Մեջբերում V!k-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն ես մի քանի օր ա հա զանգում եմ 100, առաջին օրը ասեցին, որ իրանց մոտից ամեն ինչ նորմալ ա, սպասեք մի քանի ժամ ու կդզվի: Երկրորդ էլի նույն վիճակն էր ու էլի զանգեցի, փոխանցեցին մասնագետին, մասնագետն ասեց, որ շատ հավանական ա անջատվելու պատճառը լինի այն,որ տանը կա 2 հեռախոս, և դրանցից մեկը ազդում ա ինտերնետի վրա: Հերթով ստուգեցի, սկզբում մեկը անջատեցի, մեկը թողեցի, էլի նույն կերպ հաճախ անջատվում էր ինտերնետը ,հետո առաջինն անջատեցի, երկրորդը միացրեցի, սկսեց նորմալ աշխատել ինտերնետը: Բայց 2 հեռախոսն էլ առանձին-առանձին սպլիտերով միացրել եմ, բայց իրանց ասելով, եթե երկուսն էլ սպլիտերով միացրել եմ, պիտի պրոբլեմ չառաջանա: Ու նկատեցի, որ հենց զանգ ա գալիս, հիմանականում էդ ժամանակ ա կապը վատանում ու անջատվում : Ու մոդեմի վրա համ ինտերնետի լույսը չի վառվում, համ էլ լինում ա,որ ADSL-ի լույսն էլ չի վառվում: Հիմա դուրս ա գալիս, որ պատճառը առաջին հեռախոսն ա՞ : Հիմա ինչ, պիտի հեռախոսը փոխե՞մ: Ո՞վ ուրիշ ելք կարա առաջարկի: Էլ մեկը կա՞,որ սենց բան ա հետը պատահել: Իսկ կարո՞ղ ա ԱՏՍ-ից լինի խնդիրը:
Իմ մոտ նույն խնդիրը եղել է dsl սիգնալի պատճառով,երբ սկսում էր թարթել,ինտերնետը անջատվում էր,մի զանգիր,դա չի օգնի,թող մասնագետը գա նայի,ես հենց այֆպես էլ արեցի,հիմա նորմալ աշխատում է,այսօր մի անգամ նման բան կրկին եղավ,այն էլ մեր տուն զանգելու ժամանակ,երբ մասնագետը գա,Բիլայնիկը չի ասի ձեր մոտի գծերից է