միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Ժող հայլայնը թյուբում ինչ որ կարգավորող տեխնալոգիա է օգտագործում՞՞՞ մի որոշ չափ կլիպը գնում է 1մբվ հետո սկսում է տատանում տալ 1մբվ 512կբվ ....շատ կլիպներում է էդպես:էստեղից եզրակացություն ցանցը կիսով չափ թեթևանում է :
Վերջին խմբագրող՝ Petrosyanv: 30.06.2011, 00:30:
«Hi-Line» թեմայում օրեցօր ավելացող բողոքներին զուգահեռ ավելանում է նաև նրա բաժանորդների թիվը: Տարօրինակ է:«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Hi-Line ծառայությունից օգտվողների թիվը հասել է 100 հազարի: 100000-րդ բաժանորդ է դարձել 23-ամյա ուսանողուհի, Հրազդան քաղաքի բնակիչ Անի Ավետիսյանը` միանալով Hi-Line «Մեգա 512» սակագնային փաթեթին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Անի Ավետիսյանն ստացել է նվեր` HP ELITE BOOK 2740 եւ Hi-Line ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու բաժանորդագրություն:
Նյուզ.ամ![]()
Հայաստանում Hi-Line ծառայությունից օգտվողների թիվը հասավ 100 հազարի
1 հուլիսի, 2011, Երևան. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության 100000-րդ բաժանորդի միացման մասին: 100000-րդ բաժանորդ դարձավ 23-ամյա ուսանողուհի, Հրազդան քաղաքի բնակիչ Անի Ավետիսյանը` միանալով Hi-Line “Մեգա 512” սակագնային փաթեթին:
“Մեր ծառայությունը հատուկ ներկայացման կարիք չունի, քանի որ այն իրոք մեծ ժողովրդականություն է վայելում: Հայաստանի ինտերնետ ծառայությունների ոլորտում Hi-Line ապրանքանիշն ամենաճանաչվածն է, որը ոչ միայն գրավեց շուկան այլ նաև մեր հաճախորդների սրտերը: Մեր աշխատակիցների ջանքերի և բազմամիլիոնանոց ներդրումների շնորհիվ մենք հասանք այդ արդյունքին: Մենք աճում էինք հաճախորդների հետ միասին. ավելացնում էինք արտաքին կապուղիները, զարգացնում ենթակառուցվածքները երկրի ներսում, առաջարկում սպասարկման նորագույն հնարավորություններ, ներգրավում լավագույն մասնագետներին և սովորում կառավարման նոր մեթոդներ: Այժմ մենք տեսնում ենք երջանիկ 100000-րդ բաժանորդին և մենք երջանիկ ենք Անիի հետ”, - նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Անի Ավետիսյանը ստացավ նվեր` HP ELITE BOOK 2740 և Hi-Line ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու բաժանորդագրություն:
“ԱրմենՏել” ՓԲԸ-ն մատուցվում է Hi-Line ծառայություն 2007 թվականից: Այն հիմնված է ADSL (Asymmetric Digital Subscriber Line - ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս ապահովել արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: Ներկայում Hi-Line ծառայությունը հասանելի է Հայաստանի շուրջ հիսուն բնակավայրում:
ԱրմենՏել-ը ավարտել է Երեւանի հեռախոսացանցի թվայնացումը եւ պատրաստվում է ներդնել VDSL գերարագ տեխնոլոգիան
ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հայտարարել է, որ ընկերությունը Երեւանի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումն իրականացվել է 100%-ով:
Թվայնացման ընդհանուր արժեքը կազմել է $6 մլն.:
“Սա ձայնի եւ տվյալների փոխանցման, բարձր որակի հեռուստատեսության եւ ինտերակտիվ խաղերի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նոր փուլի սկիզբն է: Դրանք ապագայում հասանելի կլինեն մեր բաժանորդներին”,-ասել է Իգոր Կլիմկոն:
Նա նշել է, որ “ԱրմենՏել”-ը պատրաստվում է ներդնել VDSL գերարագ թվային տեխնոլոգիան, որը թուլ կտա ինտերնետի արագությունը հասցնել 40 մբիթ/վ:
Իգոր Կլիմկոն ասել է, որ VDSL2 ստանդարտը լայնաշերտ լարային հաղորդակցման ամենից առաջատար եւ նորագույն ստանդարտն է:
«Ընտրել ենք զարգացման առավել ժամանակակից, արդյունավետ եւ անվտանգ մոդել, որը կօգտագործի գոյություն ունեցող պղնձալարերի ենթակառուցվածքները», - ասել է Իգոր Կլիմկոն:
Հաշվի առնելով Երեւանի կառուցվածքը եւ կայանների դիրքավորման խտությունը` տվյալ տեխնոլոգիան թույլ կտա ինտերնետի արագությունը հասցնել մինչեւ 40 մբիթ/վ:
Աղբյուր՝ http://www.itel.am/
Քիչ առաջ «Հայլայն» բաժանորդների մոտ տեղի է ունեցել կապի ընդհատում:
Արդեն կարծես խնդիրները լուծվել են: Խնդիրը հավանաբար «Բիլայնի» ցանցի ներոսում էր, որը կարգավորվեց 30 րոպեի ընթացքում:
Ժող եկեք VDSL տեխնալոգիան քննարկենք :
արա Ոնց եմ ես զզվում Հայլայնիցցցցցցցց..
մեկուկես տարվա մեջ, եսքան չեի բողոքել, ինչքան վերջին 2 շաբաթում, վերջի 2 շաբաթում 30% անոց ինտերնետ եմ ունեցել, զանգում եմ սպասարկման կենտրոն ասումա գծերիցա, մանտյոր ուղարկեցին ասումա հա գծերը հինա, պտի փոխվի, ասի սաղ շենքինը հինա, հիմա ինչ սաղ փոխեն, կապ տարիուկես հիներ, հիմա վերջին 2 շաբաթում խի սկսեց ետ նկատվել, ենել ամպայման ժամը 1-ից հետո, վերջը, 1 նել անցավ, հիմա արդեն DNS -ների մասին մոռացեք, Հայլայնը տրամադրում է ինտերնետ առանց DNS, DNS-ը ձեր հաշվին,..
վերջերս զանգում եմ 100, ասում եմ կայքերիցս մեկը չի բացում, խոսքը ping.am-ի մասին է, մի օպեռատորը պաս տվեց մյուսին, յանմ ավելի բանիմացի//
մյուսը այնքան բանիմաց էր, որ ինձ ասումա ping-ից հետո կետ դիր նոր am , որ նոր բացի.
ինչ կլինես նման մասնագետի պատասխանից, կետ ստորակետը ցույց տվեցի իրան, ու ասում եմձեր DNS -ներից չի բացում սայթը, ուրիշ տեղից բացումա,.
միհատ գլուխգործոց պատասխան, ասումա կարողա սերվերնա ծանրաբեռնված ձեր..![]()
և այտեղ հատեց համբերությունը մարդկային...
ասի դու հայտ բաց, խելքը գլխին մարդու վրա, ինքը կանի մնացածը, ասեց լավ, մենք ձեզ կտեղեկացնենք խնդիրը ինչից էր, ու տենց մինչև հիմա տեղեկացնում են, չնայած մյուս օրը առավոտյան դզել էին:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
specialist (09.07.2011)
Artgeo ինչ կասեք VDSL տեխնալոգիայի մասին
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ