միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
ԱրմենՏելը հեշտացրել է Hi-Line-ի վճարումը TelCell տերմինալների միջոցով
//08.04.2013
ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) ներդրել է TelCell տերմինալների միջոցով Hi-Line ծառայության վճարման նոր համակարգ, հայտնել են ընկերությունում:
Այսուհետ Hi-Line ծառայության այն բաժանորդներն, ովքեր չգիտեն կամ չեն հիշում պայմանագրում նշված վիրտուալ համարը, կարող են կատարել Hi-Line ծառայության վճարումը «Թել-Սել» ընկերության տերմինալների միջոցով ` միայն նշելով իրենց քաղաքային հեռախոսահամարը:
«ԱրմենՏելի բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի առանցքային նպատակներից մեկը բարձրորակ ծառայությունների մատուցումն է եւ հարմարավետության ապահովումը: Այս նպատակին հասնելու համար մենք համագործակցում ենք մեր բիզնես գործընկերների հետ, եւ այդ համագործակցության շնորհիվ այսօր առաջարկում ենք մեր բաժանորդներին Hi-Line ծառայության վճարման այլընտրանքային տարբերակ, որը պարզ է, հարմարավետ եւ միաժամանակ հնարավորություն է տալիս խնայել զգալի ժամանակ»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:
http://www.itel.am/am/news/5653/
Նրա համարա հեշտացրել, որովհետև քիչ քիչ իրա սպասարկման կենտրոնները դարձնումա ուղղակի բջջային կապի կենտրոն?Երևի նոր բացած կենտրոնները հերիք չի անում իրան: Հետն էլ ասումա ձեր մոտ 3Մբ չենք կարա տրամադրենք: Էլ ոչ ակցիայա անում ոչ բան, աչքիս հայ-լայնը մանրից գետնի տակա անցնում կամ էլ անցկացնում են
![]()
armspecialist (12.04.2013)
0david0 (14.04.2013)
կարտացի թեմայի վերնագիրը մտածեցի մտնեմ մի լաաաաավ բողոքեմ Hi-Line -ից..էնել տեսա որ շատ բողոքողներ կան .2 -օր առաջ զանգեցի Բիլայնի կենտրոն ասեցի որ ինտերնետ չունեմ ինձ համոզեցին որ իրենց մոտ ցույցա տալիս որ ամեն ինչ նորմալա ու որ իմ համակարգչիցա...կօմպս վերցրեցի գնացի մասնագետի մոտ նայեցին ասեցին սաղ նորմալա..եկա տուն նորից զանգեցի ասեցին կաբելները պետկա փոխեք հիմա փոխել եմ թե էն ժամանակ օրվա մեջ մի ժամ ունենում էի ինեթ հիմա վապշե չունեմ...ՏԵՆՑԱ ԷԼԻ ԱՍՈՒՄ ԵՆ ՇԱՏԻՆ ՁԳՏՈՂԸ ՔՉԻՑԵԼԱ ԶՐԿՎՈՒՄ..![]()
Aperna (13.04.2013), armspecialist (13.04.2013)
Էն աշխատողը (ռասիայի ունիվերսալ կենտրոնի, որը դարձելա բջջային կապի միայն, երևի 2 քայլ ներքևի նոր բացված կենտրոնը հերիք չէր) իրա բերանով ասեց ձեր տարածքում այլևս հնարավոր չի 3Մբ տրամադրել, իսկ <<մասնագետն>> էլ ասեց ինչ որ սարքա կաբելա ինչա փոխել են, իբր հեռավորությունից կախված 3Մբ չեն կարա տա, չնայած յութուբը 3-ով նորմալ բացումա: Ես ոնց նայում եմ միակ ելքը կապը փոխելնա, թե չէ 1Մբ-ն 4-5 կոմպի համար հերիք չի անումՉնայած այլընտրանքա պետք, որ փոխեմ: Յուքոմ կա իբր, բայց դեռ չեն էլ տրամադրում ոնց որ, սեփական տներին էլ հաստատ կհրաժարվեն միացնեն, աչքիս մեկի հետ խոսամ, թող ավելի արագ վերցնի, կաբելով բերեմ տուն, փողը կիսվենք
![]()
armspecialist (15.04.2013)
0david0 (14.04.2013)
Այս պահին Հայլայն-ի միացման գումարը և մինիմալ ամսեվճարը ինչքան է:![]()
Ապե Ջան (24.04.2013)
0david0 (24.04.2013), armspecialist (23.04.2013), Universe (24.04.2013)
Մարդ էս Արմենթելից գլուխ չի հանում: Սայթում մի տեղ գրած ա, որ D-Link DSL-2640U վայ-ֆայ մոդեմը անվճար ա տրամադրվում (նշած չի նոր բաժանորդներին), Stream փաթեթի նկարագրությունում գրած ա, որ տրամադրվում ա նոր բաժանորդներին:Էսօր գնացի գրասենյակ որ վերակնքեմ, անցնեմ Stream-ի, ասեցին վայ-ֆայ մոդեմ տրամադրվում ա միայն նոր բաժանորդներին: Չտվեցին, ես էլ չվերակնքեցի:
Հիմա որ պայմանագիրը խզեմ ու նորը կնքեմ, կհամարվե՞մ նոր բաժանորդ:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ