միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Հարգելիներս, արդյո՞ք նկատել եք կապի վատացում վերջին 7-10 օրվա ընթացքում.
Ես 256 կապի վրա եմ, եվ եթե վերջին 1-1.5 տարվա ընթացքում քիչ թե շատ գոհ էի կապից, ապա նույնը չեմ կարող պնդել վերջին մեկ -երկու շաբաթվա մասին.
Ցավն նրանում, որ ժամանակ առ ժամանակ կապի արագությունը բավարար է /հիմնականում նկատի ունեմ Դաուն-ի արագությունը - մոտ 25-27կբ/վրկ/, բայց այ հասարակ սերֆինգը դառել է համարյա անհնար.
Էջերն բացում են ահավոր դանդաղ, կապն ահավոր անկայուն է .../գնում գալիս է/.
Չծիծաղեք, բայց նույնիսկ ստիպված համակարգը նորից նստացրի - մտածելով, որ միգուցե իմ համակարգչիս վատ աշխատանքն է անուղղակի կերպով ազդում.
Բայց ավաղ ... կապն նույն անորակն է.
Ցավալին այն է, որ չեմ նկատել որեւէ հայկական ֆորումում, որ մարդիկ բողոքեն վերջին մի քանի շաբաթվա համար՝ չեմ հասկանում միայն իմ մոտ է, թե ՞....
Blackman (25.02.2010)
Կամ ես եմ գժվել, կամ ոչինչ արդեն չեմ հասկանում
Ահա speedtest.net տվյալներն վերջին 20 րոպեների ընթացքում.
Ամեն անգամ էջը բացելը իմ մոտ տեւոմ է 1-3 րոպե, տեստն ինքնին բավականին երկար է զգվում, բայց ցուցանիշներն կարծես թե վատը չեն.
Այդ դեպքում ինչպես կարելի է բացատրել այն փաստը, որ սերֆինգ անելն դարձել է անհնար, քաշելու/բեռնելու արագությունը 0.13-0.2կբ/վրկ
ինչ որ մի բան այնպես չէ, ափսոս չեմ հասկանում ինչը՞
Ժող ջան, մի հարցում կօգնե՞ք, Բիլայնի մասնագետները բացի մոդեմն անջատել միացնելուց ուրիշ խորհուրդ չեն կարում տալ…
Ուրեմն ուզում եմ նենց դնեմ, որ ես connect չտամ, ինքը միշտ միացած լինի: Բացում եմ 192.168.1.1, հետո WAN-ի նաստրոյկեքն եմ բացում, լոգին պասսը գրում եմ (մի հատ էլ «PPP MTU(1-1492)» կա, ավտոմատ դրած ա 1492, չգիտեմ` ճիշտ ա, թե սխալ), «Session established by»-ի կողքը դնում եմ «Always On»: Մի խոսքով մոդեմը ռեստարտ է լինում, բայց տենց էլ կապ չի լինում, չնայած` եթե բացեմ էդ նույն 192.168.1.1-ը, մեջը ցույց ա տալիս միացած, ու եթե փորձեմ Windows-ով կպնել, Էռօռ 691 ա տալիս (երեւի որ իբր արդեն միացած եմ):
Network and Sharing Center-ում ցույց ա տալիս, որ Network-ից դեպի ինտերնետ կապ չկա: Եթե դիագնոզ եմ տալիս, ասում ա, DNS server isn't responding:
Իհարկե էդքան կարեւոր չի իմ համար էդ ավտոմատ միացումը, բայց կա մի հատ ուրիշ պտճառ, որի համար ուզում էի տենց լինի: Ուրեմն որ կոմպը մոդեմի հետ միասին միացնում եմ, մենակ մի հատ ցանց ա գտնում, ու էդ ձեւով չի լինում միանալ:
Պիտի անպայման մի հատ Ethernet-ի լարը հանեմ նորից մտցնեմ, որ նորմալ բերի ու կարանամ միանամ:
![]()
Ես չեմ ասում որ հնարավոր չի,ուղղակի շատերի մոտ չի լինում նման ձևով միանալ,եթե իրանց մոդեմնա կարաս Բիլայնի մասնագետին կանչես միացնի,բայց դե փողա,ես հիշում եմ որ դեռ առաջին անգամ միանում էի հալլայնին մի 100 անգամ զանգելուց հետո նոր ethernet-ով միացա,հետո չգիտես խի ինքն իրան bridge փոխեց
Toki wa kane nari.
Время - деньги
Էտքանից հետո կամ պիտի IP-ները դու ձեռքով գրես, կամ էլ մոդեմիտ նաստրոյկեքի մեջ կա LAN բաժին, էտտեղ DHCP-ն միացնես
Եթե որոշես ձեռքով IP-ները գրես
Ip-մի բան դիր 192.168.1.2 -իս սկսած
Default Gateway: 192.168.1.1
Prefferes DNS: 212.73.65.41
Alternate DNS: 212.73.65.40
ու հաստատ կստացվի
եթե հարցեր լինի դիմիր![]()
Rammstein (25.02.2010)
Համաձայն եմ չհավատալ, բայց ինչին այդ դեպքում հավատալ.
Կապը իմ մոտ արդեն մի քանի օր ահավոր է, բայց ցավոք սրտի դա իմ մոտ է միայն. Ինչպես դուք բոլորդ եք նշում, կապի նկատելի վատացում չի նկատվում.
Այդ դեպքում ինչ՞
Նշանակում է կապի վատացումն լոկալ է՞ ... չնայած չեմ պատկերացնում, ինչպես կարող է լոկալ լինել.
Արագության առումով հավատա միայն ֆայլ քաշելու արագությանը:
Իսկ փորձել ե՞ս զանգել Բիլայն: Զանգիր, ու եթե ասեն իբր աշխատանքներ ա տարվում, դրա պատճառով ա, ասա, որ միայն քո մոտ ա տենց ու թող իրանց մոտ նայեն, ինչը ինչոց ա:
Մի բան էլ, եթե մտնում ես http://hilinestat.beeline.am, փաթեթի տեսակը ի՞նչ ա գրում:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ