Էս է՞ր անակնկալը«Beeline»-ը կապահովի Վրաստանով օպտիկամանրաթելային կապի երրորդ կապուղին
12:39 • 24.09.08
«ԱրմենՏել»-ը կապահովի Վրաստանով օպտիկամանրաթելային կապի երրորդ կապուղին։ Այդ մասին hաղորդել է «ԱրմենՏել»-ի գործառնությունների գծով տնօրեն Ալեքսանդր Բիրմանը Ծաղկաձորում ՏՏ առաջնորդների համաժողովի ընթացքում։ Նրա խոսքով, նոր կապուղին նախատեսվում է բացել հոկտեմբերի սկզբին։
Վրաստանից նոր կապուղին պետք է միանա Հայաստանի հյուսիսում օպտիկամանրաթելային մալուխի օղակին /այսպես կոչված «Հյուսիսային օղակ»/`Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ուղեգծով։ «Հյուսիսային օղակի» կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գործում է Վրաստանից անցկացված 2 օպտիկական մալուխ։ Ներկայումս մալուխներն օգտագործվում են առավելագույն թողունակության 60% ծավալով, մինչև տարվերջ նախատեսվում է գործարկել ամբողջական ծավալով։ Հայաստան մալուխ է անցկացված նաև Իրանից, որը գործում է որպես պահուստային տարբերակ։
tert.am
Էջանիշներ