Իմաստ ունի՞ "0-ի 0 աստիճան" արտահայտությունը:
Եթե այո, ապա ինչի է այն հավասար:
Եթե ոչ՝ ինչու:
Հիմնավորեք, խնդրեմ:
Իմաստ ունի՞ "0-ի 0 աստիճան" արտահայտությունը:
Եթե այո, ապա ինչի է այն հավասար:
Եթե ոչ՝ ինչու:
Հիմնավորեք, խնդրեմ:
Лучше Гор могут быть только Горы.
Սովորական մաթեմատիկական գործողություն է m^n , որտեղ m=n=0 , իսկ 0^0=1 , քանի որ x^0=1 ցանկացած x-ի դեպքում :
Չէ, մի րոպե: Դու հետևանքից ես գալիս պատճառի, այնինչ պետք է անես հակառակը: Դու ասում ես, որ 0-ի 0 աստիճանը մեկ է, քանի որ ցանկացած թվի 0 աստիճանը մեկ է: Բայց դու պետք է ապացուցես, որ 0-ի 0 աստիճանը մեկ է, այդ պատճառով ցանկացած թվի՝ այդ թվում, 0-ի 0 աստիճանը հավասար է մեկ: Ի դեպ, ցանկացած թիվ կարելի է բաժանել իր վրա, իսկ 0-ն՝ ոչ, ու ստանում ենք նույն անալոգիան:
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 17.01.2008, 20:48:
Лучше Гор могут быть только Горы.
0^0 սահմանված չի։
limit_{x->+0} x^x = 1
Վերջին խմբագրող՝ Սահակ: 17.01.2008, 23:20:
Թող մի մաթեմատիկոս ասի ` որն է ճիշտը :
Սրա նման մի բան այսօր ինձ հետ տեղի ունեցավ:
ես ասում էի, որ 0/2 = 0 իսկ դիմացինս ասում էր, որ 0/2 = անորոշություն:
Ես փորձում էր բացատրել, որ արտահայտությունը ձգտում է 0-ի, բայց նա փոխանակ ապացուցեր, ասում էր, որ ինքը սովորում է պոլիտեխնիկում: Բան չհասկացա:
Ավելացվել է 1 րոպե անց
Ես էլ եմ կարծում, որ 0-ի 0 աստիճանը 1-ի է հավասար: Նույն ChildOfTheSky-ի հիմնավորմամբ:
Վերջին խմբագրող՝ քաղաքացի: 17.01.2008, 23:17: Պատճառ: Գրառման ավելացում
Վերջին խմբագրող՝ Սահակ: 17.01.2008, 23:35: Պատճառ: Գրառման ավելացում
Ընդանրապես թիվը աստիճանային տեսքով ներկայացնելու համար հիմքը պետք է մեծ լինի 0-ից(դրական լինի): 0-ի 0 աստիճան իմաստ չունի:
Նույն ձևով իմաստ չունի 0 հիմքով լոգարիթմը:
Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!
0-ն 0 աստիճանում լիմենսների տեսության մեջ նշանակվում է որպես անորոշություններից մեկի տեսակ ինչպես նաև օրինակ թիվը բաժամած 0-ի կամ այլ…
Սակայն այն կարելի և և համարել ամինաստ, քանի, որ 0-ի ցանկացած աստիճան 0 է, իսկ ցանկացած թվի 0 աստիճան 1 է: Հնարավոր չե լինել համ մեկ համ զրո: Բայց համաձայն տեսության սահմանման այն համարվում է անորոշ:
Դե նայած ոնց ենք հասկանում
Եթե հասկանում ենք x-ի x աստիճան, որտեղ x-ը զրոյի ա ձգտում, ուզածդ թիվը կարաս ստանաս, եթե ուղղակի զրոն զրո աստիճան բարձրացրած, ըտենց բան գոյություն չունի: Էտ նույնն ա ոնց որ զրոն զրոյի բաժանես:
Ես սպառիչ պատասխան եմ տվել:!!!!
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 18.01.2008, 14:31:
Ամրապնդեմ այս պնդումը:
Դիցուք f->0, g->0, երբ x->0
f^g=e^(g ln f)=e^(g/(1/ln f))=e^(g/h ), որտեղ h=1/ln f: Արդեն h->0,երբ x->0:
0^0 անորոշությունը բերվեց 0/0 անորոշությանը: Հիմա մեր ուզած h-ն ու g-ն ընտրելով, կարող ենք ինչի ուզենք ձգտեցնենք f^g սահմանը:
Սաղ հեչ, բայց որ էս թեմայում քվեարկություն ա բացվել, էդ վերջն ա:
Այսպիսով, մեծամասնության որոշմամբ (էս միտքը դզում ա) 0^0-ն անորոշություն է:
Մոդերատորական: Գրառումներ կատարելիս աշխատեք ձեր զգացմունքերն արտահայտել քիչ սմայլերով: Գրառումը խմբագրված է:
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 18.01.2008, 17:04:
Չեմ հավատում,որ մեծամասնությունը քվեարկել է անորոշ է տարբերակին
0-ի 0 աստիճանը հավասար է 1-ի,ու դրանում կասկած անգամ չունեմ
Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
Օգտվիր Փոխարկիչ ծրագրից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ