միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
ապեր դու արի ու 3/3 և 3/1 իրար հետ մի համենատի էլի, իրարից լրիվ տարբեր ծառայություններ տարբեր պայմաններով: Սենց աբսուրդ համեմատություն ու սենց աբսուրդ խնդիր. դե եթե հաշվարկներից ետքան ուժեղ ես, հաշվի տենանք, տեսականորեն, հաշվի չառնելով այլ արտաքին պայմանները, թե յուքոմը ինչքանով պտի վաճառի 3/1 կապուղին, հիմք ընդունելով այն, որ 3/3-ը արժե 20.000:՞՞՞
հ.գ. եթե քեզ 1 մբ/վ ափլոադնելա շատ, կամ քեզ բարձր ափլոադ ընդհանրպես պետք չի, էտ հիմք չի տալիս ենթադրելու որ դա ոչ մեկին պետք չի, կամ դրան ուշադրություն պետք չի դարձնել:
հ.գ.*2. Ու անիմաստա ստաբիլության թեման շահարկել էս թեմայում, որտև արդեն 264 էջ էտ թեմանա շահարկվում ա ու ոնց ենթադրում եմ էտ չստաբիլությունը կրումա միկրո մակարդակի բնույթ, այսինքն գլոբոլ խնդիր չի, վերաբերումա կոնկրետ մարդկանց. խնդիր ունես ստաբիլության հետ, ապա զանգի 100 նադայել արա, մինչև գան ու քո մոտի կամ իրանց մոտի քո հետ կապված ՏԵԽՆԻԿԱԿԱՆ կամ մաքսիմում ծրագրային խնդիրը լուծեն: Վերջիվերջո շուկան տանումա նրան, որ էս ոլորտում տրամադրված ծառայությունը չի կարա գլոբալ ստաբիլ չլինի, հակառակ պարագայում էս թեման չէր հասնի 264 էջի, որտև դու և մնացածը հայլայնի բաժանորդ էլ չէիք լինի:
Վերջին խմբագրող՝ Zangezur: 10.12.2010, 03:08:
tikopx (10.12.2010)
Բացի արագությունից գոյություն ունի նաև "Ping" որը որ հայլայնի մոտ "C" կարգիա, այսինքն - Understanding Your Line Quality
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Վերջապես պաշտոնական իֆո՝ Հազիվ, ես էլ մտախում էի չեն անի՝
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) գործարկել է Hi-Line ծառայության “Մեգա 1024”, “Մեգա 2048”, “Մեգա 3072” անսահմանափակ նոր սակագնային փաթեթները:
Ոչ պակաս քան 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում ամսեկան բաժանորդային վարձը “Մեգա 1024”, “Մեգա 2048”, “Մեգա 3072” կազմում է համապատասխանաբար 8000, 12000 եւ 15000 դրամ: Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները:
“Կապի ինտեգրված օպերատոր, “ԱրմենՏել” ընկերությունը հերթական անգամ նախաձեռնում է Հայաստանի ինտերնետ շուկայում գների իջեցումը: Hi-Line ծառայությունը մեծ համբավ է վայելում եւ այսօր մենք կարող ենք անվանել այն ժողովրդական: Մենք ուրախ ենք կրկին իջեցնել ծառայության արժեքը եւ առաջարկել ինտերնետ-հասանելիության ավելի բարձր արագություն ապահովող նոր սակագնային փաթեթ”, - նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր բաժանորդներին մոդեմը եւ միացումը տրամադրվում են անվճար, բաժանորդը հնարավորություն կստանա նաեւ անվճար օգտվել ինտերնետից առաջին ամսվա ընթացքում: Գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել իրենց պայմանագրերը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա” սակագնային փաթեթ:
Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի “Մեգա” սակագնային փաթեթ առանց որեւէ սահմանափակումների եւ առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից:
“Մեգա” անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա” սակագնային պլանի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային պլանի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար:
http://itel.am/index.php?al=news&pid=2&id=3568&act=more
Վերջին խմբագրող՝ tikopx: 10.12.2010, 16:51:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Լավ, սենց հարց՝ ասենք թե մի մեգաբիթն ա, ինքն ամբողջ ժամանակ աշխատում ա՞ էդ արագությամբ: Օրվա մեջ կապը չի գոնո՞ւմ գալիս:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
tikopx (10.12.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ