միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
BOBO (08.10.2010)
Rammstein (08.10.2010)
էս չի Բիլայնը,հայլայնով չեմ կարողանում նորմալ էջ բացեմ,բայց ոնց եմ քեզանից զզվում Բիլայն զ
Toki wa kane nari.
Время - деньги
tikopx (09.10.2010)
Է՞լ ում մոտա ինտերնետը սատկած![]()
Ericsson-ը կընդլայնի Beeline-ի լայնաշերտ ծառայությունների ցանցը
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Ericsson-ի հետ պայմանագիր է կնքել իր ենթակառուցվածքի ընդլայնման մասին` լայնաշերտ հասանելիության ծառայությունների մատուցման նպատակով:
Համաձայնագրի պայմաններով Ericsson-ը հանդես կգա նաեւ լայնաշերտ հասանելիության հիման վրա համակցված ծառայությունների ներդրման համար լուծման մատակարար, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Արմենտել»-ի մամուլի ծառայությունում:
«ԱրմենՏել»-ը արդեն ապահովել է գերարագ ինտերնետ ավելի քան 50 000 բնակարանում, եւ ցանցի ընդլայնումն ընկերությանը թույլ կտա պահպանել աճի դինամիկ տեմպերը եւ առաջարկել ինտերնետ-հասանելիության ծառայություններ ավելի մեծ թվով բաժանորդների: Ընկերությունը լայնաշերտ հասանելիության ցանցերի ներդրումը դիտարկում է որպես մալուխային կապի ծառայությունների շուկայում զարգացման առանցքային առաջնահերթությունների մեկը:
«Ericsson-ի DSLAM լուծման (MSAN EDA 2530) հիման վրա ցանցային ենթակառուցվածքի ընդլայնման շնորհիվ ՀՀ բնակիչները կարող են լիարժեքորեն զգալ գերարագ հասանելիության առավելությունները եւ ցանցում օգտվել տեղեկատվական, ժամանցային կամ կրթական ծառայությունների լայն տեսականուց: Տվյալների բեռնման արագությունը կարող է հասնել 20-30 Մբիտ/վ-ի, ինչը թույլ կտա արագ եւ հարմարավետ մտնել համացանց: Ericsson-ի` ցանցում առկա IMS լուծման շնորհիվ ընկերությունը կարող է բաժանորդներին առաջարկել համակցված ծառայություններ` գրավիչ սակագնային փաթեթներում միավորելով թե ֆիքսված, թե բջջային կապի ծառայությունները»,- ասել են «ԱրմենՏել»-ում:
«Մեր ընկերությունը, երկար տարիներ հանդես գալով որպես կապի ժամանակակից ծառայությունների ուղեկից բնակչության եւ բիզնեսի համար, հաջողությամբ պահպանում է խոշորագույն դերակատարի իր դիրքերը հեռահաղորդակցությունների շուկայում: Ինտերնետի լայնաշերտ հասանելիությունը եւ կապի համակցված ծառայությունները վերջին տարիներին դարձել են ժամանակակից հասարակության կյանքի անբաժանելի մասնիկը, եւ մենք ուրախ ենք նշել, որ Beeline-ը, գործակցելով Ericsson-ի հետ, դարձել է ՀՀ հեռահաղորդակցային արդյունաբերության զարգացման խորհրդանիշը»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
itel.am
Glory GloryMan United
Beeline-ը միացել է հինգերորդ միջազգային կապուղուն
//13.10.2010
Երեւան/Մեդիամաքս/.
«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) միացել է TeliaSonera ընկերության միջազգային կապուղուն:
Նոր ուղղությունը հինգերորդ անկախ կապուղին է, որն ապահովում է «ԱրմենՏել»-ի մուտքը համացանց, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:
Մալուխը Արեւելյան Եվրոպա է մտնում Վրաստանի տարածքով:
««ԱրմենՏել»-ը ՀՀ հեռահաղորդակցային շուկայի առաջատարն է, այդ թվում նաեւ կապի ծառայությունների կայուն աշխատանքի ապահովման նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ: Արտաքին կապուղիների դիվերսիֆիկացումը կբարձրացնի միասնական օպերատորի անկախ ենթակառուցվածքի հզորությունն ու անկախության աստիճանը, հիմք կհանդիսանա նոր առաջարկների համար կապի եւ ինտերնետ հասանելիության ոլորտում»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
ու ա պետք որ նորմալ http://rutube.ru/ կայքը չի բացում ,ավելի լավ կլներ որ սպասարկումը լավացնեին![]()
Glory GloryMan United
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
իսկ դու բիլայնում աշխատող կադրերին ճանաչում ես՞՞ խոսքս չի վերաբերվում 100 կա 0611 հեռախոսավարներին, կամ սպասարկման կետի աշխատողներին.
քեզ մի օրինակ ասեմ,
ունես ավտոմեքենա 01 ու ունես պորշե, ու լավ շոֆեր, կարա քո շոֆերը նույն արագությամբ գնա 2 մեքենայով,
իսկ ինչ վերաբերվումա թե ոնցա անում ինչա անում, ետ լրիվ ուրիշ բանա, բայց մի բա անելուց առաջ դրա շուրջ շատ մարդիկ են մտածում, ու ամեն ինչ երևակայության վրա չեն անում, հնարավորության չափով են անում,
մեկել մի հարց քեզ տամ անձնական. տարիքտ չէս ասի.
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ