Ժող ո՞նց էին մոդեմը կարգավորում, որ միշտ ինետը միացած լինի:
միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Ժող ո՞նց էին մոդեմը կարգավորում, որ միշտ ինետը միացած լինի:
Մտի Բիլայնի սայտ http://www.beeline.am/hiline/hiline_setup_am.html ստեղ քո մոդեմի մոդելը գտի,քաշի ՓԴՖ ֆայլը,ու հերթով քայլերը արա.ես տենց եմ արել եղել ա
Թե ինչպիսին է ուրիշ օպերատորների տրամադրած կապը, դա ինձ քիչ է հետաքրքում: Ինձ համար մի բան է պարզ. Բիլայնը (և նախկին Արմենթելը), միշտ էլ խոստացել է մի բան, մատուցել է մի ուրիշ բան, այլ խոսքով ասած՝ խաբել է իր բաժանորդներին, ու երբեք չի ընդունել իր մեղքը:
Օրինակ՝ ինձ խոստանում են, որ 7800 դրամի դիմաց պիտի տրամադրեն կես մեկաբիթ արագությամբ ինտերնետ, բայց կապը կես մեգաբիթին է մոտենում շատ հազվադեպ դեպքերում, այլ էլ օրվա եսիմ ինչ քնած ժամերին (չեմ ասում կապս հենց պիտի կես մեգաբիթ լինի, հասկանում եմ, որ էդպես չի լինում, բայց գոնե դրան մոտ լինի): Բացի այդ էլ օրվա մեջ մի 10-15 անգամ կապը 1-2 րոպեով ընդհատվում է, որի արդյունքում ինձ համար անհարմարություններ են ստեղծվում (մասնավորապես, օրինակ՝ եթե depositfiles-ից ինչ-որ մեծ ֆայլ եմ ներբեռնում, կապի ընդհատման և վերականգման արդյունքում ներբեռնումը չի շարունակվում, և ստիպված եմ կրկին 0-ին ներբեռնել ֆայլը: Պատկերացնում եք, հնարավոր է ես տվյալ պահին ներբեռնած լինեմ ասեք 5GB-անոց ֆայլի 4,5GB-ն, ու իմ սիրելի Բիլայնի կողմից կապի 10 վայրկյանոց ընդհատման պատճառով ես ստիպված լինեմ 0-ից կրկին ներբեռնել ֆայլը և կորցնել մեծ ժամանակ: Բացի այդ էլ եթե օգտվում եմ depositfiles-ի անվճար տարբերակից, ապա երկրորդ անգամ նույն ֆայլը բեռնելը հնարավոր է դառնում 1 օր (կամ մի քիչ ավելի պակաս) անց): Սա ընդեմենը մեկ օրինակ էր: Կարող եմ բերել նաև ցանցային ռեյտինգային խաղերի օրինակը: Ասեք շախմատ ես խաղում արդեն ուղիղ մեկ ժամ ու քեզ մնացել ա ընդամենը 2 քայլ անել ու հակառակորդին մատ հայտարարել, ու նորից իմ սիրելի Բիլայնը գալիս ու 10 վայրկյանով ընդհատում է կապը, և համակարգը ավտոմատ քեզ պարտություն է գրանցում ու պակասեցնում է իմ միավորները:
Իսկ երբ զանգահարում եմ Բիլայնի տեղեկատվական կենտրոն, ինձ միշտ նույն անասուն պատասխանն են տալիս. կա՛մ «Ներողություն ենք խնդում, ցանցի վար աշխատանքներ են տարվում», կա՛մ «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ցույց տալիս»:
Այսքանից հետո մտածում եմ, որ ավելի լավ կլիներ Բիլայնը չավելացներ անագությունները, բայց դրա փոխարեն ապահովեր կապի կայունությունն ու անընդհատությունը:
Մի խոսքով Բիլայնը (ի դեմս Արմենթելի) հայաստանյան շուկայում ոչ ունեցել է, ոչ ունի ու առայժմ ոչ մի նախադրյալ չկա, որ կունենա բարի համբավ: Մոնոպոլ մտածելակերպն ու ամեն գնով գերշահույթներ ստանալու մոլուցքը անեծքի պես հետևում է Բիլայնին:
Երևի կասեք, թե ես բողոքական եմ, ու Բիլայնը ինչ էլ անի, միևնույն է բողոքում եմ, բայց ասեմ, որ իմ ամբողջ դժգոհությունը կուտակվել է տարիների ընթացքում (կապված և՛ ֆիքսված, և՛ բջջային հեռախոսակապերի որակի ու սակագների, և՛ առավել ևս ինտերնետ կապի հետ) ու մի երկու սուտ ֆինդուֆլուշկաներով Բիլայնի (Արմենթելի) վարկանիշը իմ աչքին չի բարձրանա: Ու ես, որպես բաժանորդ, շարունակում եմ դժգոհ մնալ:
Ես էլ գիտեմ ինձ մոտա էդ 1-2 րոպեով անջատվելու պրոբլեմը: Չեմ հիշում թե վերջերս երբ եմ ինչ որ բան քաշել 125Kb/s արագությամբ: Միայն kinotruba-իցա քաշում նորմալ: Մնացած տեղերից առաջվա նմանա, ու upload-ն էլ ահավոր ընկածա: Ակամայից հիշում եմ հունվար ամիսը, որ ինտերնետ ընդհանրապես չունեինք էդ ակցիայի շրջանակներում, ու հուսով եմ որ որոշ ժամանակ հետո կուղղեն վիճակը: Ucom ինչ եղար այ բալամ...?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ես կարամ միայն իմ տեղը խոսել ու ասեմ, որ իմ 256 (նախկին 128) կապը ոչ մի վայրկյան անգամ 256 կբիթ/վ-ից էապես չի դանդաղում ու ոչ էլ ինչ-որ 10 վայրկյանանոց ընդհատումներ եմ նկատել, չհաշված մեկ-երկու դեպք: Հենց էսօր էլ 2 հատ 300 ՄԲ-ի կարգի ֆայլ քաշեցի ու նենց սայտից, որ եթե ընդհատվի, ստիպված պիտի զրոյից սկսեմ: Իմ կապով էլ 300 մբ-ը մոտ 3 ժամ ա տեւում, այսինքն` 6 ժամ անընդմեջ քաշել եմ:
Ինձ համար խիստ տարօրինակ ա, որ մարդը էդքան դժգոհի իրա օպերատորից, բայց այլ օպերատորների կապը իրան քիչ հետաքրքրի:
ժողովուրդ ես լուրջ եմ ասում զամանում եմ. իմ մոտ կապը ընդհանրապես չի անջատվում, ու կապս միշտ ստաբիլ կա , ու չի տատանվում. որվա որ ժամին ուզումա լինի, չնայած հնարաորա, նայածծծ///
![]()
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Այլ օպերատորների կապը իհարկե հետաքրքրում է, բայց ոչ ավելի, քան այն օպերատորինը, որից օգտվում եմ: Ես սիրով կփոխեի օպերատորին, եթե ինձ մեկ տարվա պայմանագիր չխաբեին ու չհրամցնեին (խաբեցին այն առումով, որ ինձ միայն զեղչի մասին տեղյակ պահեցին, և ոչ մի բառ այն մասին, որ կապը կլինի ծայրահեղ անկայուն ու անորակ):
Եվ բացի այդ, այլ օպերատորներից ոմանց ծառայությունները ինձ հասանելի չեն (օրինակ Ucom-ինը), բայց դա չի նշանակում, որ ես, այլընտրանքներ քիչ ունենալով, պիտի սուսիկ-փուսիկ հանդուրժեմ Բիլայնի նման արհամարհական վերաբերմունքը: Եթե մի ամիս ուշացնում եմ վարձը, 40 հատ նախազգուշական նամակներ եմ ստանում, ընդհուպ նաև կապս են անջատում, իսկ երբ ես որևէ կարևոր նամակ եմ ունենում ուղարկելու, իսկ այդ պահին կապ չեմ ունենում (չնայած Բիլայնը պայմանագրով պարտավորվել է ամեն վայրկյան ինձ կապ ապահովել, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չկան), ոչ ոք հետո իմ կրած վնասները չի հատուցում, Բիլայնը թքած ունի դրա վրա: Կասեք՝ դատի տուր: Համաձայն եմ, վատ մեթոդ չէ խախտված իրավունքը վերականգնելու համար, բայց բոլորս էլ գիտենք, որ Բիլայնի դեմ հասարակ քաղաքացին դատարանում ոչ մի շանս չի կարող ունենալ:
Եվ ընդհանրապես, անորակ ապրանքից դժգոհ են լինում, եթե նույնիսկ շուկայում այլ ապրանքներ չկան: Ուրիշ բան, որ ստիպված ես օգտվել այդ ապրանքից, բայց գոհ լինել պարտավոր չես:
Ես հուսով եմ, որ Բիլայնը (Արմենթելը) վերջ ի վերջո օրերից մի օր պատասխան կտա հայաստանյան շուկայում իր ամենաթող գործունեության համար:
---------- Ավելացվել է՝ 00:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:46 ----------
Հա, իբր ի՞նչ: Չհասկացա առակիդ իմաստը:
Վերջին խմբագրող՝ Լեո: 28.08.2010, 23:49:
իմաստը նրանումնա, որ իմ մոտ 99/9% ես վիճակնա,Հա, իբր ի՞նչ: Չհասկացա առակիդ իմաստը:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
հա
արդեն նմանվել ա ինտերնետի
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ժող ջան կարող է իմանաք ինչի չեմ կարողանում օգտվել VPN սերվերներից,կարող է Բիլայնը թույլ չի տալիս?![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Magic-Mushroom (31.08.2010)
Կարող եք ասել էս նոր ըփլոդը վերաբերում է բոլորին թե նրանց ով նոր պայմանագիր պետք է կնքի
Toki wa kane nari.
Время - деньги
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ