Ընդհանրապես Հայաստանում գները մշտապես հակված են աճելու, որը, իմ կարծիքով, պայմանավորված է մի քանի օլիգարխների ցանկությամբ, որոնք այս կամ այն ոլորտը իրենց ձեռքում են կենտրոնացրել և օգտագործում են իրենց գրպաններն ավելի լցնելու համար: Ես հազվադեպ եմ հիշում դեպքեր, որ մեր երկրում ինչ-որ մի ապրանք թանկանա, ապա կրկին էժանանա: Հույս չկա, որ գները առաջիկայում նվազելու են, դեռ պետք է սպասել թանկացումների: