Օվքեր օգտվում են hi-line ինտերնետից ու ունեն դժգոհություններ ուղարկենք այս նամակը բիլայնին ու միասին հասնենք արդյունքի
[email protected]
Բարև Ձեզ,
Ես հանդիսանում եմ BeeLine ընկերության կողմից մատուցվող Hi-Line ծառայության բաժանորդ: Հաճախակի օգտվում եմ www.Network.am պորտալից և հայկական ցանցում գտնվող այլ կայքերից, սակայն վերջին ամիսներին նկատվում է վերոհիշյալ կայքից բեռնման արագության շեշտակի անկում, իսկ երբեմն՝ ծանրաբեռնված ժամերին, կայքը ընդհանրապես դառնում է անհասանելի: www.Network.am կայքի ադմինիստրատորի պարզաբանումից իմացա, որ Arminco - BeeLine (Hi-Line) ցանցերի փոխկապակցումը (համաձայն BeeLine ընկերության 13.03.2007թ. ՄԴ/Ֆ/1058 գրության) սահմանափակված է 2MBPS թողունակությամբ, որը Hi-Line ծառայությունից օգտվողների քանակի պատճառով չի բավականացնում: Հավատարիմ մնալով Ձեր ընկերության` հայկական ինտերնետը զարգացնելու որդեգրված ռազմավարությանը, խնդրում եմ վերանայել և հանել Arminco - BeeLine (Hi-Line) ցանցերի փոխկապակցման արագության սահմանափակումը` դրանով իսկ թույատրելով օգտվել վերոնշյալ կայքից և հայկական ցանցում գտնվող այլ կայքերից:
Հարգանքներով,
անուն ազգանուն
Էջանիշներ