User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ձեր գնաճային սպասումները 2008 թվականին

  1. #1
    Authorised Member Adam_Smith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2008
    Հասցե
    The Earth
    Տարիք
    41
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Ձեր գնաճային սպասումները 2008 թվականին

    Այս հարցը բավականին հետաքրքիր հարց է և համարյա թե բոլոր զարգացած երկրներում ունի էական նշանակություն փաստացի գնաճի մակարդակի վրա ազդեցության տեսանկյունից: Պարզապես հետաքրքիր է ակումբցիների կարծիքը 2008թ վերջին ձևավորված գնաճի մակարդակի վերաբերյալ ուստի...
    ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ
    ՔԱՆԻ ՏՈԿՈՍՈՎ ՄԻՋԻՆ ՀԱՇՎՈՎ ԿԱՃԵՆ ԿԱՄ ԿՆՎԱԶԵՆ ԳՆԵՐԸ 2008Թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ 2007Թ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ?

  2. #2
    Սկսնակ անդամ davzion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Հասցե
    ՀՀ, ք. Չարենցավան
    Տարիք
    41
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր գնաճային սպասումները 2008 թվականին

    Կարծում եմ ամենաքիչը 20%-ով կաճեն, հաշվի առնելով վերջին քաղաքական իրադարձությունները, մաքսային և հարկային խստացումները և այն հանգամանքը, որ փաստացի 2008-ի ընթացքում կենտրոնական բանկը կարող է նաև ընկնել գործադիր իշխանության ազդեցության տակ (հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի հեղինակությունը և կապերը ՀՀ Կենտրոկան Բանկում), որի դեպքում, իմ կարծիքով, ամենաշուդը կփոփոխվեն դրամի կուրսը և գները:
    - Աշխարհը լի է խնդիրներով, որոնք լուծման կարիք ունեն - Պետք չէ, որ նույն խնդիրը մի քանի անգամ լուծվի - Պարապությունը կամ ինքնամոռաց աշխատանքը չարիք են - Գլխավորը ազատությունն է - Հարաբերությունը մրցակցություն չէ -

  3. #3
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր գնաճային սպասումները 2008 թվականին

    Հենց գների աճը սկսի կախված լինել տնտեսական գործոններից, կարելի կլինի նաև գուշակել, ենթադրություններ անել: Առայժմ այդ ճոխությունը մենք մեզ չենք կարող թույլ տալ:

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր գնաճային սպասումները 2008 թվականին

    Ընդհանրապես Հայաստանում գները մշտապես հակված են աճելու, որը, իմ կարծիքով, պայմանավորված է մի քանի օլիգարխների ցանկությամբ, որոնք այս կամ այն ոլորտը իրենց ձեռքում են կենտրոնացրել և օգտագործում են իրենց գրպաններն ավելի լցնելու համար: Ես հազվադեպ եմ հիշում դեպքեր, որ մեր երկրում ինչ-որ մի ապրանք թանկանա, ապա կրկին էժանանա: Հույս չկա, որ գները առաջիկայում նվազելու են, դեռ պետք է սպասել թանկացումների:

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ձեր գնաճային սպասումները 2008 թվականին

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց գների աճը սկսի կախված լինել տնտեսական գործոններից, կարելի կլինի նաև գուշակել, ենթադրություններ անել: Առայժմ այդ ճոխությունը մենք մեզ չենք կարող թույլ տալ:
    Ավելացնելու ոչինչ չկա: Սպասումներ լինում են տնտեսագիտական օրինաչափություններով տնտեսություններում: Իսկ վարչապետի ու չճանաչված նախագահի տրամադրությունները անկանխատեսելի են, սակայն ախորժակները հաստատուն աճող...

  6. #6
    Սկսնակ անդամ devil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2007
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր գնաճային սպասումները 2008 թվականին

    Գնաճային սպասումները իմ համոզմամբ տատանվում են 8-10 տոկոսի սահմաններում: ՀՀ-ում գնաճին նպաստում են մի շարք գործոններ: Դրանցից առաջինը կարելի է համարել համաշխարհային մակարդակով հանքահումքային ապրանքների գների աճը, որը մեծապես կապված է ԱՄՆ-ի սուբփրայմ ճգնաժամի հետ (ներդրողները նախընտրում են իրենց փողերը ներդնել հանքահումքային ապրանքների` նավթի, ոսկու, մետաղների, հացահատիկի և այլ պարենային ապրանքների մեջ, ինչն էլ առաջացնում է գների աննախադեպ աճ), դրա հետևանքով դոլարի արժեզրկման և եվրոպական ապրանքների գների հարաբերական աճի հետ: Հաջորդ գործոնը, որն ազդում է ՀՀ գնաճի վրա, դա տնտեսության մոնոպոլացման բարձր աստիճանն է: Մյուս գործոնը կարող է դառնալ խստացված հարկային և մաքսային վարչարարությունը, որն իհարկե դրական երևույթ է ինքնին, սակայն դրա ազդեցությունը գնաճի վրա չեզոքացնելու համար կառավարությունը պետք է նաև վարչական միջոցներով փորձի սահմանափակել մենաշնորհը: Անձամբ ես ԿԲ-ից սպասում եմ մոնետար քաղաքականության խստացում, ինչը որոշ չափով է կարող է մեղմել գնաճը: Կառավարության սոցիալական ծրագրերը (թոշակների, պետ. ծառայողների աշխատավարձերի բարձրացում և այլն) նույնպես բավականին մեծ գնաճային ճնշում են ստեղծում:
    www.ForStudents.am
    Լավագույն ուսանողական պորտալ:

    Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն...

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2008
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ձեր գնաճային սպասումները 2008 թվականին

    Մեջբերում davzion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ ամենաքիչը 20%-ով կաճեն
    ինչ, քո ասելով պտի երկրից փախնենք??
    չէ ավլի լավա մի քիչ հույսով ըլնենք,թե չէ սենց ուր կեթանք ...... հույս, հավատ, ...էլ չասեմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր թվականին եք առաջին անգամ մտել ինտերնետ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 71
    Վերջինը: 09.01.2013, 23:50
  2. Գրառումներ: 12
    Վերջինը: 03.09.2010, 11:46
  3. Գրառումներ: 4
    Վերջինը: 01.06.2008, 17:04
  4. 2007 թվականին Հայաստան եկել են...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.11.2007, 23:50
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 28.01.2007, 02:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •