Ճիշտն ասած՝ հեռուստացույց դիտելուց վաղուց եմ ձանձրացել... Տարբեր ժամանակներ տարբեր սիրած հաղորդումներ եմ ունեցել՝ ամենատարբեր բնույթի, բայց հիմա շատ հազվադեպ եմ նայում, այն էլ պատահական, եթե ալիքները փոխելիս այդ պահին որևէ հետաքրքիր բան եմ տեսնում, նայում եմ, բայց ոչ մի հաղորդման կանոնավոր կերպով չեմ հետևում։ Վերջին ժամանակներս հեռուստացույց նայելիս այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես բոլոր հաղորդումներն իրար նման են, միօրինակ ու միապաղաղ... ոչ մի առանձնահատուկ բան... եսիմ... Էլ չեմ ասում, որ շատ քիչ հաղորդավարներ կան, որ ինձ դուր են գալիս։