Ժողովուրդ ջան:
Ես Ձեզ ցանկանում եմ ուրախացնել:
Նախընտրական քարոզարշավը բավական դրական առաջընթաց է արձանագրել իշխանության թեկնածուի պահվածքի մեջ: Վերջերս Արթուր Բաղդասարյանը իր հանդիպումներից մեկի ժամանակ կրկնեց այդ թեկնածուի կարգախոսն «Առա՜ջ Հայաստա՜ն...» ու ավելացրեց,- դեպի ո՞ւր, չի ասում, որովհետև չգիտի…
Հաջորդ օրն եևեթ հնչեց ջաղջախիչ պատասխանը «Առա՜ջ Հայաստա՜ն, դեպի բարգավաճ Հայաստան»: Հետո այդ թեկնածուն արդեն 2 թվից էլ է օգտվում ասելով՝ « 2անգամ ավելի լավ եք ապրելու»: Այ այս մեկն ինձ դուր չի գալիս, որովհետև եթե մենք այսօր ծայրահեղ աղքատ ենք ապրում, ապա վաղը կդառնանք 2 անգամ լավ ապրող աղքատներ, իսկ ով հանկարծ կհանդգնի 3,4 և ավելի անգամ լավ ապրել՝ նրան կստիպեն վերադառնալ 2-ի դաշտը:
Մի դրական բան էլ եմ տեսնում այս քարոզարշավի ժամանակ, դա այն է, որ իշխանությունները սխալվել ու բումերանգ են բաց թողել ու այդ բումերանգն արդեն կարծես պատրաստվում է կործանարար հարված հասցնել նրանց: Կարծում էին 1998-ի ու 2003-ի նման կհաջողվի ընդիմության լիդեր սարքել հեշտ պարտվող մեկին՝ մեջտեղ բերելով ժողովրդի աչքում վարկաբեկված նախկին Նախագահին հեշտ հաղթանակ ակնկալել, սակայն ընդիմությունն այդ կուտը չկերավ ու հիմա բոլորն իրենց ձայներին տեր կանգնելով թույլ չեն տա խշխանություններին առաջին փուլով հաղթել սեփական ժողովրդին, իսկ ինչպես ասում է Վազգեն Մանուկյանը՝« քանի որ երկրորդ փուլում կլինի իշխանության և ընդիմության թեկնածուն այդ ժամանակ էլ ընդիմությունը կմիավորվի» ու այս անգամ ես եմ ասում, որ «ընդիմության դեմ խաղ չի լինի»:
Այսօր օր օրի Լևոն-Տեր Պետրոսյանի կողմնակիցներն ավելանում են, ոչ թե որ առաջին նախագահը լավն է, այլ որովհետև իշխանությունների թեկնածուն լավը չի:
Այստեղ ոմանք հավանում էին Ս.Սարգսյանի քարոզարշավի ընթացքը, իսկ ես կասեմ ընդհակառակը, նա ժողովրդին որևէ ծրագիր չներկայացնելով ու չհիմնավորելով իր կարգախոսներն , անցել է ինքնապաշտպանական՝ դարձյալ որևէ փաստարկով չհիմնավորված մարտավարության, այդ իսկ պատճառով օր-օրի քվեներ է կորցնում:
Մի միտում էլ եմ նկատել: Սա իմ անձնական կարծիքն է ու ես սա ցավով եմ ասում, հարգելով Աշոտ Նավասարդյանի ու Անդրանիկ Մարգարյանի հիշատակը՝ Հանրապետականն արդեն տագնապի մեջ է և շատ շուտով մենք ականատես կլինենք նրա կրախին: Միակ դրական բանը որ ես ուզում եմ նշել դա այն է, որ Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Վազգեն Խաչիկյանին այլևս քաղաքական դաշտում չենք տեսնի:
Ի դեպ՝ վերջինը լինելով Ալավերդի քաղաքի ներքաղաքային տրանսպորտի տերը՝ ընդիմադիր թեկնածուների այդ քաղաքում ընտրողների հանդիպման օրերին արգելել էր տրանսպորտի և տաքսիների աշխատանքը, իսկ Սարգսյանի հետ հանդիպման օրը գործի էին դրել ողջ շարժակազմը ձրի…
Էջանիշներ