միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
CDMA հեռախոսով ADSL ո՞նց են տրամադրելու
Մեգա+ կարող ես անցնել, եթե արդեն չես: Եթե Մեգա + ես, առայժմ ոչ մի:
ՄԵԳԱ ՆԵՏ և ՄԵԳԱ ԱՄԱՌ ակցիաները ՄԻԱՅՆ նոր միացումների համար են:
Մի դեպքում նոութոբուք կամ նետբուք գնելով, մյուս դեպքում առաջին երեք ամիսն անվճար:
կներեք , բայց չհասկացա ետ A -ն ինչա:մեկել ետ FASTER than 93% of am: իրանց սերվերնա , կարողա ավելի դանդաղ լինի՞: իմ փաթեթը 2մբ/վ է:
![]()
Հետաքրքիր ա, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում դեռ 90-ականներից հեռախոսագիծը չի գործել, բայց հիմա Հայ-Լայնը էնտեղ հասանելի ա: Էդ ո՞նց կարելի ա հասկանալ, նոր կաբել ե՞ն անցկացրել (կամ հինը վերականգնել):
FASTER than 93% of AM-ը իրանց սերվերին չի վերաբերում, այլ ամբողջ հայկական ինետին:
Իսկ A-ն նշանակում ա, որ ամենաբարձր որակի ինետ ա (բարձրից ցածր` A, B, C, D, F):
Բայց ինչպես այս գրառման մեջ ասել եմ, նույն արագություններով առաջ ավելի ցուցանիշներ էր տալիս որակի ու հայկական ինետի հետ համեմատության առումով:
UCOM-ը 2ՄԲիթ/վ-ովավելացրելա ինտերնետի արագությունը, հուսով եմ Հայ-Լայնն էլ մի բան կանի, թե չէ ստիպված եմ հրաժարվել իրանից, որովհետև արդեն վաղուց մեր շենք էլ են UCOM քաշել
http://new.ucom.am/hy/news.html?selectedNewsId=21
Մինչև օգոստոսի 31-ը մի բան պետքա անել
Վերջին խմբագրող՝ Վահե-91: 21.06.2011, 20:25:
Մինչև օգոստոսի 31-ը պետք ա ... ՄԻՏԵՂ ԳՆԱԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒու էս անակնկալ շոգերից պրծնել
![]()
UCOM-ի վրա բարկացել եմ: Առաջիններից էի, որ մեր թաղամասում բաժանորդագրվեցի, բայց այդպես էլ չմիացրին` մոռացել էին: Ես ել հատուկ սակագներով Hi-Line վերցրեցիԲայց ոնց որ բանկին պարտք լինեմ` ժամկետով ու ստաբիլ
Մեկա, օպտիկան հեռանկարային ա:
Ինձ չգիտես ինչու թվում ա, որ կամ Արմենթելն ա մեկին առնելու (UCOM, GNC, ADC) կամ դրանցից մեկը Արմենթելին:
Hi-Line-ի հաճախորդները կարող են ինտերնետում առավելագույն արագությամբ խաղալ Counter-Strike 1.6
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) համագործակցելով playgame.am ռեսուրսի հետ ներկայացրել է Հայաստանում առաջին արտոնագրված խաղային Ինտերնետ-սերվերը:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խաղային սերվերը հասանելի է www.playgame.am հասցեով, որի այցելուներին ներկայում հասանելի է Counter-Strike 1.6 (հեղինակ Valve Corporation) խաղի արտոնագրված տարբերակը: Սերվերի շնորհանդեսը տեղի ունեցավ Կիբեռխաղերի Հայաստանի 5-րդ բաց առաջնության շրջանակներում. Beeline տաղավարում այցելուներին առաջարկվում էր խաղալ օնլայն ռեժիմում:
Beeline ֆիքսված եւ բջջային ինտերնետի բոլոր օգտվողներին հասանելի է www.playgame.am ռեսուրսը: Իսկ Hi-Line ծառայությունից օգտվող բաժանորդները սերվերին դիմելիս կստանան առավելագույն արագություն` անկախ իրենց սակագնային փաթեթից:
www.playgame.am կայքում խաղալու համար բաժանորդին անհրաժեշտ է ձեռք բերել եւ տեղադրել համակարգչի վրա Counter-Strike 1.6 խաղի անհատական արտոնագրված տարբերակը:
Մոտ ապագայում PlayGame.am կայքի կողմից առաջարկվող խաղերի ցանկը կընդլայնվեն Counter-Strike Source, Need for Speed, Medal of Honor եւ այլ խաղերով:
Նյուզ.ամ
Մինչև Արմենթելի մոտ ապագան գա, մենք կծերանանք
Արդեն UCOM-ը, ADC-ն, WEB-ը ամբողջ Երևանը փաթաթել պրծել են, նույնիսկ արդեն շրջաններում են սկսում, էլ չեմ ասում, որ GNC-ի մայրուղիները հանրապետությունը մինչև տարվա վերջ ցանցով կծածկեն, ու Արմենթելի հետ համեմատելի չի թողունակությունը` ավելի մեծ են
Սիմետրիկ DSL-ը փրկություն չի` պղնձալարը արդեն հնություն աԱսենք մինչև 4 MBit կարողացավ ձգի, հետո? Արդեն Հայաստանում մարդիք 10-15 ՄԲիտ ինտենետ են վերցնում, էլ չեմ ասում կորպորատիվ DATA ցանցերի մասով ոնց "չի դզում" պղնձալարերն ու DSL մոդեմները:
Ինչի համար ավելորդ ծախս անի ու մի հատ էլ ինքը Երևանում օպտիկա քաշի? Արդեն քաշած կա, կամ կվարձի, կամ կառնիկամ էլ իրան կառնեն:
Հենա, Վիվան Կոռնետին առավ, ADC-ն FiberNet-ին ...
Ապե Ջան (23.06.2011)
Artyom (23.06.2011)
Փաստորեն ուզում ես իրար հետ կաբելների պոչը բռնած սաղ քաղաքով պտտվենք: Հարց չկաԵրեկոյան 6-ից հետո տեղ ասա, ու ժամ` կհանդիպենք ու քո աչքով մի քանի օրվա "զբոսանքներից" հետո ինքդ կտեսնես
Երևան քաղաքի պրակտիկորեն ցանկացած տարածքում ADC ընկերությունը կարողանում է տրամադրել կապ` այն էլ օպտիկամանրաթելային միացումով: Կարող եք զանգել ու կոնկրետ ձեր ուզած վայրի համար հարցնել (մենակ անմարդաբնակ տարածքների համար չհարցվնեք` տրամաբանություն չկա)
Ucom-ի ծածկույթն ավելի խիտ է, բայց մակերեսով դեռևս զիջում է ADC-ին Երևան քաղաքի տարածքում, իսկ քաղաքից դուրս` ես մենակ գիտեմ, որ Գյումրիում, Վանաձորում և Արմավիրում են օպտիկա տալիս, ո ոչ Արմենթելը
Հ.Գ.
Քաղաքում պտտվելու առաջարկս էլ ամենեվին կատակ չէր: Եթե ապացույց ես ուզում` կստանաս, եթե այն ընդունես: Բայց հետո արդեն ես էլ որոշ բաներ "կուզեմ"![]()
մեր տարածքում օպտիկա չկա ու ամենևին էլ 4-րդ գյուղում չեմ ապրում
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ