Ես մի անգամ շա՜տ վաղուց եմ կերել: Երազիս մեջ տեսել եմ այն տղային, որին այն ժամանակ սիրահարված էի, բայց ոչ թե ջուր էր տալիս, այլ բանտից ձեռով էր անում: Ու հիմա ծիծաղս գալիս է, երբ մտածում եմ այդ երազի մասին. ախր էդ տղային ես հիմա չորս տարին մեկ հազիվ եմ տեսնում, լրիվ անցած պատմություն է:
Ու ընդհանրապես, ինձ աղի բլիթ պետք չէ, որ ես տեսնեմ ամենախայտաբղետ ու աներևակայելի երազները: Էդ հարցում իրոք վարպետ եմ: Բայց կարելի է էս գիշեր վալերիանա խմել. հաստատ ավելի կարգին երազ կտեսնեմ, քան աղի բլիթ ուտելուց:
Համ էլ աղը վնաս է օրգանիզմին:
Համ էլ ես գուշակություններին չեմ հավատում:
Համ էլ ի՞նչ ամուսնանալ, ի՞նչ բան… Կյանքն ենք վայելում:
Ամբողջ օրը հաց չուտեմ, ջուր չխմեմ, մի հատ էլ վրայից աղաբլիթ ուտեմ... Հետաքրքիրա սրանից հետո ո՞նց եմ քնելու![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ