միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
«ԱրմենՏելը» խոստանում է բարելավել Hi-Line-ի բաժանորդների սպասարկման մակարդակը
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ ընկերությունը անհապաղ քայլեր կձեռնարկի Hi-Line ինտերնետ-ծառայությանը միացող բաժանորդների սպասարկման մակարդակը բարելավելու համար:
Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, iTel.am պորտալում Իգոր Կլիմկոյի բլոգի ընթերցողներից մեկը բողոքել է, որ մոդեմն իրեն տուն առաքած AA-Soft ընկերության աշխատակիցը («ԱրմենՏելը» նշված ընկերության հետ կնքել է մոդեմների առաքման պայմանագիր) չի տրամադրել իրեն մոդեմի կարգավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, մասնավորապես, VCI եւ VPI համարները, ինչպես նաեւ այն, թե միացման ինչպիսի եղանակ ընտրել: AA-Soft ընկերության աշխատակիցներն էլ իրենց հերթին առաջարկում են հաճախորդներին միացնել մոդեմը 3000 դրամով:
«Մենք անհապաղ քայլեր կձեռնարկենք նման դեպքերի բացառման ուղղությամբ», - գրել է Իգոր Կլիմկոն իր բլոգում, հավելելով, որ կարգավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է ստանալ նաեւ օպերատորի կայքում http://www.beeline.am/hiline/hiline_setup.html
http://itel.am/am-news-2-3596.html
Glory GloryMan United
կլիմենկոյի բլոգի հասցեն ով գիտի՞
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Կլիմենկո չի, Կլիմկո ա…
http://itel.am/am-blog-2608.html
tikopx (23.12.2010)
Վերջը պայմանագիրը կնքեցի...
Պատմությունը սկսվեց Նժդեհի մասնաճյուղում...
Հերթի գրանցման սարքը հավեսով անջատած էր, ասի դե լավ գնամ տեսնեմ ովա ազատվում պայմանագիրս վերակնքեմ: 5-6 օպերատորից աշխատում էին 3-ը` աղջիկը դեմքի անկապ արտահայտությամբ էկրանն էր փորփրում ու դատելով դեմքից մոտակա 2-3 ժամը զբաղվելու էր հենց դրանով, մյուս տղան հավեսով գյալաջի էր անում հասակակից հաճախորդ մեկ այլ տղու հետ, ու պարզ չէր գործա անում թե զրուցումա և վերջապես վերջին աշխատողը հաճախորդին բացատրում էր ինչ բաներ ու մոդեմ էր տրամադրում: Մտածեցի, որ էս 3-ից օպտիմալը կլինի հերթ պահել վերջինի մոտ: Բարեբախտաբար հաճախորդը շատ հարցեր չտվեց ու գնաց, իսկ ես էլ ուրախացած մոտեցա "Բարև ձեզ, ուզում եմ պայմանագի..." մեկ էլ` "Ծրագիրը չի աշխատում": Զգացի որ քաղաքավարությունը ինձ սկսում ա հապշտապ լքել, ասում եմ "Քո մոտ չի աշխատում թե ընդհանուր չի աշխատում?", "Չէ մյուսների մոտ աշխատումա" ու վեր կացավ գնաց: Մեկ էլ էն գյալաջի անողն էլ հայտարարեց որ "ծրագիրը կախեց" ու հայդա հետևի սենյակ, մնաց աղջիկը դեմքի նույն անկապ արտահայտությամբ, որից անհնար էր գուշակել իրա մոտ էդ զիբիլ ծրագիրն աշխատումա թե չէ: Մի քիչ հետո ի հայտ եկավ էն երիտասարդը, որի մոտ ի սկզբանե սկսել էր ինչ բան չաշծատել ու հայտնաբերելով, որ ինչ որ բանա թռել, գնաց մյուս սենյակը կաբելը մտցնել-հանելու (դրա համար երևի առանձին պարգևավճարա ստանում): Բնականաբար ոչ մի բան մտցնել-հանելուց չփոխվեց ու էլի մնաց աղջիկը, դեմքի նույն անփոփոխ արտահայտությամբ: Էդ ամեն ինչը ինձ արդեն սկսել էր բացել ու դեմքիս զայրույթի փոխարեն քմծիծաղ էր հայտնվելՄեկ էլ դրսից եկավ ինչ որ տիկին, ու վերարկուն հանելուց պարզվեց որ աշխատողա: Նայում եմ ժամին, 3 անցա, դեռ ընդմիջման են? Տիկինը պարզվեց բավականին գործունյա էր ի տարբերություն աղջկա, գյալաջի անողի ու հանող- մտցնողի: Վերցրեց ու զանգեց ինչ որ տեղ որ ասի իրենց մոտ ապոկալիպսիսա սկսել
Մի երկու համար փորձեց չեղավ, մեկ էլ հայտարարեց, թե էս ինչ բանա ինչի չեն պատասխանում... Անմիջապես հիշեցի 100-ի ձայն բարբառո անապատը
Փաստորեն սկի իրենք իրենց չեն պատասխանում էլ ուր մնաց մեզ
Ներվերս էլ չհերիքեց ու դուրս եկա, որ գնամ Ամիրյան մասնաճյուղ: Ենթադրաբար էդ մասնաճյուղում ամեն ինչ նորմալ պետքա լինի:
Մտնում եմ, տեսնում եմ սեղաններ և աշխատող օպերատորներ, ըհը արդեն լավ է: Մեկի մոտ ազատ ա, մոտենում եմ, բարև ձեզ նստեք... Բարև ձեզ, ուրեմն ուզում եմ պայմանագիրս վերակնքել.. Կներեք, կողքի սեղանին հա մոտեցեք..
Մդաաաա... չեմ հասկանում թե ինչու չի սպասարկում, բայց գոնե քաղաքավարի են վերաբերվում արդեն: Սուսուփուս կանգնում եմ, մոտենում եմ կողքի սեղանին ու սպասում եմ մինչև ազատվի: Մեկ էլ էդ սեղանի աղջիկը էս տղուն ասումա, բայց գիտես դժվար չի պայմանագրի վերակնքումը.. կսովորացնեմ....Վայ քո.. փաստորեն էդ տղեն ընդհանրապես խաբար չի որը որից հետոյա... Մինչև սպասում էի իմ հերթը հասնի էդ տղուն մոտեցավ մեկ ուրիշը` վերանվանման համար... քարկապ էր ընկել: Ոնց որ մեկը ինձ գա ասի պետքա սուշի սարքես.. ընդհանուր առմամբ գիտեմ ինչի մասինա խոսքը, բայց ոնց անեմ....
Կարճ ասած հերթս հասավ, էս աղջիկը պայմանագիրս վերաձևակերպեց, մոդեմ չտվեց, ասելով որ դա միայն նոր բաժանորդներինա հասնում.. ու հիմա սպասում եմ թե երբա արագությունն ավելանալու:
Այ սենց բաներ...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ոնց թե, ուզում ես ասես upload-ը չի աճելու???
Ինչ որ հայտ են լրացրել ընդեղ, համենայն դեպս կարողացան իրենց մոտ տեսնել նույն արագությունը ինչ ինձ մոտա ցույց տալիս: Հլա ու մի չուղղեն...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ես մինչև hi-line-ը օրանժի ինտերնետից էի օգտվում ու շատ ԴԺԳՈՀ էի: անընդհատ կապը տատանվում էր, լինում էր, որ արագություն դառնում էր զրո ու էլ չեր բարձրանում: հիմա hi-line-ի 2mb-ից եմ օգտվում ու հանգիստ սայտեր եմ մտնում կինոներ եմ քաշում: -ով ՝լ հաանգիստ վիդեոներ եմ նայում, վիդեթյի կեսը նայում եմ, արդեն մնացածը քաշած ա ըլնում: մեդալն էլ օնլայն խաղում եմ, որ օրանժով կախում էր չէի կարում:
![]()
Իմ պայմանագիրը վերջացել էր մի 10 օր առաջ ու պոտենցիալ հնարավորա մոդեմ էլ չունենայի..Բացի դրանից նույն հաջողությամբ կարելի էր սկզբից հրաժարվել ծառայությունից ու հետո նոր պայմանագիր կնքել: Անցած տարի էլ նոր մոդեմ տվեցին ու շատ տեղին, որովհետև հինը արդեն լավ չէր զգում իրան...
Բայց դե չեն տալիս թող չտան![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ