միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Խաբելու եւ/կամ համոզելու խնդիր չկա, արագության վրա լիմիտ դնող համակարգն էլ կարա լավ չաշխատի ու երբեմն թույլ տա ավելի արագ քաշել, բայց սա էդ դեպքը չի ու չի էլ կարա լինի: Հայ-Լայնի մոգաբայթային փաթեթների արագության վրա ոչ-մի լիմիտ չկա դրած ու արագությունը կախված ա միմիայն ցանցի` տվյալ պահին ունեցած ծանրաբեռնվածության աստիճանից: Ինչեւէ, շատ չխորանամ, ասածս էն ա, որ էդ 3.44 մբիթ/վ-ը հենց նենց թիվ չի, այլ հենց էդ արագությամբ քաշում ա նույն gmail-ի սերվերից:
Ժողովուրդ ջան ձեր մոտելա շոքից մոդեմը կախվում??
Նեռվերս իրարա խառնվեց արդեն մի ժամը մեկ մոդեմ եմ անջատում միացնում
Երեկ ամենաշոգ օրերից էր, սենյակումս 30-31°C էր, բայց մոդեմը չի կախվել: Մոդեմի գրքում էլ գրած ա, որ 0-40°C-ի պայմաններում ա աշխատում:Գուցե դու չօդափոխվող տեղում ես դրել, շատ ա տաքացել: Աշխատիր նենց տեղ դնել, որ օդի հոսք լինի: Իմ մոտ մոդեմը սենյակի անկյունում, կոմպի գլխին ա դրած, ու էդ մասում օդը միշտ ահավոր շատ ա տաքանում, դրա համար հովահարը միացնում եմ, ուղղում եմ էդ հատված, որ էդ մասի տաք օդը հեռացնի` համ սենյակը շատ չի տաքանա, համ էլ` կոմպն ու մոդեմը:
Իմ ներվերին էլ ազգում են մոդեմիս արձակած բարձր հաճախության ձայները: Գիշերները լռության մեջ նստում ու ըմբոշխնում եմ մոդեմի թույլ, բայց ծակող պզպզոցը:![]()
Rammstein (12.07.2010)
ես կախել եմ , ու թու թու թու նման պրոբլեմի չեմ հանդիպել, չնայած որ շաաաատ եմ օգտագործում, ու միացրած թողում։
Սենց մի հետաքրքիր, բայց անդուր բան եմ նկատել. օր ա լինում, որ կապ ընդհանրապես չի լինում (նոր երևույթ ա), բայց հենց հեռախոսը վերցնում ես, որ ինչ-որ տեղ զանգես, կապը հայտնվում ա: Ստիպված տենց պահերին (երբ մոդեմի վրա ընդամենը երկու լույս ա վառվում՝ Power ու Lan) տան հեռախոսով զանգում եմ ձեռքիս, բայց չեմ վերցնում (տան հեռախոսը չեմ անջատում), որ ինետ ունենամ: Այսինքն՝ հենց «գիծը բացվում ա» թե ինչ ա լինում, ինետս վերականգնվում ա, հենց տան հեռախոսը ատբոյ եմ տալիս, ինետը կորում ա: Միշտ չի, որ տենց ա լինում, օրինակ՝ հիմա հեռախոսը սիրուն վրեն դրած ա, բայց ինետը կա: Բայց հիմա էլ եթե զանգ գա, ինետս կկորի, ու շատ դժվար կվերականգնվի: Մի խոսքով՝ հեռախոսն ու ինետը իրար խանգարում են, ու րեմ հասակնում՝ ինչու, որովհետև ոչ մի բան չեմ փոխել լարերի մեջ, ոնց միացրած էր, տենց միացրած ա, ու հաստատ ճիշտ ա միացրած, առաջ նորմալ էր: Մի հեռախոս ա, լարը գալիս ա մտնում ա սպլիտերի մեջ, բաժանվում ա, մեկը գնում ա հեռախոս, մյուսը՝ նոթբուկ, ու ոչ մի ստանդարտից դուրս բան չկա: Ի՞նչ կարելի ա անել:
DIXIcarpe noctem
Հայկո, ես էլ նմանատիպ խնդիր ունեի (կապս չէր կորում, բայց շատ էր ծանրանում): Զանգեցի իրենց, ասեցին՝ մոդեմը միացրու մեր մոտից կստուգենք: Հաջորդ օրը զանգեցն ասեցին՝ հեռախոսի մեջ են ինչ-որ անսարքություն հայտնաբերել: Հեռախոսը փոխեցի, կապը քչից-շատից լավացավ...
Փոխել եմ, էն կապույտ ZTE մոդեմից էլ ունեմ, դրանն եմ դրել, ոչ մի տարբերություն:
Այսինքն՝ չեմ կարող ասել՝ տարբերություն կա, թե չէ (երեկ գիշերն եմ փոխել), որովհետև էսօր, օրինակ, նենց չի լռվել հլը, որ մենակ զանգելու դեպքում միանա, բայց որ զանգ ա եկել տուն, կապը էլի անջատվել ա ու ատբոյից հետո ա մի կերպ վերականգնվել:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ