Ժողովուրդ, էս ինչիյա speedtest.net-ը Բիլայնի սեռվեռի հետ արագությունը 3 մբ/վ ցույց տալիս (կապս 1 մբ/վ-ա)?
Բայց Թիֆլիսի սեռվեռի հետ 1 մբ/վ-ա ցույց տալիս:
![]()
միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Ժողովուրդ, էս ինչիյա speedtest.net-ը Բիլայնի սեռվեռի հետ արագությունը 3 մբ/վ ցույց տալիս (կապս 1 մբ/վ-ա)?
Բայց Թիֆլիսի սեռվեռի հետ 1 մբ/վ-ա ցույց տալիս:
![]()
Նորից սատկեց
![]()
Էտ դեպքում ինչի՞ եմ Բիլայնի կայքում տեղադրած վիդեոն բեռնում ընդամենը 1 մբ/վ արագությամբ:
http://www.beeline.am/hiline/hi_line...clusive_HQ.rar
Hi line ում մոտա, youtube եսինչա անում, անորմալ աագությամբա լցնում, ոնցոր 100մբ/վ լինիլօլ ապրիլի 1-ից հետոյա Բիլայնը կատակ անում? ամսաթիվը հատուկ եմ նշում, 3 մարդ մասնակցելա տեստին իմ ասելուց հետո : 01.04.2011 ժամը՝ 00:11
720p նայում էի, սենց էր թռնում :իմ կապը 2մբ/վ է - 250կբ/վ դաունլոադ
Կցորդ 51707
Վերջին խմբագրող՝ tikopx: 01.04.2011, 23:30:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Youtube - ների հետ կապված խնդիրներ նկատվում են այսօր: Երեկոյան 22 - ի կողմերը շատ վատ էր, շատ վատ ասվածը հարաբերական է: Կան վիդեոներ որ նորմալ արագ քաշում էր, բայց կային վիդեոներ, որ աննորմալ ձևով էր բացում: Դե խնդիրը միանշանակ ցանցի ծանրաբեռնվածության հետ է պետք կապել:![]()
Վրաստանում էն կաբելը սարքեցին թե՞ հլա մյուս գծերի վրայա հույսը:
Եթե սարքել են աչքիս բանտիկով են կապել:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
«ԱրմենՏել»-ը գործարկում է Hi-Line ծառայության նոր սակագնային փաթեթներ
«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Hi-Line ծառայության նոր` «Մեգա 256» և «Մեգա 512» անսահմանափակ սակագնային փաթեթների գործարկման մասին: «Մեգա 256» կամ «Մեգա 512» սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, ամսեկան վճարը կկազմի համապատասխանաբար 4500 և 6000 դրամ: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը և Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը:
«Առաջարկն ուղղված է առաջին հերթին լայնաշերտ ինտերնետի տարածմանն այն մարդկանց շրջանում, ովքեր կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի տեղեկատվություն ներբեռնելու կարիք չունեն: Մեր նոր սակագնային փաթեթները թույլ կտան հաճախորդներին, այդ թվում մարզերից, մատչելի գնով միանալ ժամանակակից կայուն և հուսալի լարային տեխնոլոգիային», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի «Մեգա» սակագնային փաթեթ առանց որևէ սահմանափակումների, ինչպես նաև առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից: «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել դեպի ավելի բարձր արագությամբ “Մեգա” սակագնային փաթեթներ:
«Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա» սակագնային պլանի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային պլանի համար նախատեսված ամսավճարների տարբերությունն` օգտագործման ժամանակահատվածի համար:
Աղբյուր` Panorama.am
Հայաստանի առաջատար պրովայդերների եռյակ՝ Beeline , Orange և Vivacell-MTS
«Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերի համատեղ հրապարակած «Ինտերնետը Հայաստանում» վեցերորդ զեկույցի համաձայն, Հայաստանի առաջատար պրովայդերը Beeline ընկերությունն է, որը ձմռան ընթացքում կտրուկ առաջընթաց է գրանցել:
2010թ.-ի դեկտեմբեր ամսի արդյունքներով, 2010թ.-ի նոյեմբերի համեմատությամբ, Beeline-ի մասնաբաժինն աճել է 1.28 տոկոսային կետով և կազմել 41.52%: Այս տարվա հունվարին 2010թ.-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 1.77 տոկոսային կետ, և արձանագրվել է 43.29% ցուցանիշ, իսկ փետրվար ամսին, հունվարի համեմատ, արձանագրվել է 0.85 տոկոսային կետ աճ, և Beeline-ի մասնաբաժինն հասել է 44.14%-ի:
Դեկտեմբերի սկզբին Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայության շրջանակում առաջարկվող փաթեթների արագությունների զգալի ավելացումն առաջատարին հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել հաճախորդների մեծ քանակը, այլ ներգրավել զգալի քանակով նոր հաճախորդներ:
Երկրորդ հորիզոնականում Orange-ն է: Դեկտեմբերին երրորդ բջջային օպերատորի մասնաբաժինը կազմել է 18.38% (+0.58 տոկոսային կետ), հունվարին` 19.67% (+1.29), փետրվարին` 18.58% (-1.09): Փետրվարին, վերջին 12 ամիսների ընթացքում առաջին անգամ, արձանագրվում է Orange-ի մասնաբաժնի ցուցանիշի նվազում, սակայն դա միայն Ամանորյա տոների հետևանք է: Փետրվար և նոյեմբեր ամիսների տվյալների համեմատությունը (+0.78 տոկոսային կետ) ցույց է տալիս, որ Orange-ին հաջողվում է աճի բավականին արագ տեմպ պահպանել և մնալ բջջային ինտերնետի բացարձակ առաջատար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: Դեկտեմբեր` 9.58% (-0.44), հունվար` 10.19% (+0.61), փետրվար` 9.1% (-1.09): Vivacell-MTS-ի մոտ ևս տեսնում ենք Ամանորյա տոների «հետքը», սակայն, ի տարբերություն Orange-ի, Vivacell-MTS-ի մոտ նոյեմբեր-փետրվար ամիսների ընթացքում արձանագրվել է անկում` 0.92 տոկոսային կետ: Չնայած անկմանը`Vivacell-MTS-ի շարունակական ներդրումները բջջային ինտերնետի ոլորտում խոսում են այն մասին, որ ժամանակի ընթացքում ընկերությանը կհաջողվի նոր հաջողություններ արձանագրել:
Մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և չորրորդ տեղում է հայտնվել Ucom ընկերությունը: Ucom-ի ցուցանիշներն աճել են ձմռան բոլոր երեք ամիսների ընթացքում: 2010թ.-ի դեկտեմբեր ամսվա արդյունքներով Ucom-ի մասնաբաժինը կազմել է 5.53% (+0.3 տոկոսային կետ), հունվարին` 5.71% (+0.17 տոկոսային կետ) և փետրվարին` 6.31% (+0.6 տոկոսային կետ):
Չորրորդից հինգերորդ հորիզոնական է նահանջել ADC-ն: Վեցերորդ հորիզոնականում է Arminco-ն, յոթերորդ տեղում ՝ Cornet-AM-ը,
Ութերորդում՝ iCON ընկերությունը: Իններորդ և տասներորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են GNC-Alpha-ն և Bionet ընկերությունը:
Աղբյուր` Panorama.am
Bruno (04.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ