Ի՞նչ հեռախոս ա: Իմը շատ սովորական առանց լարի Panasonic ա, ահագին վաղուց ա նույն հեռախոսն ա, ու էդ խնդիրը նոր ա հայտնվել:
Լարով TP-Link ա:
Հա, մեկ-մեկ լինում ա (ու էդ տևում ա ամբողջ օրը), որ պիտի անպայման ինչ-որ համար հավաքես, սեղմես «զանգը», զանգը գնա, որ նոր ինտերնետը հայտնվի: Երբ ուղղակի վերցնում ես հեռախոսը, էդ հերիք չի: Կարիք չկա, որ ուր որ զանգում ես, ինքն էլ վերցնի. պետք ա ընդամենը, որ զանգը գնա: Էդ ժամանակ ADSL-ի լույսը միանգամից հայտնվում ա, մի քիչ հետո էլ Internet-ն ա վառվում: Բայց հենց ատբոյ ես տալիս, էլի կորում են երկուսն էլ: Հենց 100 զանգելիուց եմ էդ նկատել

: Կապ չկա, զանգում եմ, հասնում եմ օպերատորին, ուզում եմ ասել՝ «կապ չկա», մեկ էլ աչքս ընկնում ա մոդեմին՝ ամեն ինչ նորմալ ա: Ասում եմ՝ «սաղ լավ ա», ատբոյ եմ տալիս, նայում եմ էկրանին՝ ինտերնետ նիխտ: Էլի եմ զանգում՝ հոպ՝ կապը հայտնվեց: Տենց մի քանի անգամ փորձեցի, համոզվեցի որ հաստատ դրանից ա:
Էջանիշներ