Ի դեպ արդեն կարող եք ստուգել Ձեր ԱԴՍԼ-ի բալանսը այցելելով http://hilinestat.armentel.com/ ի դեպ էջը հասանելի է միայն եթե ձեր համակարգիչը միացված է ԱԴՍԼ գծով, և Ձեր հեռախոսահամարով
միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Ի դեպ արդեն կարող եք ստուգել Ձեր ԱԴՍԼ-ի բալանսը այցելելով http://hilinestat.armentel.com/ ի դեպ էջը հասանելի է միայն եթե ձեր համակարգիչը միացված է ԱԴՍԼ գծով, և Ձեր հեռախոսահամարով
հիանալի նորություն ! շնորհակալություն
Ձեր գրառումներից, ավատարի նկարից ու կարմիր տառերից ենթադրում եմ, որ բավականին լուրջ կապ ունեք արմենտելի հետ, դրա համար հարցերիս 85,3% -ը ձեզ եմ ուղղում:
1. Չգիտեք արդյոք այդ զարմանահրաշ ու աննախադեպ Hi-Line ինտեռնետաին ծառայությունը անսահման (без лимит) տարբերակ ունի՞, ու եթե ունի` ապա քանի՞ հարյուր հազար դրամ կարժենա:
2. Կուզենաի իմանայի թե ի՞նչ տարբերություն կա ասենք` Մոսկվաի ինտեռնետ կապի ու Հայաստանի ինտեռնետ կապի մեջ (բացի գնային տարբերությունից): Մոսկվայում ես օգտագործում էի հենց այս նույն DSL կապը, որը ապահովում էր ինձ Strim ֆիրման, ու անսահման (без лимит) տարիֆի համար վճարում էի ամսեկան 1100 ռուբլի, այսինքն մոտ 44$:
3. Մեկ էլ շատ հետաքրքիր է տոն օրերին, <<խոզի բդի>> նման սակագները կթանկանա՞ն թե՞ ոչ:
P.S. Նախապես շնորհակալ եմ ձեր ԹԱՆԿԱԳԻՆ ուշադրության համար:![]()
Եթե չես կարող սիրել մեկին, ուրեմն սիրիր երկուսին, կամ երեք անց կես...![]()
Առանց լիմիտ դեռ չկա, կարելի է ասել նույն սիստեմայով ա գործում տենց տարբերություն չկա, չէ դժվար թանկանա դեռ կարողա էժանանա
Մի այսպիսի հարց. եթե նախօրոք վերցված լիմիտը վերջացավ, պիտի անպայման սպասենք հաջորդ ամսվան այն կրկին լիցքավորելու համար, թե կարող ենք անմիջապես (easy card-ի լիցքավորման նման) լիցքավորել, դիմելով համապատասխան սպասարկման կետ:![]()
Կարող եք լիցքավորել զանգելով կամ այցելելով Սպասարկման կենտրոն
Բավականին հետաքրքիր առաջարկ էր թվում մինչև որ որոշեցի ավելի լուրջ զբաղվել Hi-Line ունենալու հարցով և զանգեցի 8899 համարով։ Օպերատորը ինձ տեղեկացրեց, որ եթե ամսվա ընթացքում սպառել եմ իմ ամսեկան լիմիտը և ուզում եմ ավելացնել, կարող եմ միայն նախկինից ավելի մեծ լիմիտ ձեռք բերել։ Օրինակ, եթե իմ ամսեկան լիմիտը 200 MB է, դա սպառելուց հետո չեմ կարող 100 MB տարիֆը պատվիրել։ Նոր պատվերները պետք է լինեն ոչ պակաս քան իմ նախկին տարիֆը, տվյալ դեպքում, 300 կամ ավել MB տարիֆներ։ Քանի որ նոր ամսվա հաշվարկներում ամիսը սկսում են նախկին ամսվա ամենավերջինը օգտագործած տրաֆիկով, փաստորեն, մի անգամ ավելի շատ տրաֆիկ պատվիրելով, ստիպված ես շարունակել այդ նոր, ավելի բարձր տրաֆիկով։
Sunun, քանի որ Արմենտելից ամենաշատը դու ես գլուխ հանում, կօգնես հասկանալ օպերատորը ինձ պայմանները ճիշտ է ներկայացրել, թե, այնուամենայնիվ, հնարավոր է ամսվա ընթացքում պատվիրել ավելի փոքր ծավալով տրաֆիկ։
Չէ կարող ես ավելացնել ավելի փոքր ծավալով փաթեթ. իսկ ամիսը սկսելուց էլ առաջ կարող ես զանգահարել և ասել թե որ փաթեթն ես ուզում, որ ամսվա սկզբում միացվի
Վերջին խմբագրող՝ Sunun: 01.02.2008, 09:05:
ասեմ, ժողովուրդ ջան, ինձ որպես փորձառուի լսեք.
ուրեմն. հունվար ամսին (մի քանի գրառում վերև պատմածիս պատճառով) մենք ստիպված էինք ավելացնել տրաֆիկ: Ուրեմն հայրս խնդրեց ավելացնել ևս 200ՄԲ, և եթե սուտ չասեմ, 5 անգամ հարցրեց. "եթե հիմա 200 ավելացնեք, հաջորդ ամիս 500 կլինի, թե՞ 200", և 5 անգամ ասեցին "անպայման 500": Բայց, ինչպես միշտ, Արմենտելի "մասնագետները" լավ ծանոթ չէին իրենց ծառայության պայմաններին ու հնարավորություններին, և փետրվարին մեզ Արմենտելը մատուցեց հերթական տհաճ անակնկալը` 200ՄԲ ամսեկան լիմիտ... Դա մեզ պատճառում է 4000 դրամի վնաս....
Իմ նախորդ գրառումներից մեկում պատմել էի, որ Արմենտելի համակարգիչները (համենայն դեպս HiLine-ի) ամիսը փոխում են ոչ թե ժամը 24.00-ին, այլ մեկ ժամ շուտ: Պատմել էի նաև, որ Արմենտելի ոչ մի "մասնագետի" դա ապացուցել/համոզել չհաջողվեց: Հիմա, երբ Արմենտելը արդեն հնարավորություն է տալիս օնլայն ստուգել հաշվեկշիռը, արդեն կարող եմ ներկայացնել շատ կոնկրետ փաստ: Կցված սքրինշոթը նկարվել է հունվարի 31-ին ժամը 23.08 րոպեին: Ինչպես երևում է, արդեն նոր հաշվարկ է սկսվել զրոյից դեռ ամիսը չփոխված:
Sunun, կխնդրեի Ձեզ պարզել այս հարցը... այս սխալի պատճառով մենք բավական վնասներ կրեցինք հատկապես նյարդային համակարգի....
Sunun, քանի որ Արմենտելի ծառայությունների մասին բավականին լավ ես տեղյակ, երևի կօգնես իրավիճակը պարզել։
Երեկ զանգահարեցի և վերջապես պատվիրեցի Hi-Line ծառայությունը։ Օպերատորը շատ բարեհամբույր պատվերս ընդունեց, մի քանի հարցերի էլ կարողացավ պատասխանել /այսինքն՝ իր պատասխանները տրամաբանական էին/։ Միակ հարցը, որ բաց մնաց և վստահ չեմ, որ ճիշտ պատասխան ստացա, հետևյալն է.
Ամսվա ընթացքում կարող եմ հեռախոսով փոխել իմ ամսեկան փաթեթի սահմանաչափը։ Բայց, ըստ օպերատորի, նախքան այդ հնարավորությունից օգտվելը անհրաժեշտ է ևս մեկ անգամ լրացուցիչ այցելել Արմենտելի գրասենյակ և գրավոր դիմում ներկայացնել, որ թույլատրվի հեռախոսով սահմանաչափ փոխել։ Իմ հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ այդ դիմումը գրել պայմանագիրը ստորագրելու պահին /պայմանագիրը և անհրաժեշտ սարքավորումները տուն են բերելու/ օպերատորը ևս մի անգամ շեշտեց, որ ոչ, հեռախոսով սահմանաչափ փոխելու հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է անձնագրով և անհրաժեշտ մյուս փաստաթղթերով այցելել Արմենտելի գրասենյակ և միայն այնտեղ ներկայացնել դիմումը։
Քանի որ նախկինում էլ Արմենտելի օպերատորները «փայլել են» զանազան ծառայությունների պայմաններից բացարձակ անտեղյակությամբ, ուզում եմ մի անգամ էլ ավելի վստահելի աղբյուրից հավաստիանալ, արդյո՞ք, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պայմանագիրը կնքելուց հետո մի անգամ էլ այցելել Արմենտելի գրասենյակ և դիմում ներկայացնել հեռախոսով սահմանաչափի փոփոխության հնարավորությունից օգտվելու համար։ Թե պայմանագրում քառանիշ կոդը գրելուց հետո և պայմանագիրը ստորագրությամբ վավերացնելուց հետո այլ լրացուցիչ պայմանագրեր/դիմումներ ներկայացնելու կարիք չկա։
Վերջին խմբագրող՝ Արմէն: 03.04.2008, 18:13:
Հարգելիս քեզ ցավոք սխալ պատասխան են տվել , երբ բերեն սարքավորումները ձեզ կոդը կտան բանավոր և դրանից հետո կարող եք ձեր թվարկած գործողությունները կատարել զանգի միջոցով, իսկ օպերատորի անունը եթե հիշեք ու ինձ հուշեք շատ լավ կլինի
Վերջին խմբագրող՝ Sunun: 04.04.2008, 09:45:
Susun, շնորհակալ եմ պատասխաններիդ համար: Ճիշտն ասած չեմ հիշում օպերատորի անունը ու չեմ կարծում կարիք կա ինչ-որ մեկի անուն նշել: Եթե Արմենտելը ուզում է ավելի հստակ պատկեր ունենալ թե ինչպես են հաճախորդների հետ շփվում իր աշխատողները, կարող է տարբեր վերահսկիչ մեխանիզմներ ներմուծել, օրինակ, այսպես կոչված Mystery Shopper մեխանիզմը:
այս պահին արդեն միացած եմ Hi Line կապով: Բավական լավ տպավորություններ ունեմ առայժմ, չնայած չեմ փորձել ստուգել թե խոստացված արագության համեմատ ինչքան է իմ կապի ռեալ արագությունը: Համենայնդեպս Հայաստանում իմ օգտագործած կապերից լավագույնների /ամենաարագների/ հետ կարող է մրցել: Միակ "թերությունը" այն է, որ չես զգում թե ինչպես է սահմանաչափդ սպառվում![]()
Իսկ մնացած սպասարկման և օպերատորների հերթական արկածների մասին կասեմ, որ սպասարկումը շատ ավելի լավն էր քան սպասում էի ԱրմենտելիցՍարքը բերեցին, ճիշտ այն ժամին ինչ ժամի որ պայմանավորվել էինք, շատ քաղաքավարի, բարեհամբույր ու արագ պայմանագիրը ստորագրվեց, հարցերին բավականին սպառիչ պատասխաններ ստացա: Օպերատորների հետ կարելի է մի քիչ էլ աշխատել ավելի որակյալ սպասարկում ապահովելու համար /չնայած որոշ օպերատորներ բավականին բանիմաց տպավորություն թողեցին, ու հստակ և իրականությանը մոտ պատասխաններ ստացա/ և դրանից հետո հնարավոր կլինի Արմենտելի վատ համբավը քայլ առ քայլ փոխել:
մոռացա ավելացնել, որ սարքը շատ հեշտությամբ միացրեցի, չնայած նայած որ քայլ առ քայլ ուղեցույցը միայն Windows XP գործառնական համակարգի համար է: Apple-ի OS X գործառնական համակարգը լրիվ անտեսել եք![]()
Վերջին խմբագրող՝ Արմէն: 07.04.2008, 23:31:
Sunun քեզ մի այսպիսի հարց ունեմ.
Hi Line կապ նախատեսում են տալ անլիմիտ բայց գրաֆիկով այսինքն այս ժամից այն ժամը և կարժենա xxx
Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար.
Դեռ այդպիսի ծրագիր չկա իմ իմանալով
Վերջին խմբագրող՝ Գրիգոր: 16.06.2008, 13:26: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ