Նոր աշխատանք գտնելու հույս չկար, որոշեցին մեկնել արտասահման: Գնելին իրենց հետ տանել չէին կարող: Չգիտեին ինչ կլինի, ինչպես կստացվի հետոն: Տունը վաճառեցին, որ ճանապարհի փող լինի: Գնելի համար էլ այս մեկ սենյականոցը գնեցին: Կարծես թե վատ չէր այնտեղ, աշխատանք կար ու կանոնավոր փող էին ուղղարկում: Գնելն ավարտական դասարանում էր: Ծնողներին խոստացել էր, որ անպայման կշարունակի լավ սովորել: Հիմնականում մենակ էր մնում, մորաքույրը շաբաթը մեկ գալիս էր, լվանում, հավաքում: Լինում էր, որ ընկերն էր մնում: Հետո սկսեցին իրեն հյուր գալ թաղի տղաները, նրանց ծանոթները: Գնելին այքան էլ հաճելի չէր, որ հավաքվում էին, ծխում, անիմաստ մեծ-մեծ խոսում: Հետո էլ այդ հավաքույթները դարձան ամենօրյա: Գիտեին, որ իր ձեքին փող կա, իբր պարտքով վերցնում էին, ծխելիք, խմիչք առնում, հետո էլ մոռանում ետ վերադարձնել:Գնելը դրան ուշադրություն չէր դարձնում, բայց նեղվում էր, որ խանգարում են, պարապելու ժամանկ չի լինում: Հետո էլ խեղդվում էր ծխախոտի ծխից, ախր իրենց տանը ծխող չի եղել: Բարձրաձայն չէր կարողանում ասել: Իրենց թաղի տղաների կարծիքով իսկական տղան պետք է ծխի: Իսկ ինքը չի ծխում հերիք չէ, հիմա էլ բողոքի ծխողներից: Լռեց, հետո կամաց- կամաց սովորեց ծխին, իսկ հետո էլ ինքն էլ սկսեց ծխել: Խմիչք չէր սիրում, ահավոր գլխացավեր էր ունենում հետո, որոշեց դրանից հրաժարվել: Բայց այ թմրադեղերից չհրաժարվեց: Մտածեց, որ մի անգամ կարելի է փորձել հանուն նրա, որ իմանա թե դա ինչ է, ինչն է գրավում տղաներին: Մեկ, երկու… դարձավ սովորություն: Հետո էլ մոռացավ թե ուսումը, թե ծնողներին տված խոստումը: Բանակում էլ չհրաժարվեց իր վատ սովորությունից: Չնայած, որ խիստ էր, բայց կարողացավ գտնել իր նմաններին ու մեկ- մեկ օգտվել իրենց համար օդ ու ջուր դարձած թմրադեղից: Ընկերներն օգնում էնն ձեռք բերելու գործում, իսկ ինքը ֆինանսավորում էր: Ծնողներն օգնում էին, մտածելով, որ ինքը դեռ միտք ունի սովորելու, կավարտի ծառայությունը, նորից կփորձի: Չգիտեին, որ ինքը անգամ փորձ չի արել ընդունվելու համար: Երևի մինչև հիմա ուղղարկեին փող, եթե ծանոթներից նրանց տեղյակ չպահեին իր արարքների մասին: Բանակից վերադառնալուց հետո իր ծանոթներից շատ քչերը հիշեցին իրեն, այն էլ օգտակար եղան այնքան ժամանկ, քանի դեռ պետք էր տան իրերը վաճառել ու թմրադեղ ձեռք բերելու համար: Հետո իրեն մոռացան: Իսկ ինքը տառապում էր: Փող էր հարկավոր, ծնողները չէին ուղղարկում, իսկ աշխատանքի մասին խոսք լինել անգամ հնարավուր չէր: Ու այդ պահին Գնելի համար փրկություն եղան մորաքույրն ու Անահիտը: Գնելը խոստովանում է, որ ինքը Անահիտի հետ մտերմացել է, որ կարողանա համոզել` մորաքրոջ հասանելիք դեղերից օգտվի: Բայց խոստովանում էր նաև, որ ինքը հետագայում իսկապես սիրել է Անահիտին: Անահիտը հավատում էր Գնելի բոլոր– բոլոր խոսքերին, բացի մեկից, որ իրեն սիրում է: Հիմա ավելի լավ ճանաչելով Գնելին, չէր կարողանում հավատալ, որ նա կարող է սիրել իրեն՝ իրենից ութ տարով մեծ անձնավորության: Բայց ամեն անգամ Գնելին ցույց էր տալիս, թե հավատում է նրան, իսկ իր մեջ լռեցնում, սպանում էր կասկածը: Ստիպում էր, որ իրեն իշխի, առաջ տանի այդ սուտը, ու ինքը շարունակի ապրել այն պատրանքով, որ սիրված այնքան, ինչքան որ ինքն է սիրում: Նման պահերից հետո իր մեջ ուժ էր գտնում աշխարհին չնայել չարացած մարդու աչքերով, հավատալ անգամ անհնարինին, հավատալ, որ կարող է Գնելին փոխել, դարձնել այնպիսին, ինչպիսին եղել է մի ժամանկ:

    Մի քիչ էլ հմբերեք, ու կհասնեմ ավրտին… Ձեզ կարգին հոգնեցրի
    Բայց էս ինչ երկար պատմություն եղավ ես մեղավոր չեմ, կարճ հնարավոր չէր…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  14. #29
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    Ամառային շոգ օր էր: Անահիտն ու մայրը շուկայից նոր էին եկել, նստած ստվերոտ պատժգամբում սուրճ էին խմում: Լսվեց դռան զանգը: Անահիտը ալարելով գնաց դուռը բացելու: Գնելն էր: Դեմքին նայելիս անգամ կարելի էր սարսափել: Անահիտը ցանկանում էր ներս չթողնել, բայց նա հրելով տուն մտավ:
    -Գնե’լ, մայրս տանն է:
    -Չեմ ուտի մորդ:
    -Խնդրում եմ, մեկ ուրիշ անգամ արի:
    -Էդքան զզվելի եմ հա՞ քեզ համր: Դե ուրեմը փող տուր, որ գնամ դոզաս ստանամ ու նորից քո խելոք, սուսիկ-փուսիկ Գնելը դառնամ:
    -Գնել.
    -Ի՞նչ, ի՞չն: Հերիք գլխիս խրատատու դառնաս: փող տուր, չե՞ս հասկանում, ես հիվանդ եմ, դե բուժի, հարգելի բժշկուհի: Ի՞չն ես սառած երեսիս նայում, թե ՞ դու միայն անկողնում ես բուժում, -սենյակով մեկ լսվեց նրա հիստերիկ ծիծաղը: Անահիտի համար այս ամենը նորություն չէր, բայց չէր ցանկանա, որ մայրն էլ ականատես լինի: Ի՞նչ աներ, ի՞նչ բացատրություն տար:
    -Գնե’լ, եթե չես ուզում ավելորդ բարդություններ, հենց հիմա դուրս արի իմ տնից, -մայրն էր, որ ներս էր եկել ու տեսել ամեն ինչ: Նրա դեմքին բարկության հետ այնքան վճռականություն կար, որ Գնելը անակնկալի գալով` կորցրեց նախկին ոգևորվածությունը:Թևերը կախ գցած, մոլորված նայում էր մեկ մորը, մեկ աղջկան, սպասելով, որ Անահիտի կողմից պաշտպանություն կստանա, հետո արագ շրջվեց.
    -Ես կգնամ, բայց հետոի համար մեղքը ձեր վիզը,- գոռալով դուրս եկավ տնից:
    Երևի այս այն պահն էր, երբ Անահիտն ամեն ինչ պետք է պատմեր մորը, ասեր այն , ինչ ցանկացել, բայց չի համարձակվել:
    -Մա’մ…
    -Լռիր, Անահի’տ, ինձ ոչինչ մի ասի, ես ամեն նչ տեսա ու ամեն ինչ գիտեմ: Միայն դու խոստացիր, որ նա այլևս ոտք չի դնի մեր տուն:
    Անահիտը շփոթված կանգնել էր սենյակի կենտրոնում: Փաթաթվեց մորն ու սկսկեց լաց լինել, ինչպես անում էր փոքրիկ ժամանակ: Փաստորեն մայրն ամեն ինչ գիտեր, բայց լռում էր, քանի որ իր համար դա հաճելի, ցանկալի էր:
    Դրանց հետո Գնելն իսկապես չեկավ: Չեկավ, քանի որ փող գտնելու ցանկությունն այնքան մեծ էր,որ գտել էր իր նախկին ընկերներից մեկին , փորձել էին խանութ կողոպտել: Հանցանքի վայրում էլ բռնվել էին:
    Անահիտը չէր ուզում նրա մասին ոչինչ իմանալ, բայց չգիտես ինչի, հարցասերների ու հետաքրքրասերների մի մեծ խումբ հայտնվեց: Ամեն քայլափոխի հարցնում էին. ճիշտ է, որ նա հանցանք է կատարել, ճիշտ է, որ կդատվի, մի՞տք չունի խեղճ տղային օգնելու, գուցե սխալվել է, գուցե պատահականություն է: Այնքան շատ էին իրենով հետաքրքրվողները, որ պարզապես իրեն հունից հանում էին: Ո՞ւմ պատմեր, ի՞նչ բացատրեր: Դուրս եկավ աշխատանքից: Բոլորը զարմացել էին, չէին հասկանում պատճառը: Ախր կոլեկտիվում իրեն շատ էին սիրում, հարգում: Ի՞նչը կարող է պատճառ դառնալ: Աշխատանքից հրաժարվելու հետ միասին հրաժարվեց նաև տնից դուրս գալ: Փակվեց իր սենյակում ու կտրվեց աշխարհից: Կորցրեց հետաքրքրասիրությունը ամեն- ամենի նկատմամբ: Հիմա նրա համար միևնույն էր, թե շաբաթվա որ օրն է, տարվա որ եղանակը: Հավաքեց իր մասնագիտական բոլոր գրքերը, դրեց պահարանի մի խուլ անկյունում ու ընդմիշտ փակեց: Փորձեց իր փակած պահարանում պահել նաև բոլոր հուշերն ու ապրումները, որոնք կապված էինիր աշխատած օրերի հետ: Չցանկացավ հիշելայդ օրերից ոչ մեկը, քանի որ բոլոր հուշերը Գնելի հետ ապրած պահերն էին բերում: Իսկ դրանք,որքան էլ որ ցավալի ու տհաճ էին, իր մեջ միայն ցանկալի, տաք ու հարազատ դող էր արթնացնում: Ուզում էր սպսնել այդ դողը:
    Բարեկամների, հարազատների հարցին, թե ինչի չի տնից դուրս գալիս, միշտ պատասխանում էր, որ զբաղված է, շատ գործ ունի: Ու ամբողջ օրն իր համար զբաղմունք էր գտնում. Մաքրում, լվանում, նորից մաքրում ու մաքրում: Մի քանիսը փորձեցին իրե տնից դուրս հանել, առիթներ հորինեցին, բայց ապարդյուն: Համոզվեցին, որ անիմաստ է, համկերպվեցին իր տուն նստելու հետ:
    Աշնանային թաց ու սառը օր էր: Ծառերի կարմարադեղին տերևներն էլ ասես ցրտից կուչ էին եկել ու դողում էին: Մարդիկ շտապում էին տուն հասնել: Փողոցը կամաց- կամաց դատարկվում էր: Անահիտը տանը մենակ էր: Մայրը գիշերայն հերթափոխի էր: Կանգնել էր պատուհանի մոտ ու վայրկյան առ վայրյան օրն էր սպանում: Բարակ անձրև էր մաղում: Մի քանի ճնճղուիկներ կուչ էին եկել ծառին ու կարծես բողոքում էին մոտալուտ ձմռան ցրտից: Տեսնես թռչունները սիրու ե՞ն…
    Դռան զանգն էր: Ո՞վ կլիներ այս անձրևոտ օրը: Բացեց դուռն ու զարմանքից քարացավ: Գնելն էր` թրջված , սառած ու մի մեծ ծաղկեփունջ ձեռքին: Տարիները բավականին փոխել, առնական տեսք էին տվել Գնելին:
    -Կարելի է՞:
    Ու չսպասելով պատասխանին, ներս մտավ:Անահիտը գիտեր, որ պետք է թույլ չտար ներս գալ, պետք է, բայց…
    Բայց հիմա մոռացել էր բոլոր պետքենեն ու միայն ուզում էր գրկել , համբուրել նրան:
    -Անահի՛տ, ի՛մ սեր, ի՛մ աստվածուհի…
    -Գնել, դու լրիվ թաց ես…
    -Իսկ ծաղիկնե՞րը, -ու Անահիտի մեջքը օղակելով քաշեց դեպի իրեն: Խենթանալ կարելի էր այս բույրից, դա ծաղիկների բույրը չէր, այլ այն հարազատ, ցանկալի բույրն է, որ միայն Գնելին էր հատուկ և ինքն անվանում էր սիրո բույր:
    Չէր կարող, չէր կարող , չէր կարող դիմադրել, ու տեղի տվեց նրա համբույրներին, փաղաքշանքին, գգվանքին:
    Որքա~ն էր սպասել այս օրվան: Հիմա նորից մոռացել է ամեն- ամե ինչ ու միայն սիրել ու սիրվել է ուզում…
    …Աշնան արևը հազիվ էր ծիկրակում ամպերի ետևից: Անձրևը կտրվել էր, բայց օրը տաք չէր: Ու մարդիկ աշխատանքի էին շտապում` կարծես ցրտից փախչելով: Անահիտը կանգնել էր պատուհանի մոտ ու դուրս էր նայում: Գնելի հեռանալը չէր նկատել, առավոտ շուտ էր գա նացել: Ասաց, որ մեկնում է արտասահման: Ծնողների մոտ չի գնում, ամաչում է նրանցից: Ընկերոջ հետ է գնում: Չգիտեր, թե ինչ կլինի հետո, բայց հաստատ ուզում է փոխվել: Չէր կրաող հեռանալ առանց հրաժեշտ տալու: Չխոստացավ, որ ետ կգա, բայց հավատացրեց, որ երբեք չի մոռանա, որ իսկապես սիրել ու սիրում է իրեն: Իսկ վերադառնալ կհամարձակվի միայն այն դեպքում , երբ դառնա այն մարդը,որը արժանի է Անահիտին: Հիմա ինքն այդպիսին չէ:
    Իսկապես ու այդիսին չէր, քանի որ գնալուց առաջ չէր մոռացել իր ձեռք բերած վարպետությունը: Անահիտի դարակից մի կլորիկ գումար էր պակասել: Գուցե նախկինում Անահիտը դրա համար բարկանար, սրտնեղեր, բայց հիմա չէր էլ ափսոսում այդ գումարը: Համարում էր, որ ինքն է նվիրել Գնելին ճանապարհածախս:
    Հիմա պատուհանից դուրս էր նայում առանց չարության, անգամ ծիծաղում էր այն ճնճղուկների վրա, որ մի կտոր հացի համար կռվում, գզմռտվում, ջրափոսի մեջ թավալվում էին: Տեսնես այստեղ սեր կա՞…
    Աշնան դեղնակարմիր տերևներից ջերմություն էր կաթում, լցվում Անահիտի սիրտը, ջերմացնում այն: Ամպերի ետևից ծիկրակող արևն անգամ այնքան տաք էր, որ թվում էր, թե ամենուր համատարած ջերմություն է…
    Ի՞նչն էր այսքան լույս ու ջերմություն լցրել Անահիտի օրվա ու հոգու մեջ: Ամպերի ետևից ծիկրակող արևն է՞ր, դեղնակարմիր տեևենե՞րը, թե՞ կրծքի տակ սկիզբ առած կյանքը, որի գոյության մասին դեռևս անտեղյակ էր Անահիտը:
    Աշնան ամպամած օրից դեղնակարմիր տերևները ջերմանում էին ու այդ ջերմությունը լցնում Անահիտի հոգին, կյանքը…

    Վերջ
    Արդեն վերջ, հիմա կարող եք հանգիստ կարդալ, տեսնես ո՞վ էլ կարդալու է այքան երկար-բարակ գրածս: Ինչ անեմ, կարճ հնարավոր չէր, մուսաս հյուր էր եկել ու գնալու միտք չուներ
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  15. #30
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դեղնակարմիր սեր

    lili ջան շատ ապրես ես մի շնչով կարդացի , շատ լավ ես գրել ,մուսատ ել անտեղի չեր հյուրընկալել.
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •