միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Հայաստանում (իմ իմանալով) այսօրվա դրությամբ գոյություն չունի որևէ պրովայդեր, որը կարող է համեմատվել Բիլիայնի հետ։
Մինչև ապրիլ ամիսը (երբ սկսեց գործել հայլայնը) մարդիկ երազում էին նման կապ, այսինքն, տաս 12000 դրամ, ազատվես ռոպեավճարից և ունենաս թեկուզ ոչ ստաբիլ, բայց դայլափ-ից մի քանի անգամ, անսահմանափակ ինտերնետ։
1 շաբաթ առաջ ես մի պրովայդերից ճշտեցի գները, նույն արագությունը (գուցե մի քիչ ավելի ստաբիլ), բայց առանց ռեալ-IP, խոստացան տալ 15000 դրամով։ Գործում է միայն Առինջ Ավանում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
"2009-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԱՆԼԱՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2009-ի հունվարից Հայաստանում կգործի անլար ինտերնետ ծառայությունների նոր մատակարար «iCon Communications» ընկերությունը, որը կտրամադրի WiMAX ծառայությունը: Ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանի խոսքերով, WiMAX-ը հեռահաղորդակցական տեխնոլոգիական ստանդարտ է, որն ապահովում է ֆիքսված և շարժական տվյալների անլար հաղորդում: "
Սրա մասին ի՞նչ կասեք:![]()
հեսա iCon-ի գործադիր տնօրենի հարցազրույցից հատված…
Դուք նշել եք, որ iCON Communications-ը չի լինելու Հայաստանում ինտերնետի ամենաէժան պրովայդերը, սակայն ապահովելու է գնի եւ որակի հարաբերակցություն: Նշանակու՞մ է դա արդյոք, որ որակյալ եւ անլար WiMAX ցանցին միանալն ավելի թանկ կլինի, քան նույն որակի ADSL-ին:
- Քանի որ մենք ամբողջովին կենտրոնացած ենք արագ, հուսալի եւ մատչելի ինտերնետ ապահովելու վրա, գնի եւ որակի համապատասխանությունը գտնվում է մեր գործունեության փիլիսոփայության կենտրոնում: Մենք մի շարք գնային փաթեթներ ենք մշակել, որոնք, կարծում ենք, կգոհացնեն թիրախային բոլոր հատվածներին:
Դուք շատ ճիշտ հարց տվեցիք` արդյո՞ք մեր ծառայությունները ADSL-ի նույն որակի ծառայություններից թանկ կլինեն: Կարող եմ հավատացնել, որ եթե մենք WiMAX ծառայությունն առաջարկենք այն նույն որակով, ինչպիսին այսօր Հայաստանում ADSL-ն է, մեր ծառայությունն ավելի էժան կլինի, քանի որ մենք այսօր գնի եւ որակի համապատասխանություն չենք տեսնում:
Այսօր ADSL-ի գովազդն առաջարկում է 256 kbps արագություն: Ես տանն ունեմ այդպիսի կապ եւ ուրախանում եմ, երբ իրական արագությունը հասնում է գոնե 50 kbps-ի:
Մյուս կողմից, քանի որ մենք առաջարկելու ենք արագ, հուսալի եւ բարձրորակ ինտերնետային կապ, իսկ այդ որակները Հայաստանում մեծամասամբ բացակայում են, մեր սակագները կարող են ավելի բարձր լինել:
Ինձ թվումա, որ էտ նոր կապը լավ էլ թանկ է լինելու. Պլյուս դեռ ետ WiMAX-ի ապառատուռան.
...Per aspera ad astra...
Ընդհանուր առմամբ ինչքան շատ պրովայդեր լինի այնքան օգտագործողներին օգուտ։
Համ կապի որակը կբարձրանա, համ էլ գները կիջնեն։ Ինչ վերաբերվում է Hi-Line-ին ինչ արագություն գրած է այդքան էլ ապահովում են ու գովազդի համար 256-ը սարքել 50 ճիշտ չի, բացի այդ հակագովազդ է չի կարելի, հեսա կտեսնենք իրենք իրենց խոստացածը ոնց կտան։
Վերջին խմբագրող՝ CCoder: 17.12.2008, 16:56:
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
Ժողովուրդ եթե 256-ը փոխեմ 512, հետո նորից կարա՞մ փոխեմ 256-ի:
Սենց մի հատ հարց. ինչ-որ մեկը կա, որ Hi-Line կապը օգտագործում է "լուրջ" նպատակներով, այսինքն` 2 հիմնարկություններ, ասենք, եթե նրանցից մեկը ունի ռեալ ip և մյուսը Hi-Line, միացնել իրար: Ավելի պարզաբանեմ, համակարգչում, որին մաիցված է hi-line կապ, ստեղծել Connection, որ կարողանաս դրանով կպնել մյուս համակարգչին, որի վրա տեղադրված է VPN սերվեր և դրանից հետո այդ երկու համակարգիչները աշխատեն ասես մեկ լոկալ ցանց:
Ես մի ժամանակ արեցի չստացվեց, այսինքն` աուտենտիֆիկացիան անցնում էր, բայց հենց արդեն պիտի կպներ սերվերին քցում էր ու գրում, որ GRE (generic route protocol), որը աշխատում է 1723 TCP պորտով` չի գործում: Հիմա խոսք կա, որ բացել են, ինչ որ մեկը փորձել է արժե? հավատալ? հիմա փորձելու հնարավորություն չունեմ դրա համար հարցնում եմ էստեղ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ