միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Մի հատ հարց. եթե երկու մոդեմ ունեմ, հնարավո?ր է նույն կապից երկու համակարգիչ օգտվի:
հ.գ.
wi-fi մոդեմի մասին գիտեմ, բայց երկու մոդեմներս էլ բիլայնի հասարակ մոդեմներ են
John (26.01.2014)
John (26.01.2014)
«Stream» անսահմանափակ սակագնային փաթեթ
Անսահմանափակ 4096 - Արագությունը 4/2 Մբ/վ - 5000 դր./ամիս
Անսահմանափակ 6144 - Արագությունը 6/2 Մբ/վ - 6000 դր./ամիս
Անսահմանափակ 8192 - Արագությունը 8/2 Մբ/վ - 7000 դր./ամիս
Անսահմանափակ 10240 - Արագությունը 10/2 Մբ/վ - 8000 դր./ամիս
«Stream» սակագնային փաթեթով նախատեսված արագությունը տրամադրվում է հետևյալ հասցեներում` տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:
Իսկ ում տունը հնարավոր չի միացնել էս արագությունները, ստիպված պիտի 3/1Մբ/վ արագության համար 6000 վճարի, հոյակապա![]()
Bruno (10.04.2014)
Ես օֆիսում օգտվում ենք էդ «տականքների» 3մբ-8000 դրամից, որտև շենքում յուքոմը նույն 3մբ-ի համար ուզում ա 15.000դր։
Համեմատելուց լիքը կողմերից կարելի ա նայել։
Իմ կարծիքով Բիլայնը մեղք չունի, որ իմ տունը ԱՏՍ-ից էնքան հեռու ա, որ սիգնալը նորմալ չի հասնում։
Տենց որ գցենք, մի կլիենտս էլ յուքոմ ա ուզում, մենակ միացման համար 800.000 փող են ուզել, որտև հեռու ա։ Յուքոմը մեղք ունի՞, որ մարդը համ լավն ա ուզում, համ հեռու ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (10.04.2014)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Aperna (10.04.2014)
Արտ ջան, իրանք փաստացի խտրականություն են դնում բաժանորդների միջև, կախված իրենց ապրելու վայրից: Ես, որպես ուղղակի հասարակ բաժանորդ, ով էդ նրբություններին տեղյակ չի ու պարտավոր էլ չի տեղյակ լինի, ուղղակի տեսնում է, որ իր համար 2մբ-ն արժի 4500 դրամ (Like ա, ինչ ա, էդ սակագնային պլանն ա) + փաստացի հնարավոր է ավելի արագ ինետ հասցնել մեր տուն, օրինակ՝ 3մբ, 6000 դրամով, իսկ մեր տանից 300 մետր էն կողմ 4մբ-ն արժի 5000, 6մբ-ն՝ 6000 դրամ: Բայց որ ես էլ 6մբ ուզեմ փոխել, կփոխեն հաստատ, ուրեմն կարան տենց կապ ապահովեն, ուղղակի ինձնից դրա համար 10000 կուզեն: Այ էդ տականքություն ա, ուրիշ անունով չեմ կարող բնորոշել:
հ.գ.
ու քանի որ մեր կողմերում ուրիշ ոչ մի պրովայդեր չկա, նենց էլ չի որ դժգոհ եմ, չօգտվեմ
ու դժգոհ էլ չեմ կապի որակից, բայց դե լավ բան չեն անում էլի, մարդ իրան 2րդ սորտի ա զգում, որ էս սարի վրայա ապրում
Bruno (10.04.2014)
Հոս ջան, եթե տեխնոլոգիան նենց ա, որ արագությունը կախված ա հեռավորությունից, ֆիրման ի՞նչ անի։
Իրա մեղքն ինչո՞ւմ ա։ Էդ տեխնոլոգիան ձեռ չի տալիս, ասում եմ, մի փեշ փող տուր, օպտիկա քաշի, ոչ մի հեռավորությունից կախված չես լինի։
Քո տեղը էդ ֆիրման ա փող ծախսել, ԱՏՍ-ը զարգացրել, որ դայլափի տեղը ԴՍԼ-ից կարանաս օգտվես։ Գոհ չե՞ս։
Էն 1000 դրամով 6մբ-ի պահը տենց էլ չհասկացա, ես իրանց ասում էին նույն 8000-ը տամ, դուք 6մբ, միացրեք, թող 6-ի տեղը 4 աշխատի, խոստանում եմ չբողոքեմ։
Բայց մարդիկ սկզբունք ունեն, եթե ասել են 6, պտի 6-ը ապահովեն. չեն կարո՞ւմ, չեն խոստանում։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 10.04.2014, 15:53:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Էնքանով ա անարդար, որ մեկին 6/2 Մբ/վ ա 6000 դրամով տալիս, իսկ մյուսին 3/1 Մբ/վ-ը:
Ու էստեղ հեռավորությունը կապ չունի, ինքը էդ հեռավորության համար հավելյալ ծախս չի անում:
Եթե կարողանում ա 4/2 Մբ/վ - 5000 դրամով տա, ուրեմն գոնե իմ 3/1 Մբ/վ-ն էլ 5000 հաշվի (եթե ոչ ավելի քիչ):
Հարցը փողը չի, պարզապես «սիրուն չի»:
John (10.04.2014)
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 10.04.2014, 15:54:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ