Մեջբերում Petrosyanv-ի խոսքերից Նայել գրառումը
ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512 Կբիթ/վ թողունակությամբ եւ 3000 դրամ ամսավճարով նոր անսահմանափակ սակագնային փաթեթի ներդրման մասին:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, կնքելով համապատասխան պայմանագիր, կստանան անվճար ADSL-մոդեմ եւ ծառայությունից առաջին ամիսն անվճար օգտվելու հնարավորություն, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

««ԱրմենՏել» ընկերությունը, որպես կապի միասնական օպերատոր, հեռահաղորդակցության շուկայում ինտերնետի զարգացման եւ նոր մտքերի իրականացման առաջատարն է: «Մեգա Best» սակագնային փաթեթը վերը նշվածի վառ օրինակներից մեկն է: Այժմ Հայաստանի բնակիչները կարող են միանալ կայուն, որակյալ եւ ամենակարեւորը մատչելի Beeline ինտերնետին առանց որեւէ ծախսի», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մեգա Best» անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները, եթե վերջիններիս մոտ չի ավարտվել գործող պայմանագրով նախատեսված պայմանագիրը չխզելու ժամկետը: Պայմանագրի գործողության ողջ ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթ: Պայմանագրի կնքմանը հաջորդող 18 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա Best» սակագնային փաթեթի եւ Hi-Line 512 սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը:
http://www.itel.am/am/news/4364/
Կարմիրով նշվածը սխալ են գրել, որովհետև Բիլայնի կայքում ուրիշ բան ա գրված՝
Hi-Line ծառայության ներկա բաժանորդները, որոնց մոտ լրացել է գործող պայմանագրով նախատեսված ծառայությունից օգտվելու չխզման ժամկետը, կարող են անցում կատարել «Մեգա Best» սակագնային փաթեթին` վերակնքելով պայմանագիրը «Մեգա Best» սակագնային փաթեթի պայմանագրով:
http://beeline.am/internet/hiline/mega_best.html