Այս տարի երիտասարդության և սիրո հովանավոր սուրբ Սարգսի տոնը նշելու ենք հունվարի 21ին:
Ինչպես եք պատրաստվում դիմավորել այս գեղեցիկ տոնը?
Իսկ աղի բլիթի մասին ինչ կասեք?Հավատում եք նման բաների?
Ոնցոր էսքանը, դե Շնորհավոր ու բարի ժամանց:![]()
Այս տարի երիտասարդության և սիրո հովանավոր սուրբ Սարգսի տոնը նշելու ենք հունվարի 21ին:
Ինչպես եք պատրաստվում դիմավորել այս գեղեցիկ տոնը?
Իսկ աղի բլիթի մասին ինչ կասեք?Հավատում եք նման բաների?
Ոնցոր էսքանը, դե Շնորհավոր ու բարի ժամանց:![]()
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Էխխ, աղի բլիթ, աղի բլիթ: Քանի տարի ինձ տանջելով կերել եմ, ոչ մի արդյունքԷտ աղիությունից անգամ քունս չէր տանում, ուր մնաց թե երազ տեսնեի, երազումս էլ՝ նրան:
Բայց շատ եմ լսել, որ այդպես երազում տեսել են իրենց ամուսնուն կամ կնոջը
Հ.Գ. Մարդիկ աչքերը բաց շատ են տեսնում իրեն մյուս կեսին, որ աչքերը փակ տեսնեն![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Բոլոր Սարգիսներին շնորհավոր:![]()
Երազս կպատմեմ եթե ցենզուրայի մեջ եղավ
Անցած տարվա երազս գրեթե իրականացավ![]()
Անցյալ տարի մի կերպ կերա աղի բլիթն ու գնացի երազիս մեջ որոնելու նրանԲայց իրոք որոնում էի, չէ նրան չէ, այլ ջուր էի ման գալիս ու, գիտեք, մտա Ազգային Ժողով ու խմեցի նստատեղերից մեկի դիմաց դրված ջրից
Հ.Գ.Այնպես որ հետս լավ եղեք![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Ժողովուրդ: Չե՞ք համարում, որ էդ աղաբլիթը մազոխիզմ ա: Օրգանիզմին էդ ի՞նչ օրն եք գցում: Տատական ադաթներ ա, զզվում եմ տենց բաներից: Ծարավ ես՝ գնա խմի, ի՞նչ ես տեղաշորումդ տառապում:
Օրինակ մեր դասարանցուն իր քեռին էր ջուր բերել:![]()
Հիմա պիտի ուտեիք, չէ՞
Հա, մի անգամ տեսել եմ իբր ես քնած վառվում եմ մի հատ սև աչքերով, սև մազերով տղա ջուր ա լցնում, որ հանգցնի կրակըՀԻմա չի երևում...աչքիս ինքն ա վառվել
Չեմ հավատում, բայց հետաքրքիր տոն ա...ևս մեկ առիթ սիրո մասին խոսելու
Ի դեպ, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր առանց աղի բլիթի արդեն գտել են իրենց /դե ո՞նց են ասում/ կեսին...
Երբեք աղի բլիթին չեմ հավատացել, չեմ փորձել ու այդպես էլ շարունակելու եմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ