միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Մինչ հիմա տեսածս ինտերնետ կապերից, որ համապատասախնել են գին/որակ/ԾԱՎԱԼ-ը, դա եղելա կոմիտասի արմինկոյի ինտերնետը (Չուկնա տվել համարը), վճարում էս 15 000 դրամ, լան կաբելը միացնում էս կոմպի հետևից առանց նաստռոյկաների ու մեծ արագություն՝ հեսա ծանոթս 20 օրա քաշելա, տօռռենտօվ որ քաշումա մինիմում արագությունը եղելա 100կբ/ր, իսկ մաքսիմում 350 կբ/ր, իսկ հիմնականում 200կբ/ր, այսինքն հայ-լայնից 10 անգամ ավելի արագ ու հեշտ: Սենց բան ոնցա հնարավոր, չեմ պատկերացնում ու մենակ կոմիտասում՞՞՞՞՞՞՞՞![]()
Chuk (23.02.2009)
DIXIcarpe noctem
Ethernet-ով ավելի արագ ա աշխատում քան USB-ով: Ես տանը մի քանի անգամ փորձել եմ՝ Ethernet-ով նոութբուքս եմ միացրել, USB-ով կոմպս: Նորմալ աշխատում էր
Առա մոդեմ: Շնորհակալ եմ խորհուրդների համար՝ հատկապես Լեոին ու Ռեալիստին:
Մոդեմն ունի մի հատ էզերնետ ելք, պլյուս վայրլեսս: Մի կոմպս սովորականով եմ միացնելու, մյուսն էլ վայ-ֆայ ով:
Հիմա հարց, դրա նաստրոյկեքը ոնց պետք ա արվի, եթե պետք ա արվի, էլի, ընդհանրապես:
Лучше Гор могут быть только Горы.
Լեո (25.02.2009)
Արագագործ Ինտերնետ-հասանելիության HI-LINE ծառայությունն այժմ մատչելի է Հայաստանի 18 քաղաքներում
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) ընդլայնել է Hi-Line լայնաշերտ ինտերնետ-ծառայության աշխարհագրությունը:
Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, այժմ երկրի 18 քաղաքների բնակիչները համացանցի արագ հասանելիության հնարավորություն են ստացել:
Նախկինում Hi-Line-ը տրամադրվում էր միայն Հայաստանի 6 քաղաքներում ` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Իջևանում և Աբովյանում: Ներկայում այդ ցանկը համալրվել է ևս 12 քաղաքով` Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թալին, Եղեգնաձոր, Կապան, Գորիս, Մեղրի, Սևան, Նոյեմբերյան, Էջմիածին և Աշտարակ:
«Մենք համոզված ենք, որ մարզերի բնակչության համար Ինտերնետի մատչելիությունը ևս մեկ քայլ է դեպի Հայաստանի տարածաշրջանների համաչափ և ներդաշնակ զարգացումը», - շեշտեց «ԱրմենՏելի» վաճառքի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը:
Ավելին, ինչպես հայտնեցին ընկերությունից, այսուհետ հաճախորդը կարող է ձեռք բերել ADSL-մոդեմը ապառիկ, ինչն էլ ավելի մատչելի է դարձնում ինտերնետը Հայաստանի հանրության համար:
«Մենք խոշորագույն ներդրումներ ենք կատարել Հայաստանի հեռահաղորդակցական ենթակառուցվածքում, - ասաց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:- Այժմ ժամանակն է ցույց տալու, որ դրանք ուղղված են Հայաստանի երկարաժամկետ տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ինտերնետ-ծառայությունների աշխարհագրության ընդլայնումը մենք դիտարկում ենք իբրև համաշխարհային տեղեկատվական միջավայրին Հայաստանի ինտեգրվելու կարևորագույն գործոն»:
Hi-Line ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձանց համար և հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն սովորական հեռախոսագծով` այն ազատ թողնելով հեռախոսազանգերի համար:
ADSL տեխնոլոգիան (Asymmetric Digital Subscriber Line - ասիմետրիկ թվային բաժանորդային գիծ) մոդեմային տեխնոլոգիա է, որը սովորական հեռախոսային գծերը վերածում է արագագործ հասանելիության գծերի:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ADSL տեխնոլոգիայով ինտերնետ ծառայություն սկսել է մատուցել 2007 թվականին՝ Hi-Line անվանմամբ: Ներկայումս ծառայությունից օգտվում են շուրջ 12 հազար բաժանորդներ:
Ընկերությունում գործում է 4 անսահմանափակ սակագնային փաթեթներ Hi-Line ծառայության համար՝ Hi-Line Unlimited 128՝ ամսական 8 հազար դրամ արժողությամբ (ներառյալ ԱԱՀ), Hi-Line Unlimited 256՝ 12 հազ. դրամ արժողությամբ, Line Unlimited 512՝ ամսական 20 հազ. դրամ արժողությամբ (ներառյալ ԱԱՀ) և Hi-Line Unlimited 1024՝ ամսական 30 հազ. դրամ արժողությամբ։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ։-0-
25/02/2009 16:01
Ժողովուրդ, կոմպը մոդեմին չի տեսնում, ինչ կարելի ա անել: Լրիվ միացումները տվել եմ:
Այ-պին հավաքում եմ, իրա մեջ չի մտնում: Ո՞վ ա սենց խնդիր ունեցել:
Лучше Гор могут быть только Горы.
Ժողովուրդ, Արմենտելը հիմա մենակ 20000 հազարանող մոդեմ ա տալիս մենակ, ինչ-որ տեղից կարանք ասենք 10000 նմանատիպ մոդեմ առնել /ու կոնկրետ ի?նչ մոդեմ խորհուրդ կտաք ու ո?րտեղից/;
А я КОТ, который гуляет сам по себе...
Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...
AG ում կա 11500 DLink մեկ էլ Աբովյան քաղաքի փոստայում 9000 ZTX
Երկուշաբթի օրը
Sayat Nova St. 24
Tel/fax - 562202, 560222
Service center - 545951
E-mail - [email protected]
http://www.agelectronics.am/pagesrus...ka.php?id=2344
masivec (28.02.2009)
Իսկ ինչ մոդել եվ ինչքան տվեցիր: Ես Օնալնից եմ առել De-Link DSL-2640U 25000 դրամ տվեցի, չորս հատ էզերնեթ ունի ու վայ-ֆայ: Իրանց մոտ կարգավորեցին երկու հազար էլ դրա համար տվեցի, բայց մի բարդ բան չի, որ ուշադիր ուղեցույցը կարդաս դու էլ գլուխ կհանես: Իսկ կոմպը չի ճանաչում, որովհետեվ նաստրոկա չես արել: Սկզբից լարով պիտի կպնես, նաստրոյկաները անես, որ հետո վայ-ֆայով կարողանաս կպնես: Դրանից հետո վայ-ֆայով էլ կարաս նաստրոյկաները փոխել կամ ուղղակի ստատիստիկատ նայես:![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ