միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Հա, բայց կոնտենտի մակարդակով QoS անելու համար Վայլայնի մոդեմը հեչ էդ գործիքը չի: Ինքը պրատակոլի մակարդակով կարող է անել, մեկ էլ պորտի, բայց ոչ կոնտենտի: Դրա համար հազարավոր դոլարներ արժեցող սարքեր են դնում կամ էլ լավ ծրագրային ապահովում:
Եթե կոմպի վրա տոռենտ կլիենտը կոնկրետ պորտի վրա է կարգաբերված, ապա Վայլայնի մոդմեից կարելի է փակել/բացել:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Եղբայր, փորփրեցի, բայց ինչ-որ բան չստացվեց` տո լի նորմալ չէր աշխատում, տո լի ես չէի զգում էֆեկտը: Դե իմ մոտ տանը մի համակարգիչ է, երկրորդը վիրտուալ էր: Կոնկրետ տոռենտի համար ինչ-որ պորտ էի դրել uTorrent-ի մեջ ու փորձում էի դրա առաջնահերթությունն իջեցնել: Մի քանի բան սկսեցի քաշել, որ տեսնեմ մյուս կոմպի կապը խեղդում է, թե չէ: Էս քաշածներս էնքան դանդաղ էին քաշվում, որ բան չհասկացա բրաւոզինգի ու դաունի ժամանակ:
Էս քանի օրը մոտս կապը դանդաղել ա, հազիվ 1.5Մբիտ ա հասնում: Մի խոսքով մի հատ էլ կփորձարկեմ այսօր` սկզբից կապի արագությունը, հետո էր մի հատ ուրիշ տոռենտ կքաշեմ` բարձր սիդերով, որ էֆեկտը զգամ: Եթե հաջողվեց` նկարները կգցեմ ստեղ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
«ԱրմենՏել»-ը սկսում է մատուցել ինտերնետ FTTB տեխնոլոգիայով
27 մարտի, 2012, Երևան. «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է FTTB տեխնոլոգիայի հիման վրա Hi-Line Optic ծառայության կոմերցիոն մեկնարկի մասին:
Զանգվածային գործարկման առաջին փուլում վերջնական սպառողին «Fiber to the building (Block)» տեխնոլոգիայով ինտերնետ ծառայությունը հասանելի է Գյումրիի բնակիչներին:
Hi-Line Optic ծառայությունը մատուցվում է «Ուլտրա» սակագնային փաթեթի համաձայն, որտեղ 2.5 Մբ/վ թողունակությամբ սիմետրիկ անսահմանափակ կապուղու ամսավճարը կազմում է 6000 դրամ: 3.5, 5,6 և 12 Մբ/վ թողունակությամբ կապուղիների ամսեկան բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 8000, 12000, 15000 և 20000 դրամ: Hi-Line Optic ծառայության որևէ սակագնային պլանին միանալու պայմանագրով չի նախատեսվում ծառայությունից որոշակի ժամկետ օգտվելու պարտադիր պայման:
«FTTB տեխնոլոգիայով ինտերնետն ենթադրում է սիմետրիկ կապուղի, բարձր արագություն և կապի կայունություն: Ունենալով երկրի ամենազարգացած օպտիկամանրաթելային ենթակառուցվածքը, Հայաստանի միասնական օպերատորը վերջնական սպառողին հնարավորություն է տալիս օգտվելու կապի այդ ժամանակակից տեխնոլոգիայից: Այսպիսով, մեր ընկերության պատմության մեջ սկսվում է զարգացման նոր փուլ, իսկ մեր հաճախորդների բնակարաններում հասանելի է դառնում FTTB տեխնոլոգիան, որը խոշոր լարային ցանցերի ապագան է», - նշեց «ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Hi-Line Optic ծառայության «Ուլտրա» անսահմանափակ սակագնային փաթեթներին միացումն անվճար է: Անցումները «Ուլտրա» սակագնային փաթեթի միջև նույնպես անվճար են:
Ներկայում FTTB տեխնոլոգիայի Hi-Line Optic ծառայությունը հասանելի է Գյումրի քաղաքի Անի թաղամասում:
Էս ինչ թանկ են դրել![]()
Ժող ովա Գյումրիի Անի թաղամասից ՞ ,շատ հետաքրքիր կլիներ էտ կապի տեստերը տեսնել
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ