միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
keyboard (21.07.2012)
Իմ մոտ էլ էին աբրակադաբրա, մինչև հայերեն ֆոնտեր գցելը (սեղմել ներբեռնելու համար)![]()
keyboard (21.07.2012)
Շատ ուրախ եմ, որ վերջապես Բիլայնը կարողանում ա 10 մբիթ/վ կապ տա: Բայց ինձ նման պայմաններով 10 մբիթ/վ երեւի պետք չի գա: Ես ուղղակի տրամաբանություն չեմ կարողանում գտնեմ, թե ինչի պետք ա 10,000 դրամանոց 10 մբիթ/վ-ի համար 1 տարվա պայմանագիր կնքեմ, եթե կարամ Յուքոմից 8,000 կամ 12,000 դրամով առանց 1 տարվա պայմանագրի վերցնեմ համապատասխանաբար 8 կամ 12 մբիթ/վ, ընդ որում` սիմետրիկ:
Իհարկե էն տարածքներում, որտեղ Յուքոմ չկա, էս 10 մեգաբիթը իրա 12 ամսվա պայմանագրի հետ միասին ուղղակի նվեր ա բարձր արագության կարիք ունեցողների համար, բայց Յուքոմապատ տարածքներում էս առաջարկը անմրցունակ եմ համարում: Չեմ էլ կարծում, թե մարդ կգտնվի, ում սկզբունքայնորեն 10 մբիթ/վ ա պետք` ո՛չ 8 ու ո՛չ 12:
Zhor(ARM) (25.07.2012)
Այ սենց տարիֆներա պետք բիլայնին ողջ մնալու համար
2 մբվ-2000 դր
4 մբվ-4000 դր
6 մբվ-6000 դր
8 մբվ-8000 դր
10 մբվ-10000դր
Իմ կարծիքով հետագայում ասենք 1 ամսից սենց տարիֆներ կառաջարկեն ,հիմա 10մբվ անոց կապը տեստավորման մեջա
keyboard (22.07.2012)
Հիմա ես էտ հետույքատուներին ոնց բացատրեմ, որ իմ տան հեռախոսի վրա ոմն անծանոթի համար հայլայն կա գրանցած: Ու ոչ մեկ դրա իրավունքը չունի առանց իմ իմանալու իմ հեռախոսի վրա ուրիշի հայլայն գրանցի...
եթե ես մի օր ինֆարկտ ստացա, ուրեմն բիլայնի բառադի աշխատողների պատճառով եմ ստանալու... որ ում հեռ խոսում եմ ընդունակ չի ջոգելու, որ ոչ մեկ առանց իմ իմանալու իմ հեռախոսահամարի վրա իրավունք չունի ինչ որ անծանոթի անունով հայլայն գրանցի...
Zhor(ARM) (25.07.2012)
Ես, օրինակ, վարձով եմ մնում, ու տանը հայլայն միացնելու համար տանտիրոջ համաձայնությունը չեմ էլ հարցրել։ Միացրել եմ իրա տան համարով, բայց իմ անունով։ Ու շատ գոհ եմ, որ դրա համար կարիք չկա մի հատ էլ տանտիրոջը տանել ԱՏՍ։
Այ չեմ հասկանում, թե անծանոթ մարդը խի պիտի քո համարով հայլայն գրանցի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (23.07.2012)
Բա ես էլ եմ էտ ասում: Անծանոթը, խի պիտի գրանցի, ու դուրսընգած բիլայննել խի պետքա ինձ տեղյակ չպահի...
ու բացի դրանից, զանգել եմ ասում եմ, էս տավար աշխատողն ասումա դու անուններ ասեք, հենց գուշակեք կասեմ հա
Ասում եմ այ ցավտ տանեմ, դու լրիվ տանը չես, հլը փոխանցի ուրիշ օպերատրի, դարդը ասումա չէ , դուք անուններ գուշակեք, հենց ասեմ ստոպ, ուրեմն ճիշտ եք գուշակելԱխր եքա հորթա, հետո էտ զապիսները որ տնօրինությունը լսի ինչա անելու դրան...
![]()
keyboard (23.07.2012), Petrosyanv (23.07.2012), Varzor (23.07.2012)
Յունիվերս ջան, արի մի վիրավորի մի մարդու, ով լրիվ լիարժեք ու ընթացակարգերին համաձայն իրա գործը արել ա: Ինքը իրավունք չունի քեզ որևէ տվյալ հայտնելու, դա ներքին ընթացակարգերի, ՀՀ օրենսդրության խախտում ա: Ու եթե ասելու դեպքում վաղը մյուս օր նրան գործից հանեն, ապա հաստատ դու չես վարձատրելու: Հուսով եմ, այլևս նման տոնով չես խոսի:
Ինչ վերաբերում ա հեռախոսիդ ու հայլայնին: Նման բան իմաստ ունի, երբ էդ համարից մոդեմ ես միացնելու: Հակառակ դեպքում բացարձակապես որևէ իմաստ չունի ինչ-որ մեկի հեռախոսին ինտերնետ միացնելը կամ ես չեմ հասկանում ինչ մախինացայա արվում:
Համենայն դեպս քո վրա դա որևէ կերպ չի անդրադառն ա, քանի որ էդ ինտերնետի միացումն ու անջատումը, ինչպես նաև պարտքը քո հետ որևէ կապ չունի, քանի որ այլ մարդու անունով է: Համենայն դեպս, դու այդպես ես ներկայացնում:
Իրավիճակը պարզելու միակ տարբերակը գրավոր դիմում ներկայացնելն ա, սպասարկման որևէ կետում:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.07.2012, 21:24:
Ճշտումների արդյունքում պարզվեց, որ թյուրիմացության պատճառով Յունիվերսին ասվել է, որ ինտերնետ կա, սակայն հետո նրան զանգել ու հստակ ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և որ որևէ Հայ-լայն նրա գծին միացված չէ:
Ինձ անհասկանալի է թվում պահվածքդ Յունիվերս ջան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ