Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
սըրչ արեք Louysworld.com եւ իմացեք ճշմարտությունը:
Հարգելիս, արդեն մի քանի տեղ գրել ես, որ այս կայքը նույն ինքը ճշմարտության աղբյուրն է որ կա։ Բայս սա չես ասում որպես կարծիք, այլ պրոպագանդում, ու գովազդում ես, մի խոսքով քարոզչություն է դառնում։ Ես բողոքում ե՛մ։ Այստեղ գլեդելցի մի քանիսը ըստ իրենց ներկայացման հայաստանցիներից լավ են պատկերացնում թե Հայաստանի իրավիճակը, թե Հայաստանի գործիչների իրական դեմքը։ Սրանց մակարդակը իրենց կայքի անունից էլ է երևում, Louysworld՝ կեսը հայերեն, կեսը անգլերեն, կարելի է կարծել, կամ աշխարհ բառը նրանք չգիտեն, կամ էլ առնվազն իրենց դուր չի եկել, բայց միևնույն ժամանակ ուրիշ կայքերի մեջ ժամերով կքննադատեն տարբեր հիմար սխալներ։ Ընդհանրապես ինձ թվում է, արդեն շատ խելքը գլխին մարդիկ հասկանում են, թե ինչ հզոր զենք է ինֆորմացիան։ Մանավանդ որ նույն ինֆորմացիան ստացվում է մի քանի աղբյուրներից, արդեն համոզիչ է դառնում։ Այս զենքը կիսափայլուն կերպով օգտագործում է այս բաժնում քննարկվող հերոսը։ Մասնավորապես գրեթե բոլոր հեռուստաալիքներով այս մարդը տպավորություն է ստեղծում որպես հավասարակաշռված, եռանդուն, աշխատող, մտածող, ժողովրդավար մեկը, միևնույն ժամանակ նրա թերևս միակ իրական հակառակորդը ներկայացվում է որպես իշխանության ձգտող, վրեժխնդրությամբ լցված, իշխանություններին անհիմն վարկաբեկող, զրպարտող մեկը։ Ուրեմն ես՝ Հայաստանի քաղաքացիս, համոզված եմ որ այստեղ ոտնահարվում է իմ և մյուս շարքային քաղաքացիների ազատ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը, նաև հեռուստաալիքները ստախոսության ու կեղծիքների միջոցով փորձում են ապակողմնորոշել ինձ և մյուս շարքային քաղաքացիներին։ Իսկ ամենակարևորը՝ սա ես համարում եմ պետական մասշտաբի հանցագործություն հենց պետության դեմ, քանի որ մեր երկիրը համարվում է ժողովրդավարական, իսկ պետությունը դա նույն ինքը ժողովուրդն է։ Ապակողմնորոշելով քաղաքացիներին Հայաստանում փորձում է Հայաստանի նախագահ դառնալ մեկը, որը չի ներկայանցում Հայաստանի քաղաքացիների շահերը։
Իսկ դու Սիսար, ավելի լավ է նայիր http://elections.a1plus.am/ կայքը, չգիտեմ ինչքանով է ճշմարտություն, բայց այստեղ գոնե տեսահոլովակներ կան Հայաստանի դեպքերից ու նախագահի թեկնածուների մասին։ Կարող ես դիտել և ինքդ մեկնաբանել քո ձևերով, և ոչ թե լսել թե գլենդելցիները ոնց են մեկնաբանում Հայաստանի մեկնաբանողների մեկնաբանությունները տարբեր դեմքերի մեկնաբանությունների մասին։