միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
specialist (15.10.2011), tigranmj (18.10.2011)
այն ժամանակ , երբ սկսել էր թվայնացումը, Բիլայնը չէրիսկ բիլայնը մի քանի ամիս առաջ ավարտեց այդ գործնթացը 100% անի... իսկ դուք երբ շեշտում եք , որ Ucom ը օպտիկա է, մի մոռացեք բիլայնի հզորության մասին.. ամեն ինչ կարող է լինել, կյանքը ցույց կտա, ամեն ինչ հարաբերական է... Ես մի անգամ ստեղ ասեցի, ուղղակի երևի ուշադիր չեք եղել..2 տարուց կհասկանանք, ովա ում սպանելու
![]()
շատ բան խոսացի արդեն, կներեք , գնացի..
![]()
tigranmj (18.10.2011)
Արի իրականությունից չշեղվենք, ու ապագայի հետ կապված պլաներ չգծենք, թե չէ չես կարա ասես 2 տարուց յուքոմը ինչ կանի. Համենայնդեպս ներկայումս յուքոմը օգտագործումա անլարի և լարային ինետի ամենաբարձր տեխնոլոգիաները, որը չէի ասի բիլայնի մասին: Բիլայն մենակ հնացած տեխնոլոգիայով մեծ ծածկույթ ունի:
0david0 (16.10.2011)
համաձայն եմ սաղ գրածիտ հետ, բայց...
յուքոմը մեծ փողեր ուներ, ու միանգամից սաղ դրեց մեջը, մի քանի տեղ քաշեց, հիմա ստեղից ենդեղից փողա հավաքում, մի քանի տեղել քաշում... մի մոռացեք, բիլայն ընկերության չափը և Ucom ի չափը... Բիլյանը հազար ու մի ծառայությունա տալիս, Ucome մեկ ... հետո Բիլայնին հասելա Առմենտելից մնացած տեխնիկան, ու դա սաղ թարմացնելա պետք Հայաստանի մաշտաբով, չի կարող միանգամից սաղ Երևանում օպտիկա քաշի ու ուրիշ բան չանեն... նենց որ ժամանակա պետք, որ ամեն ինչ թարմացվի, փոփոխվի... իսկ ինչ վերաբերվում է հիմիկվան... դուք ինչ բողոքում եք, հասնումա իրանց...
NO COMMENTԲիլյանը հազար ու մի ծառայությունա տալիս, Ucome մեկ ...
1. U!Net(Optic)` 1.1 Inet, 1.2 Domain, 1.3 Hosting
2. U!Tv (catch-up)
3. U!Phone
և շուտով ենթադում եմ 4. U!Max![]()
ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512 Կբիթ/վ թողունակությամբ եւ 3000 դրամ ամսավճարով նոր անսահմանափակ սակագնային փաթեթի ներդրման մասին:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, կնքելով համապատասխան պայմանագիր, կստանան անվճար ADSL-մոդեմ եւ ծառայությունից առաջին ամիսն անվճար օգտվելու հնարավորություն, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:
««ԱրմենՏել» ընկերությունը, որպես կապի միասնական օպերատոր, հեռահաղորդակցության շուկայում ինտերնետի զարգացման եւ նոր մտքերի իրականացման առաջատարն է: «Մեգա Best» սակագնային փաթեթը վերը նշվածի վառ օրինակներից մեկն է: Այժմ Հայաստանի բնակիչները կարող են միանալ կայուն, որակյալ եւ ամենակարեւորը մատչելի Beeline ինտերնետին առանց որեւէ ծախսի», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մեգա Best» անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները, եթե վերջիններիս մոտ չի ավարտվել գործող պայմանագրով նախատեսված պայմանագիրը չխզելու ժամկետը: Պայմանագրի գործողության ողջ ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթ: Պայմանագրի կնքմանը հաջորդող 18 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա Best» սակագնային փաթեթի եւ Hi-Line 512 սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը:
http://www.itel.am/am/news/4364/
Artyom (20.10.2011)
Արմենտելը առաջարկում է 512 Կբիթ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետ 3000 դրամով

Կարմիրով նշվածը սխալ են գրել, որովհետև Բիլայնի կայքում ուրիշ բան ա գրված՝
Hi-Line ծառայության ներկա բաժանորդները, որոնց մոտ լրացել է գործող պայմանագրով նախատեսված ծառայությունից օգտվելու չխզման ժամկետը, կարող են անցում կատարել «Մեգա Best» սակագնային փաթեթին` վերակնքելով պայմանագիրը «Մեգա Best» սակագնային փաթեթի պայմանագրով:
http://beeline.am/internet/hiline/mega_best.html
HI Line բաժանորդներն արդեն կարող են ՍՏԱՏԻԿ ԱՅ ՓԻ ունենալ:
Ամսական ընդամենը 500 դրամով: Միացնելու համար, անհրաժեշտ է մոտենալ սպասարկման կենտրոն:
0david0 (20.10.2011), Bruno (20.10.2011), Petrosyanv (20.10.2011), Ապե Ջան (20.10.2011), Վահե-91 (20.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ