Ոչ իհարկե
միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Ոչ իհարկե
Բայց մեկա թանկ ա գալիս:
Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.
Իսկ տրաֆիկը հսկելու վեբ էջ կա՞
Դեռ ոչ կլինի հետո, իսկ մոտավոր իմանալու համար օգտագործեք Տրաֆիկ կաունտեր ծրագիրը
Իսկապես թանկ է, բայց օրինակ ինձ համար, որ այլընտրանք չունեմ, բավական հարմար տարբերակ է, եթե հաշվի առնենք, որ ամսեկան առնվազն 20000 դրամ հեռախոսավարձ եմ վճարում:
Ավելացվել է 1 րոպե անց
Մեկ հարց ևս. ԱՀԿ դիմելուց ի՞նչքան ժամանակ է տևում գրանցման և այլն գործընթացը: Եվ արդյո՞ք մերժում ստանալու հնարավորություն կա:
Ավելացվել է 3 րոպե անց
Ու այդ կանխավճարով տրամադրվող ՄԲ-երի մեջ հաշվակվում են արդյո՞ք հայկական ցանցերի տրաֆիկը:
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 19.01.2008, 22:29: Պատճառ: Գրառման ավելացում
Հիմի եդ մինիմալ արագությունը Download ի դեպքում 5 կիլոբայթ/վայրկյան ա
Էլի եմ կրկնում կարաք ԱՏՍ չգնաք զանգեք պատվեր տաք մաքսիմում 7 օրվա ընթացքում գան միացնեն մերժում ենք միայն այն դեպքում եթե մեծ պարտք կա հեռախոսագծի վրա, հայկական. տրաֆիկը հաշվարկվում է, մինչև 5 կիլոբայթ/վայրկյան է մաիլ, ԻՍՔ ստուգելու համար և շատ թեթեվ սայտեր բացելու համար
Ինձ թվում նենց կամաց են սարքե, որ մի ամիս դաունլոդ անես մի քանի մբ հազիվ քաշի , թե չե ստաբիլ 5կբ/ս քիչ չի, ամսվա կտրվածքով միջինը կարաս 5-6 գիգբայտ քաշես
Վերջին խմբագրող՝ Sosoyan: 19.01.2008, 23:40:
Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին և շուրթերի վրա դողում, աղոթքի պես աստվածային, լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վարկյան ռազմի դաշտում, սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ ել կորցնի անապատում...
1mb 48 դրամ թալան է իմ կարծիքով արժե ծախսել մի քիչ ավելին և ունենալ 1մբ 25 դրամով
ես օգտվում եմ, ու կարող եմ կիսել տպավորություններս: Ունի լավ առավելություններ և ներվայնացնող թերություններ:
1. Արտակարգ արագ է: Ասենք webcamով խոսելիս որևէ խնդիր չկա որակի հետ, youtube-ի վիդեոները 2 անգամ արագ են "buffering լինում" քան playback-ն է: Այս ամենը զուգակցվում է տրաֆիկի շատ արագ կործանման հետ DAP ծրագրով մինիմալ արագությունը 120-130kb/s է, միջինը` 200-300, մաքսիմումը ինձ հետ հանդիպել է 680kb/s Գուգլի սերվերներից: 3 ամիսների ընթացքում 3-4 դեպք եղավ, որ երեկոյան ժամերին արագությունը կտրուկ ընկավ: Արմենտելում ասում էին` պատճառը ծանրաբեռնվածությունն է: 2008ին կարծես դեռ չի պատահել:
2. Ժամանակը սխալ են հաշվում.... իմ հաշվարկներով ամիսը փոխվում է առնվազն 1 ժամ շուտ: ունեմ փաստեր, որոնք իհարկե Արմենտելի "մասնագետներին" չհամոզեցին: Դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ի դրությամբ տրաֆիկը 490MB էր (ամսեկան 500 ենք վերցնում): Վերջին մեկ ժամվա ընթացքում ԱՄՆ էին խոսում և ծրագրեր քաշում: 23.45-ին արդեն հասել էր 630ՄԲի, իսկ արագությունը ամենևին չէր նվազում: Հունվարի 15ին մեր տրաֆիկը 360ՄԲ էր, իսկ արագությունը սահմափակվեց (իրականում միջին արագությունը դարձավ 5բայթ/վ էր): Զանգեցինք Արմենտելի բոլոր հնարավոր "օպերատորներին" և "մասնագետներին": Վերջինները երբեմն այնպիսի մտքեր էին արտահայտում որ.... Հայրս բացատրում էր, որ սխալ է տեղի ունեցել` բոլոր մանրամասներով (մի 5 հոգու նույն բանը պատմել է): ԱՏՍում ասում էին "դա մեր պրոբլեմը չի, զանգեք 1-09", 1-09-ում ասում էին "զանգեք ձեր ԱՏՍ" և այլն և այլն....
3. Էլի սպասարկման մասին: Մի կիրակի օր (կարծեմ հունվարի 13ին էր) արտասահմանյան ինտերնետը կորավ: Զանգեցի ընկերոջս (որը արմենտելից չի օգտվում), ասեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Արմենտելում ինձ բառացիորեն ասեցին` "կաբել է վնասվել, Հայաստանում ինտերնետ չկա!": Ասեցի, որ երևի իրենց կաբելն է միայն, որովհետև ընկերս ինտերնետում է հիմա: Լսեիք, թե օպերատորը ինչ տոնով ասեց "տենց բան հնարավոր չի, Հայաստանում ինտերնետ չկա": Մի խոսքով, սպասարկումը շատ Արմենտելավարի է արվում:
4. Մի թերություն էլ network.am-ը չի բացում
Բայց արագությունն ու ինտերնետի որակը մոռացնել է տալիս ամեն ինչ... շատ հաճելի է թափառել այսպիսի ինտերնետով (500ՄԲը աննկատելի 9 թռնում): Թերություններն էլ` դե մեր Արմենտելն ա, շատ հեռու են նորմալ սպասարկումից...
էս ինչքան գրեցի...
ժողովուրդ ջան ես տենցել չհասկացա ինքը որ անջատվումա 5 կիլոբայթ վայրկյան ա թե 5 կիլոբիթ? թե ընդհանրապես 5 բիթ?
եթե ինչ որ մեկտ գիտեք գրեք էլի.
ու մեկել մի բան, որ դառնումա էտքան դանդաղ տենց ինչքան կարա մնա? կարանք ասենք մի 2 ամիս տենց օգտագործենք.
ու մեկել նքը հեռախոսը զբաղացնումա թե չե?
հեռախոսը չի զբաղացվում ընդհանրապես:
Իսկ արագությունը պաշտոնապես գրված ա 5կբայթ/վ, բայց իրականում շատ ցածր է, գրեթե անտանելի: Ասենք հազիվ Գուգլ էր բացում իմ մոտ: Մի խոսքով, ինչքան հասկացա դրա վրա հույս դնել իմաստ չունի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ