միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Գրածիս մեջ լրիվ պատասխանները կային: Նորից, կետ առ կետ գրում եմ:
1. Սակագնային փաթեթը մոտ մեկ ամիս է գոյություն ունի:
2. Տրամադրվում էր միայն նոր միացումներին:
3. Տրամադրվում էր ՈՉ սպասարկման կենտրոններում: Շրջիկ վաճառողների միջոցով:
4. Պայմանները նոր են փոխվել:
5. Քո գրառում անելու ժամանակ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հղում չկար փոփոխությունների վերաբերյալ: Այն, որ դու վերցրել ես, պաշտոնական տեղեկատվություն չի: Նույն հաջողությամբ ես կարող եմ գրել որևէ պրովայդերի թեմայում, որ անվճար ինտերնետ ունեմ:
6. Վերևում նշվածի հիման վրա գրառումն ենթակա էր ջնջման:
Այլ հարցեր կա՞ն:
http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html
Ահա հղումն ու պայմանները՝
Վերակնքելով պայմանագիրը «Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթի շրջանակներում «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթներից 12 ամսից ավել օգտվող բաժանորդները ստանում են առաջին ամիսն անվճար:
«Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթներից 12 ամսից պակաս օգտվող բաժանորդները, վերակնքելով պայմանագիրը, կարող են անցում կատարել միայն ավելի մեծ թողունակությամբ «Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթներին:
«Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից 12 ամսից պակաս օգտվող բաժանորդները, վերակնքելով պայմանագիրը, կարող են անցում կատարել միայն նույն կամ ավելի մեծ թողունակությամբ «Մեգա+» անսահմանափակ սակագնային փաթեթներին:
Ժող, մի հարց ունեմ. նախորդ ամսվա 20-ին վերակնքել եմ պայմանագիրը ու անցել եմ «Մեգա» փաթեթին, առաջին ամիսն էլ ասեցին, որ անվճար ա, քանի որ նախորդ տարեկան պայմանագիրը փետրվարին էր լրացել: Հիմա էդ առաջին ամիսն անվճարը պիտի լինի մայիսի 20-ից հունիսի 20-ի համա՞ր, թե՞ հունիսի 1-ից հուլիսի 1-ի համար: Ուղղակի մայիս ամսվա հեռախոսի պարտքը մոտավորապես նախորդ ամիսների չափ էր, դեռ մի բան էլ ավել, հեչ չէր զգացվում, որ 12 օրվա ինետի գումարը պակաս ա:![]()
Rammstein (08.06.2011)
Ժող այսինքն եթե ես հիմա անցնեմ Մեգա+ փաթեթին, պիտի մյուս ամսվանից նոր արագանա գիշերները՞՞՞![]()
0david0 (08.06.2011)
էսօր ես էլ գնացի ու վերակնքեցի պայմանագիրս, հիմա 8000 դրամի դիմաց արագությունը 1024/512 կբ/վ (ցերեկային ժամերին 09:00 -ից մինչև 00:59-ը), իսկ գիշերային ժամերին 01:00-ից մինչև 08:59-ը՝ արագությունը 2048/1024 կբ/վ, տեսնենք գիշերը ինչ կլինի
բայց ծիծաղելին այն էր, որ աշխատողն ինքը չգիտեր սրա մասին, էտ պահին իմացավ, զարմացավ ու արագ զանգեց կենտրոնական գրասենյակ, որ կարգավորումները կարողանա տալ![]()
Կապի որակի վատացում չի նկատվում:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ