Հեշտ է նկատել ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը այդ հոդվածի հետ, եթե այդտեղ զետեղված հատուկենտ փաստերի ու ինքնին ածականավոր «քաղաքական» գործչի վերաբերմունքին ուշադրություն դարձնես։
Եթե հաճելի չէ կարդալը գոնե վերնագիրը «կդատվենք միասին» ճիշտ գնահատել է պետք:
Կարծում եմ հասկանալին այն պիտի լինի, ինչու խոսքի ազատությունը ոչ ներկա, ոչ Տեր–Պետրոսյանի անցյալ իշխանություններին, որոնք հիմնականում նույն մարդիկ են, պետք չէ, որ կանգնած լինի ամեն ինչից վեր ու ամեն կերպ մարդկանց համոզում են, որ անմեղության կանխավարկածը, զրպարտության քրեորեն պատժելիությունը իրավունք է տալիս սահմանափակել խոսքի ազատությունը։
Անմեղության կանխավարկածը, զրպարտությունը քրեական կատեգորիաներ են և դրանք նպատակ ունեն կանխել մարդուն անտեղի տեղը առանց հանցանքը ապացուցելու ՊԱՏՃԵԼՈՒՑ։
Իսկ երբ ինչ որ մեկը իրեն թույլ է տալիս մեղադրանքներ ներկայացնել ու նույնիսկ զրպարտել մյուսին, ապա դա թույլատրելի է այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԻ, ՏՈՒՅԺԻ չի վերածվում։
Օրինակ եթե ես ասում եմ, Գուգոն իրա կնգան ծեծում է, չի կարելի արգելել ինձ դա ասել։ Բայց եթե որևէ մեկը ցանկություն ունենա Գուգոին արգելել իրա կնգան ծեծել, կամ նույնիսկ որոշի Գուգոյին պատասխանատվության կանչել ու ինձ առաջարկի հանդես գալ, որպես վկա ես պիտի արդեն հաշվի նստեմ քրեական կատեգորիա զրպարտությունն հետ, իսկ քննիչը անմեղության վարկածի հետ։
Ավելացվել է 15 րոպե անց
Սա այն է, որ ցանկացած, նորմալ ժողովրդավար երկրում տեղի է ունենում, մարդիկ քվեարկում են ունենալով ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ։
Եթե ԼՏՊի կողմնակիցները համարում են, որ իրենց շուկայում միայն պիտի մի տեսակի կարտոֆիլ առաջարկվի, քյավառից ու ամեն տեղ նույն գինը լինի, որ ոչ մեկ անարդարություն չանի, ապա դրանով միայն ոչընչացնում են հերթական անգամ այն թույլ քաղաքական դաշտի սաղմերը, որ այս մի քանի ամիսների ազատության ժամանակ սկսեցին ձևավորվել, օրինակ բանակցություններ, միացումներ, զարգացման ուղղությունների միջև փնտրտուք։
Իսկ Սերժ Սարգսյանի երկրորդ փուլում հայտնվելու անխուսափելիության մասին Մանուկյանի արտահայտությունը, նորից եմ կրկնում, կոնկրետ փաստերով հիմնավորեք համոզվենք։ Առայժ միայն ինչ որ փչացած հեռաքողի տեսքով կողքից լսած արտահայտություններ են, թե Մանուկյանը համարում է ՍՍն մեծ վարկանիշ ունի, այնքան, որ կարող է հայտնվել առաջին տեղում։
Տեխնիկապես հնարավոր բան է, որ առաջին տեղ սարքեն, Մանուկյանը ու ժողովուրդը նման բան արդեն տեսել է, ինչպես են անում 96ին, կամ շատ հեռու չգնանք, մի ամիս առաջ Վրաստանում էլ արեցին, նույնիսկ հալալ է իրենց, Սահակաշվիլին հրաժարական էլ տվեց, որ ֆորմալ առանց պետական լծակների թեկնածուի տեղ անցնի։
Պետական մեքենայի միջոցով կարելի է անկասկած հայտնվել բոլոր հարցումների ու քվեարկությունների առաջին տեղում, բայց որ Մանուկյանը ասի ՍՍն նման վարկանիշ ունի – անհնար է...
Ի դեպ ԼՏՊի արժանիքների մասին առանձին թեմա կա, շատ եմ խնդրում այնտեղ մեզ համոզեք այդ ինչու պիտի ԼՏՊն լինի ընդիմության միասնական թեկնածուն։ Ալամ աշխարհ լծված այդ գործին ոչ մեկին չկարողացավ համոզել, միգուցե մենք առաջինը լինենք, որոնց աչքերը կբացվեն...
Հենց այն փաստը, որ ՍՍի թեմայում էլ բացի ընդիմության մասին խոսելուց բան չկա ասելու, վկայում է, որ այդ մարդու վարկանիշը շատ փոքր է ու նրանով չեն հետաքրքրվում...
Էջանիշներ