Այս ֆիլմն, իմ կարծիքով, հիանալի ֆիլմ է... թե՛ իմաստի, թե՛ հումորի, թե՛ դերակատարման, թե՛ հայկական լինելու առմամբ...
Ո՞վ կկիսի իր կարծիքն այս ֆիլմի շուրջ...
Այս ֆիլմն, իմ կարծիքով, հիանալի ֆիլմ է... թե՛ իմաստի, թե՛ հումորի, թե՛ դերակատարման, թե՛ հայկական լինելու առմամբ...
Ո՞վ կկիսի իր կարծիքն այս ֆիլմի շուրջ...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Համաձայն եմ, լավ ֆիլմ է։
Ինձ ամենից շատ դուր է գալիս ամենավերջը, երբ ձյուն է գալիս![]()
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Հիանալի ֆիլմ , հիանալի դերասաններ ... շաաաատ լավն ա
Իսկ վերջերս տեսա՞ք այդ ֆիլմի գունավորած տարբերակը....
Ты так хотел побед -
так забирай свой приз...
ՎաաաաաաաաաաաաաաաայEsmeralda-ի խոսքերից
, ապսոս էնքան եի սպասում , մոռացել էի ու շատ զբաղված էի , լավ էլի
![]()
Թյուուուուուուուուուու
Շատ ծանոթ վերնագիր է, բայց ցավոք ֆիլմը չեմ կարողանում հիշել...բայց որ տեսել եմ դա հաստատ է
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Գիտե՞ս՝ որն է... այն, որ Արամը գյուղից գալիս է քաղաք սովորելու... որ տեսնում է ու սիրահարվում Կարինեին..ու իրա ըկերներն ամեն ինչ անում են իրա համար... որ ֆիլմի ընթացքում քոչարի են ցույց տալիս.... ընդ որում շատ հաջող...Arm_Lionne-ի խոսքերից
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Հա հիշեցի... Կարինեն էլ դիմացի շենքում է չէ՞ ապրում, առավոտյան պատշգամբում մարմնամարզություններ անում ...Esmeralda-ի խոսքերից
Ընդհանրապես մեր հին ֆիլմերը շատ լավն են, հայկական համ ու հոտով
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Նայեցի ֆիլմը: Ի՞նչ ասեմ լավ դերասաններ էին: Ֆիլմը միջին ո՛չ բարձր, ո՛չ ցածր ֆիլմ էր, հետաքրքիր էր նայվում, բայց երկրորդ անգամ չէի նայի, դրվագներ կան, որոնք մի քանի անգամ կնայեի, բայց ոչ ամբողջ ֆիլմը: Ֆրունզի պատշգամբից թռնելու պահը հա կնայեի, էն "Քամին զաննա"-ն երգելու պահն էլ էր հավես: Բայց օրինակ, էն տաքսիներով, որ իրար հետևից են վազում դուրս չեկավ, արհեստական էր նկարած, մետրոն կանգնեցնելն էր դուրս չեկավ, էն որ Շերենցը ավազակի դեր ա խաղում Արամն էլ գալիս ա սկսում ա տփել Շերենցին էդ ընդհանրապես դուրս չեկավ: Բայց վերջը լավ ա, որ շաբլոն չէր, լավ պրծավ էլի, ոչ մեկը չմեռավ, ոչ էլ իրար հետ էղան Քյոսայանը ավելի լավ տարբերակ էր ընտրել՝ Արամին ուղարկել էնտեղ, որտեղից որ էկել ա:
Ի դեպ, վերջը պահանջում էին փոխել: Ասում էին, որ սովետական մարդը չի կարող հրաժարվել իր երազանքից, բայց Քեոսայանը համաձայնվել էր անել ցանկացած փոփոխություն բացի էդ մեկից: Նա գտնում էր, որ վերջում պիտի վերադառնա իր բնօրրանը:Մասսագետ-ի խոսքերից
Իսկ քամին զանայի պահը իրոք լավնա, մեր բարեկամները որ հավաքվում են, երգում են տենց երգեր,![]()
Հովո.... քո գրած կարծիքներից ես կոմպլեքսավորվում եմ... Այնքան վստահ ես գրում, որ նույնիսկ վախենում եմ հակաճառել.. բայց այստեղ որոշեցի ասել...Մասսագետ-ի խոսքերից
Այս ֆիլմում մի պահ չկա, որ ես ձանձրանամ... Հենց Մետրոն կանգնացնելու պահը... որ ինքն այդպես է պատկերացնում... ախր այնքան միամիտ երազանք է դա...
Կամ ասենք ավտոների պահը... համաձայն եմ, անբնական է.. բայց իրենց խաղը... որ ՇերենցըԱրամին ասում ա՝ կանգնի՛ ասում եմ... մեկ էլ էլի ուզում ա մի բան ասի, չի իմանում՝ ինչ ասի, էլի ասում ա՝ կանգնի՛ ասում եմ... Գուցե իմ պատմածով անկապ բան թվա.. բայց երբ նրանց խաղով ես դա տեսնում... սքանչելի է...
չգիտեմ ուշադիր ես եղել, թե ոչ բայց շատ նուրբ պահեր կան...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ինչ խոսք, դերասանական խաղը գերազանց է, բայց ֆիլմն ահավոր ձանձրալի է: Ես այն երկու անգամ եմ տեսել. մի անգամ սկզբից մինչև կես, իսկ երկրորդ անգամ՝ կեսից մինչև վերջ:
Դե «Քամին զաննան» շատ հզոր է, ֆիլմի ամենահաջող պահը:
չեմ տեսել… գիտեմ, որ ամոթ է, բայց ի՞նչ անեմ…
Շատ եմ սիրում էդ ֆիլմըԱյն ֆիլմերի շարքից է, որ հազար անգամ նայվում են ու չեն հոգնեցնում...
Ի դեպ, նկատե՞լ եք, որ Արամը ամբողջ ֆիլմի ընթացքում ընդամենը երեքուկես բառ է արտասանում` մեքենայի մեջ` Չե, չեմ կանգնի, ու մեկ էլ քնած ժամանակ` Կարինեեե...![]()
И скучно и грустно, и некому руку подать...
Ամոթ բան չկա: Ես էլ եմ վերջերս տեսել, բայց բոլորովին պատահաբար, ոչ թե ամաչելովչեմ տեսել… գիտեմ, որ ամոթ է, բայց ի՞նչ անեմ…![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ