սըրչ արեք Louysworld.com եւ իմացեք ճշմարտությունը:
Անկախ նախագահ
Քոչարյանի կամակատար/համախոհ
Չգիտեմ
սըրչ արեք Louysworld.com եւ իմացեք ճշմարտությունը:
Հարգելիս, արդեն մի քանի տեղ գրել ես, որ այս կայքը նույն ինքը ճշմարտության աղբյուրն է որ կա։ Բայս սա չես ասում որպես կարծիք, այլ պրոպագանդում, ու գովազդում ես, մի խոսքով քարոզչություն է դառնում։ Ես բողոքում ե՛մ։ Այստեղ գլեդելցի մի քանիսը ըստ իրենց ներկայացման հայաստանցիներից լավ են պատկերացնում թե Հայաստանի իրավիճակը, թե Հայաստանի գործիչների իրական դեմքը։ Սրանց մակարդակը իրենց կայքի անունից էլ է երևում, Louysworld՝ կեսը հայերեն, կեսը անգլերեն, կարելի է կարծել, կամ աշխարհ բառը նրանք չգիտեն, կամ էլ առնվազն իրենց դուր չի եկել, բայց միևնույն ժամանակ ուրիշ կայքերի մեջ ժամերով կքննադատեն տարբեր հիմար սխալներ։ Ընդհանրապես ինձ թվում է, արդեն շատ խելքը գլխին մարդիկ հասկանում են, թե ինչ հզոր զենք է ինֆորմացիան։ Մանավանդ որ նույն ինֆորմացիան ստացվում է մի քանի աղբյուրներից, արդեն համոզիչ է դառնում։ Այս զենքը կիսափայլուն կերպով օգտագործում է այս բաժնում քննարկվող հերոսը։ Մասնավորապես գրեթե բոլոր հեռուստաալիքներով այս մարդը տպավորություն է ստեղծում որպես հավասարակաշռված, եռանդուն, աշխատող, մտածող, ժողովրդավար մեկը, միևնույն ժամանակ նրա թերևս միակ իրական հակառակորդը ներկայացվում է որպես իշխանության ձգտող, վրեժխնդրությամբ լցված, իշխանություններին անհիմն վարկաբեկող, զրպարտող մեկը։ Ուրեմն ես՝ Հայաստանի քաղաքացիս, համոզված եմ որ այստեղ ոտնահարվում է իմ և մյուս շարքային քաղաքացիների ազատ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը, նաև հեռուստաալիքները ստախոսության ու կեղծիքների միջոցով փորձում են ապակողմնորոշել ինձ և մյուս շարքային քաղաքացիներին։ Իսկ ամենակարևորը՝ սա ես համարում եմ պետական մասշտաբի հանցագործություն հենց պետության դեմ, քանի որ մեր երկիրը համարվում է ժողովրդավարական, իսկ պետությունը դա նույն ինքը ժողովուրդն է։ Ապակողմնորոշելով քաղաքացիներին Հայաստանում փորձում է Հայաստանի նախագահ դառնալ մեկը, որը չի ներկայանցում Հայաստանի քաղաքացիների շահերը։
Իսկ դու Սիսար, ավելի լավ է նայիր http://elections.a1plus.am/ կայքը, չգիտեմ ինչքանով է ճշմարտություն, բայց այստեղ գոնե տեսահոլովակներ կան Հայաստանի դեպքերից ու նախագահի թեկնածուների մասին։ Կարող ես դիտել և ինքդ մեկնաբանել քո ձևերով, և ոչ թե լսել թե գլենդելցիները ոնց են մեկնաբանում Հայաստանի մեկնաբանողների մեկնաբանությունները տարբեր դեմքերի մեկնաբանությունների մասին։
Ժողովուրդ ջան:
Ես Ձեզ ցանկանում եմ ուրախացնել:
Նախընտրական քարոզարշավը բավական դրական առաջընթաց է արձանագրել իշխանության թեկնածուի պահվածքի մեջ: Վերջերս Արթուր Բաղդասարյանը իր հանդիպումներից մեկի ժամանակ կրկնեց այդ թեկնածուի կարգախոսն «Առա՜ջ Հայաստա՜ն...» ու ավելացրեց,- դեպի ո՞ւր, չի ասում, որովհետև չգիտի…
Հաջորդ օրն եևեթ հնչեց ջաղջախիչ պատասխանը «Առա՜ջ Հայաստա՜ն, դեպի բարգավաճ Հայաստան»: Հետո այդ թեկնածուն արդեն 2 թվից էլ է օգտվում ասելով՝ « 2անգամ ավելի լավ եք ապրելու»: Այ այս մեկն ինձ դուր չի գալիս, որովհետև եթե մենք այսօր ծայրահեղ աղքատ ենք ապրում, ապա վաղը կդառնանք 2 անգամ լավ ապրող աղքատներ, իսկ ով հանկարծ կհանդգնի 3,4 և ավելի անգամ լավ ապրել՝ նրան կստիպեն վերադառնալ 2-ի դաշտը:
Մի դրական բան էլ եմ տեսնում այս քարոզարշավի ժամանակ, դա այն է, որ իշխանությունները սխալվել ու բումերանգ են բաց թողել ու այդ բումերանգն արդեն կարծես պատրաստվում է կործանարար հարված հասցնել նրանց: Կարծում էին 1998-ի ու 2003-ի նման կհաջողվի ընդիմության լիդեր սարքել հեշտ պարտվող մեկին՝ մեջտեղ բերելով ժողովրդի աչքում վարկաբեկված նախկին Նախագահին հեշտ հաղթանակ ակնկալել, սակայն ընդիմությունն այդ կուտը չկերավ ու հիմա բոլորն իրենց ձայներին տեր կանգնելով թույլ չեն տա խշխանություններին առաջին փուլով հաղթել սեփական ժողովրդին, իսկ ինչպես ասում է Վազգեն Մանուկյանը՝« քանի որ երկրորդ փուլում կլինի իշխանության և ընդիմության թեկնածուն այդ ժամանակ էլ ընդիմությունը կմիավորվի» ու այս անգամ ես եմ ասում, որ «ընդիմության դեմ խաղ չի լինի»:
Այսօր օր օրի Լևոն-Տեր Պետրոսյանի կողմնակիցներն ավելանում են, ոչ թե որ առաջին նախագահը լավն է, այլ որովհետև իշխանությունների թեկնածուն լավը չի:
Այստեղ ոմանք հավանում էին Ս.Սարգսյանի քարոզարշավի ընթացքը, իսկ ես կասեմ ընդհակառակը, նա ժողովրդին որևէ ծրագիր չներկայացնելով ու չհիմնավորելով իր կարգախոսներն , անցել է ինքնապաշտպանական՝ դարձյալ որևէ փաստարկով չհիմնավորված մարտավարության, այդ իսկ պատճառով օր-օրի քվեներ է կորցնում:
Մի միտում էլ եմ նկատել: Սա իմ անձնական կարծիքն է ու ես սա ցավով եմ ասում, հարգելով Աշոտ Նավասարդյանի ու Անդրանիկ Մարգարյանի հիշատակը՝ Հանրապետականն արդեն տագնապի մեջ է և շատ շուտով մենք ականատես կլինենք նրա կրախին: Միակ դրական բանը որ ես ուզում եմ նշել դա այն է, որ Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Վազգեն Խաչիկյանին այլևս քաղաքական դաշտում չենք տեսնի:
Ի դեպ՝ վերջինը լինելով Ալավերդի քաղաքի ներքաղաքային տրանսպորտի տերը՝ ընդիմադիր թեկնածուների այդ քաղաքում ընտրողների հանդիպման օրերին արգելել էր տրանսպորտի և տաքսիների աշխատանքը, իսկ Սարգսյանի հետ հանդիպման օրը գործի էին դրել ողջ շարժակազմը ձրի…
Վերջին խմբագրող՝ Smergh: 10.02.2008, 14:50:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Հետաքրքիր է, այս ֆանտաստիկ վարկածը դեռ որքա՞ն ժամանակ պետք է թևածի մեր քաղաքական երկնակամարում:
Եկեք փորձենք միասին հիշել, թե այդ նույն ընդդիմությունը ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով տեր կանգնեց իր ձայներին ընդամենը մոտ մեկ տարի առաջ՝ Ազգային Ժողովի ընտրություններում: Կամ ավելի ճիշտ կարողացա՞վ տեր կանգնել: Ո՛չ, չկարողացավ ոչ ձայն ստանալ, ո՛չ էլ ստացածները պահել:
Միաժամանակ ուսումնասիրելով Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների գործողությունները, կտեսնենք որ նրանք արդեն իսկ որոշ խախտումների առաջն առել են ու որոշակի քայլեր են ձեռնարկում հետագայի համար, որ նրանք հստակ ջանքեր են գործադրում ընտրազանգված ձեռք բերելու (և ձեռք բերում են), ի տարբերություն օրինակ նույն Վազգեն Մանուկյանի, ով ըստ էության իսկի քարոզարշավ էլ չի անում:
Իսկակական ընդդիմություն կոչվածը իրականում միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է և նրա շուրջը այսօր պետք է համախմբվեին մյուս բոլոր ընդդիմադիրները, ոչ թե Վազգեն Մանուկյանի պես հայտարարեին թե «ժողովուրդ ընտրեք ում ուզում եք, բացի Սերժ Սարգսյանից, նրանից այդպես ձայներ խլեք, իսկ երկրորդ փուլում սատարեք այն ընդդիմադիրին, ով կանցնի իշխանության ներկայացուցչի հետ»: Սա ի՞նչ է, նախապես հաշված լավ քաղաքականություն, թե՞ համակերպվածություն, որ Սերժը անպայման լինելու է երկրորդ փուլում: Իսկ եթե բոլորը միանային մեկի շուրջը, միգուցե այդ համակերպվածությունը կվերանար, որ Սերժը չէր անցնի երկրորդ փուլ: Բայց դրա համար պետք է ունենային հստակ նպատակներ, ոչ թե նախագահ դառնալու հստակ նպատակ, այլ պետությունը զավթարարներից ազատելու հստակ նպատակ: Իսկ որ Վազգեն Մանուկյանի նպատակը միայն նախագահ դառնալն է, ապացուցում է նաև այն, որ այսօր հստակ է, որ իր ընտրազանգվածն ավելի քիչ է, քան դաշնակցության ընտրազանգվածը, բայց նա նույնիսկ դաշնակցությանը չի միանում, որով կփորձեր պակասեցնել Սերժ Սարգսյանի հզորությունը, որովհետև Վազգեն Մանուկյան, ՀՅԴ և Ժառանգություն համախմբման դեպքում վարչապետի դեմ հստակ հակակշիռ կձևավորվեր, բայց ակնհայտ տեսնում ենք, որ Մանուկյանին դա չի գրավում:
Միաժամանակ տեսնում ենք, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը բավական շատ ուժեր են համախմբվել՝ իրական ընդդիմադիր, ու դրանք օրեցօր ավելանում են, այնպես որ նման հայտարարությունները մերկապարանոց են:
Իսկ Սերժ Սարգսյանը եթե այսօր նորմալ քարոզարշավ չի անցկանցնում, պատճառը ըստ իս հիմնականում այն է, որ նա ստիպված է վերականգնել իր խարխլված հեղինակությունը: Իսկ հիմա հիշեք, թե այդ հեղինակությունը մինչև վերջ ով խարխլեց:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ցավալին հենց դրանում է, որ ԼՏՊն իր ամբողջ արշավը ու նպատակը չի էլ թաքցնում, գրավել իր կողմ ոչ թե ժողովրդին, նրան սիրաշահելով, ժողովրդի դարդերին միջոց առաջարկելով, այլ զուտ փորձում է գրավել իր կողմ նրանց, ով ՍՍի համար ձայներ է բերելու, այնպես, որ իր ԼՏՊի համար ձայներ բերեն։
ԼՏՊն ժողովրդավարությանը չի հավատում, նրան ժողովուրդը պետք չի, այլ իշխանությունը ժողովրդի վրա, որ հիմա ունեն ՍՍն ու ՌՔն փորձում է ընդհամենը ԻՐԵՆՈՎ անել։
Մի մարդկանց զանգված ԼՏՊի կողմնակիցները, հույսը դրել են այն բանի վրա, որ ԼՏՊն ավելի քաղաքակիրդ ու ազնիվ է ու իրենով անելով իշխանությունը իրենց համար ավելի ԼԱՎ, ԲԱՐԻ, ԱՐԴԱՐ պապա կլինի։
Գիտակից, սթափ, առանց էմոցիաների գնահատելու դեպքում մարդիկ կամ թեքվում են Մանուկյանի կամ դաշնակցուոյան Հովհանիսյանի, կամ նույնիսկ Արտուր Բաղասարյանի կողմ, բայց ոչ ԼՏՊի...
Հետաքրքիր է, ինչի՞ց եք ենթադրում, որ Տեր–Պետրոսյանը ժողովրդավարությանը չի հավատում։ Ի՞նչ է նշանակում ընտրել Տեր–Պետրոսյանին նրա համար, որ Սարգսյանը լավը չի։ Սա չի՞ նշանակում, որ Տեր–Պետրոսյանը այնուամենայնիվ լավն է, որ ընտրությունը նրա կողմն է։
Իսկ բացի «լավ, բարի, արդար պապա» ձևակերպումից ավելի քաղաքակիրթ մակարդակի ձևակերպում, ասենք «նորմալ քաղաքական գործիչ, ժողովրդավար առաջնորդ» չի՞ կարող լինել Տեր–Պետրոսյանի համակիրների մոտ։
Ինչու՞ են գիտակից ու սթափ մարդիկ Ձեր կարծիքով թեքվում Մանուկյանի, Հովհաննիսյանի, Բաղդասարյանի կողմ և ոչ Տեր–Պետրոսյանի։ Իսկ ես որ մի երեք ամիս է արդեն ինչ թեքված եմ Տեր–Պետրոսյանի կողմ, հարբա՞ծ եմ, գուցե ուղեղի ցնցում ունե՞մ։ Այն ժողովուրդը որ այս օրերին հավաքվում է Տեր–Պետրոսյանի շուրջը, նրանք բոլորը աննորմալնե՞ր են։
Կարելի՞ է հիմնավորել, խնդրեմ։
Արդեն որերորդ էջերն ու ֆոռումներն են գրոտում ԼՏՊի կողմնակիցները, բաց ոչ մի կոնկրետ առաջարկ բացի ՍՍին ու ՌՔին իշխանությունից զրկել, չի առաջարկվում, ոչ մի հանրահավաքի բացի փնովանքից, ոչինչ չի ներկայացվում։ Դրանից էլ հետևում է, որ ԼՏՊ–ն քաղաքական գործիչ չէ, այլ թափով ՏՂԱ եք բերել ձեզ վիրավորած ու նվաստացածի հարցերը լուծելու համար։ Իսկ «թափով տղայի» գործը չի կարող հենված լինել ժողովրդի վրա, քանի որ նրանից ինքնին անտարբերություն են պահանջում նրան բերածները, այն է առանց իրենց մեջ գցելու հարցերը լուծել։ Բայց մենակ նա չի կարող լուծել, իր աջակիցներից թիկունք սպասել չի կարող, մնում է գնալ «թափով տղեք» հավաքել կամ եղածներին իր կողմը տեղափոխել։
Որպես փաստ, մեծ ոգեվորությունը, որ մի երկու ածականավոր պադգամավոր վերջին հանրահավաքին իր մոտ էին կանգնած։
Բացարձակ հիմարություն է հրճվել, որ օրինախաղտ թալանչիները, որ քեզ չնշում էին մինչև հիմա, անցել են քո կողմը ու այսուհետև քեզ համար են ճնշելու։ Չնայած վերոնշյալից ելնելով – եթե ինքդ քո երկրում կարգ ու կանոն հաստատելու ցանկությամբ չես տոգորված, այլ միայն ինչ որ մեկին ուրիշի միջոցով դաս տալը ինքնանպատակ ես դարձրել, այդ հրճվանքը հասկանալի է դառնում....
Մոդերատորական: Այսքանով ավարտում ենք թեմայից դուրս գրառումները: Այսուհետ այս թեմայում միայն Սերժ Սարգսյանի մասին ենք (եք) խոսելու: Մնացած բոլոր գրառումները պիտի ջնջվեն:
Լևոն Տեր-Պետրոսյանին վերաբերվող քննարկումը շարունակում ենք այստեղ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 10.02.2008, 21:02:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սերժին թվումա թե ինքը շատ հզորա ամենինչ կարողա անել.ուսանողներին ,աշակերտներին,ուսուցիչներին ապրանքի պես լցնումա ավտոբուս ու տանումա հանրահավաք.բայց մարդկություննել լավ բանա էլի,չնայած թող իրան ընտրողները իմանան թե ում են ընտրում և թե ինչ թշվառ ճակատագիրա իրանց սպասվում մոտակա 5տարների ընթացքում![]()
Ինչ որ չես հասկանում,այն քեզ չի պատկանում
Հանրահավաք, փետրվարի 17-ին, ժամը 15.00, Ազատության հրապարակում:
Հարգելի հայրենակիցներ:
Փետրվարի 17-ին, ժամը 15.00, Ազատության հրապարակում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական հանրահավաքը:
Առա՛ջ, ՀԱՅԱՍՏԱՆ ! ! !
ինչ հիմքեր ունես ասելու, որ ԼՏՊ-ն ժողովրդավարությանը չի հավատում ?
հենց հակառակը քո նշած յուրաքանչյուր թեկնածուն ( Մանուկյան, Հովհաննիսյան, Բաղդասարյան ) իրենցից համարյա ոչ մի ուժ չեն ներկայացնում, ոչ մի !
Վ. Մանուկյան -- ...12 տարի անցել է, իսկ նա դեռ իր չընտվելու հարցն է քննարկում, ...
Ա. Բաղդասարյան -- ... մեկ նա ընդդիմությունն է, մեկ իշխանություն...
Վ. Հովհաննիսյան -- Թույլ անձնավորություն, ով հիմնվումա Նացիզմի վրա...
ահա թե ինչ պատկերա...
Ավելացվել է 2 րոպե անց
Լիովին համամիտ եմ, բայց ես միայն էս 3 ամիսը չեմ իրա կողմըայլ սկսած Շարժումից առ այսօր
Մոդերատորական: Գրառման միջի վիրավորական ձևակերպումները ջնջված են: Քննարկեք քաղաքակիրթ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 10.02.2008, 20:53: Պատճառ: Գրառման ավելացում
սենց էլի .. ջանսաղություն ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ