Անդրադառնալով գրառմանդ սկզբնամասին ասեմ, դեռ երևի 1,5 տարի առաջ, օգտվում էի Բիլայ մարզային սակագնային փաթեթից, սակագները հետևյալն էր` մարզից զանգում էի բիլայն բաժանորդ 9դր տանում էր ու 29 րոպե խոսում էի անվճար, մարզից դուրս 19,99 դր/ր էր:
Իտո, որ էն մի լուման մեջ են անում էդ ջանդամ: Մի անգամ, երևանից զանգ եմ կատարում մեկ էլ անջատվում է կեսից, փորձում եմ կրկին, ռոբոտն ասում է, որ հաշվիս վրա գորմար չկա: Իսկ ես հիշում եմ, որ բավականաչափ գումար ունեի, զագում եմ բիլայն պարելու թե ինչում է խնդիրը և ինձ հրամցնում են, որ գիտեք սակագնային պլանում փոփխություններ են եղել և մարզից դուրս սակագինը դարձել է 39,99 դր/ր: Այ քեզ բան, ճշտում եմ երբվանից է այդպես, ինձ պատասխանում են, որ բավականաին ժամանակ է, ես էլ պաշտպանելով իմ իրավունքները ասում եմ, որ սակագնային պլանից օգտվող բաժանորդներին ՍՄՍ ծանուցագիր ուղարկեիք դրա մասին, ասում են, որ չի ուղարկվել, ասում եմ բա ոնց իմանայի, ինձ ասւմ են մեր գրասենյակներում կա ինֆորմացիա և մեր կայքում: Ասում եմ, որ ձեր գրասենյակները հերթով ....., կայքն էկ չգիտեմ ինչ է, ասում է, ոնց չգիտեք կայքն ինչ է, մեր սայտը էլի, ինտերնետում, ասում եմ ես չգիտեմ ինտերնետն ինչ է, զարմանում է օպերատորը և ես ասում եմ, որ քանի որ դուք ձեզուձեզ որոշել ու փոխել եք ու փողերս լափել եք, հիմա ես պահանջում եմ, որ մարզից դուրս, իմ կատարած զանգերի բոլոր գումարները հաշվարկվեն 19,99 դր/ր ով ու մնացածը ինձ հետ վերադարձնեն: Էս մասին գրեցի ակումբում, ծանոթ լրագրողիս խնդրեցի տպագրվեց էլեկտրոնային մամուլում, խնդրեցի խումբ կազմել, բոլոր նրանք ովքեր խաբվել են, կոչ արեցի միանանք դատական պրոցես սկսենք, եղբայր, ինձ միացան ընդամենը 2 հոգի, էն էլ ոչ թե խաբվելու, այլ ինձ ճանաչելու համար: Դե հիմի դու գնա ու էդ կաշառքի մասին համացանցում բարձրաձայնի, չմոռանաս, մի քանի հոգի էլ պլակատներով ազատության հրապարակ ուղարկես

Ինչ վերաբերվումա գրառմանդ երկրորդ մասին, բիլայնը որպես հիմնարկ իմ համար նույն խուժանանաոցնա, չնայած, որ ընկեր ունեմ, որ ընդեղ էր աշխատում, հիմա էլ, որ փնտրեմ ահագին մարդ կգտնեմ ծանոթ,մոտիկ,բարեկամ: Ելենով էս հանգամանքից, որևէ վարձատրությամ մասին խոսելը անհիմն է և անիմաստ, բայց ունեմ հաճախորդներ, ովքեր ցանկանում էին կապը փոխել, որտև իբր կապը վատն էր, բայց ես ապացուցեցի, որ կապը իրենց մոտրց էր վատը, ոչ թե բիլայնից, հիմա մարդիկ ավելի քան գոհ են, իրանց մոտ յուքոմը դեռ երևի մի քանի հազարամյակ ունի հասնելու:

Հ.Գ. Վերոնշյալ խնդր մասին ակումբում գրառումս ման գալ գտնելու զահլա չունեմ, մամուլի հոդվածը առավելևս, հայցում եմ Ձեր ներողամտությունը:
Էջանիշներ