Նայեցի ֆիլմը: Ի՞նչ ասեմ լավ դերասաններ էին: Ֆիլմը միջին ո՛չ բարձր, ո՛չ ցածր ֆիլմ էր, հետաքրքիր էր նայվում, բայց երկրորդ անգամ չէի նայի, դրվագներ կան, որոնք մի քանի անգամ կնայեի, բայց ոչ ամբողջ ֆիլմը: Ֆրունզի պատշգամբից թռնելու պահը հա կնայեի, էն "Քամին զաննա"-ն երգելու պահն էլ էր հավես: Բայց օրինակ, էն տաքսիներով, որ իրար հետևից են վազում դուրս չեկավ, արհեստական էր նկարած, մետրոն կանգնեցնելն էր դուրս չեկավ, էն որ Շերենցը ավազակի դեր ա խաղում Արամն էլ գալիս ա սկսում ա տփել Շերենցին էդ ընդհանրապես դուրս չեկավ: Բայց վերջը լավ ա, որ շաբլոն չէր, լավ պրծավ էլի, ոչ մեկը չմեռավ, ոչ էլ իրար հետ էղան Քյոսայանը ավելի լավ տարբերակ էր ընտրել՝ Արամին ուղարկել էնտեղ, որտեղից որ էկել ա:
Էջանիշներ