User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվելու դեպքում կլինի...

Քվեարկողներ
78. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Անկախ նախագահ

    26 33.33%
  • Քոչարյանի կամակատար/համախոհ

    39 50.00%
  • Չգիտեմ

    13 16.67%
Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

  1. #46
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս պահին այրվում է Արդարադատության Նախարարության շենքը, գուցե որոշ փաստեր էլ հետը՞
    Ես էլ մտածում էի, որ բաժնում գրեմ, հիմա կասեն սա ՍՍ-ի գործն է, ոչ բարեկամներ դա ԼՏՊ-ի գործն է, ոչնչացնում են իրենց ոչնչացնել կարողացող փաստերը

  2. #47
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ մտածում էի, որ բաժնում գրեմ, հիմա կասեն սա ՍՍ-ի գործն է, ոչ բարեկամներ դա ԼՏՊ-ի գործն է, ոչնչացնում են իրենց ոչնչացնել կարողացող փաստերը
    Ալիքները մի խառնիր խնդրեմ, ԼՏՊ–ն դեռ նախագահ չի դարձել որ հրդեհ սարքի ու փաստեր ջնջի, իսկ եթե փաստեր լինեին նրա դեմ, նոր չէին օգտագործել։

  3. #48
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս պահին այրվում է Արդարադատության Նախարարության շենքը, գուցե որոշ փաստեր էլ հետը՞
    էէէէ... հա..մենակ էդ էր պակաս...չէմիչէ..ամբողջ գիշեր վառվում էր, ոչ ոք խաբար չէր...
    կամ սվառկա էին անում...էէէէէէէէ....ցավալի ա...ու՞ր են հասել...
    էդ փաստաթղթերի կոպիաները պետք է որ բոլոր նախարարություններում լինեն
    Տեսնենք ջրհեղեղ կլինի, թե՞ չէ...

  4. #49
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալիքները մի խառնիր խնդրեմ, ԼՏՊ–ն դեռ նախագահ չի դարձել որ հրդեհ սարքի ու փաստեր ջնջի, իսկ եթե փաստեր լինեին նրա դեմ, նոր չէին օգտագործել։
    ԼՏՊն հրաժարական տվեց իր ստեղծած կլանների անձեռնմխելիության խոստման հիման վրա։
    Իսկ հիմա նրա նախկին ենթակաները վախենում են, որ հայաստանում իրական դեմոկրատիա կսկսվի ու ԼՏՊն էլ պատրաստ է նույնիսկ անձնազոհաբար իրենց հետ գնալ նստել, մենակ թե դեմոկրատիան վերականգնվի։

    Այպես որ ԼՏՊի վերաբերյալ էլ շատ փաստեր կան, որ կարելի է նստացնել ու դա սուտ է, որ եթե չեն օգտագործում, ապա չկան։ ՈՒղղակի ՍՍն ու ՌԿ չհաշված ամբողջ նախկին ՀՀՇական ԷՇելոնները մինչև հիմա էլ նստած են իրենց տեղերում ու ամեն բացահայտում ԼՏՊի մասին իրենց էլ կվնասի, իրար հետ շատ են ամեն տեսակի աղբ կերել, չի ստացվի ԼՏՊին նստացնել բայց իրենք մնան...

    ԿՆԴՏԵՆ բոլորը, եթե Հայաստանում դեմոկրատիա լինի, դրանից էլ ԼՏՊին համոզել հետ են բերել, որ հանգարծ ուրիշին, որ իրենց հետ աղբ չի կերել. բաժին չհասնի իշխանությունը։

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձ ավելի հետաքրքիր է իմանալ ինչից է սկսվել այրվել լրատվական գործակալությունների շենքը, որի պատճառով լրատվական գործակալությունները, ինչպիսիք արմենպրես նոյան տապան, ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը։ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=57396
    Եվ առավել հետաքրքիր է, ինչ է պատահել openarmenia.comին՞

    Միթե ՍԵՐԺանտական կազմը սկսել է հարցակումը լրատվամիջոցների վրա ու խոսքի ազատությունը փորձում են սահմանափակել «հերիք եղավ մի ամիս ազատ խոսացին»...
    Վերջին խմբագրող՝ voter: 10.02.2008, 02:27: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #50
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Չեմ սիրում, որ մենք մեզ սկսում ենք դնել դատավոր, դատախազի, քննիչի, փաստաբանի ու էլի եսիմ ինչերի տեղ: Հա, իհարկե, մենք բոլորս գիտենք, ով ինչ «կեղտեր» ունի իր հետևում ու այնքան հավաստի գիտենք, որ դրանք արձանագրելուց հաստատական ենք գրում, որպես փաստ, որը հերքել հնարավոր չէ: Մի հարցնող լինի, որտեղի՞ց գիտեք էդքան բան: Չէ, մենք բոլորս գիտենք որ քաղաքական գործիչը, որ պաշտոնյան ինչ է արել, ինչ հանցանքներ է գործել, ով ում հանցանքը ոնց է թաքցրել: Ախր չի կարելի այդպես: Վերջապես անմեղության կանխավարկած կոչված բանն էլ կա, մի մոռացեք: Գրելուց գոնե այնպես գրեք, որ հասկացվի, որ Ձեր ենթադրությունն է, ոչ թե ինչ-որ դատաքննությամբ պարզված ու հաստատված իրորողություն, հանցագործություն...

    Թեմայի վերաբերյալ:
    Գնալով համոզվում եմ, որ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության համար ընտրված նկարը շատ անհաջող է: Այսօր նույնիսկ նրա համակիրներն են դրա մասին խոսում, ասելով, որ նրա թիմը լավ չի աշխատել, իր դեմ է աշխատել: Գործնականում չկա օր, որ ինչ-որ մեկը ինձ հետ չկիսվի այդ նկարի մասին իր մտահոգությամբ կամ ծաղրանքով, արդեն նույնիսկ ձանձրալի է դարձել ամեն օր նույն բանը լսելն ու նույն պատասխանները հնչեցնելը:

    Սակայն կա հուզող այլ հարց:

    Չգիտեմ ովքեր են նկատել, բայց հիմա քաղաքում շատ են Սերժ Սարգսյանի նախընտրական ու Բանակի կայացման 16 ամյակին նվիրված վահանակները: Եթե ուշադրություն դարձրել եք երկու վահանակների ձևավորումներն էլ, ամենայն հավանականությամբ կատարել է նույն ձևավորողը: Մասնավորապես կա մի նմանություն այդ երկու տիպի վահանակներում:

    Մեկի վրա գրված է «Առաջ Հայաստան» և կողքի որոշակի կերպով նկարված է եռագույն դրոշը, մյուսի վրա «16» և լրիվ նույն կերպ պատկերված է դրոշը: Ափսոս նկարները չունեմ, որ տեսանելի ցույց տամ: Բայց կարծում եմ, որ ամեն մեկի համար էլ ակնհայտ է, որ դրոշը գեղարվեստական ձևով պատկերելու միլիոնավոր եղանակներ կան: Մինչդեռ այդ երկու վահանակներում տեսնում ենք կցորդում պատկերված ձևով նկարված եռագույնները: Լրիվ նույնը, կետերի ճշգրտությամբ: Միաժամանակ հաշվի առնելով, որ վահանակների մեծամասնության վրա այդ «Առաջ Հայաստանն» ու «16»-ը միևնույն դիրքն են գրավում (վերին աջ անկյուն) և հաճախ այդ երկու տիպի վահանակները իրար կողք են դրվում, ստանում ենք հետևյալ արդյունքը. անցորդը վահանակների նմանության պատճառով ենթագիտակցորեն եզրակացնում է, որ դրանք իրար շարունակություն են, իրար փոխլրացնող վահանակներ են ու ակամա բանակի կազմավորումը վերագրվում է Սերժ Սարգսյանին: Սա հենց այնպես չեմ ասում, որոշ մարդկանց հետ զրույցներից պարզել եմ, որ իրոք կան մարդիկ, ում վրա այդ հոգեբանական ազդեցությունը մնում է:

    Արդյո՞ք սա նորմալ է: Եվ արդյո՞ք սա կանխամտածված, թե՞ պատահական ստացված արդյունք է:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.02.2008, 02:51:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #51
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյո՞ք սա նորմալ է: Եվ արդյո՞ք սա կանխամտածված, թե՞ պատահական ստացված արդյունք է:
    Ես էլ դա վաղուց նկատել եմ, բայց չեմ կարծում թե պատահական կարելի էր նման հաջող արդյունքի հասնել: Կարծում են հեշտ էր արդեր ժողովրդին լավ ծանոթ պաստառներից վերցնել դրոշը և վրան գրել ոչինչ չարտահայտող նշանաբան:

    Տեքստը ևս այնպես է մշակված, որ "Առաջ" բառը կարծես մղվում է 2-րդ պլան, իսկ Հայաստան բառն ու դրոշը պատկերի հիմնական և ազդեցիկ մասն են կազմում: "Հայաստան" բառի տեսքը ևս շատ ծանոթ է:

    ՍՍ-ի գովազդը և քանակով և դիզայնով ազդում է ենթագիտակացական մակարդակով:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. #52
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում, որ մենք մեզ սկսում ենք դնել դատավոր, դատախազի, քննիչի, փաստաբանի ու էլի եսիմ ինչերի տեղ: Հա, իհարկե, մենք բոլորս գիտենք, ով ինչ «կեղտեր» ունի իր հետևում ու այնքան հավաստի գիտենք, որ դրանք արձանագրելուց հաստատական ենք գրում, որպես փաստ, որը հերքել հնարավոր չէ: Մի հարցնող լինի, որտեղի՞ց գիտեք էդքան բան: Չէ, մենք բոլորս գիտենք որ քաղաքական գործիչը, որ պաշտոնյան ինչ է արել, ինչ հանցանքներ է գործել, ով ում հանցանքը ոնց է թաքցրել: Ախր չի կարելի այդպես: Վերջապես անմեղության կանխավարկած կոչված բանն էլ կա, մի մոռացեք: Գրելուց գոնե այնպես գրեք, որ հասկացվի, որ Ձեր ենթադրությունն է, ոչ թե ինչ-որ դատաքննությամբ պարզված ու հաստատված իրորողություն, հանցագործություն...
    .........
    Մի շատ ավելի կարևոր բան էլ կա, կոչվում է խոսքի ազատություն և դա ավելի կարևոր է....

    Լեւո՛ն, կդատվենք միասին...

    Հարցազրույց Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ

    «Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է ցած գլորվել, որ անցած շաբաթ օրվա հանրահավաքում իր՝ հիստերիկ ելույթն ուղղեց թաղապետիս կողմը»,-երեկ «Փակագծին» ասաց Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանը: «Նա ինձ անվանելով «բոշի թաղի Մհեր», չգիտակցեց, որ դրանով վիրավորում է համայնքի ամբողջ բնակչությանը: Լեւոն, բերանս բացել չտաս, թե չէ քեզ կհանեմ «տրասս»: Այնպես չանես, որ պատմեմ հորդ թաղման արարողության դեպքը... Ա ՜յ գործիք, դու մոռացե՞լ ես, թե ով ես եղել դու մեր թաղում: Եթե մոռացել ես, ես առայժմ քո ով լինելու միայն մի մասին կանրադառնամ: Եւ իմացիր, ամեն ինչ՝ իր հերթով»:
    .............
    Այստեղ մի հատ հարց կա, որ անձնական բնույթի է. արել եմ, որ իրոք չպիտի անեի: Երբ Մանուչարյանի հետ, որպես կուսակից ընկերներ, բաժանվեցին, Մանուչարյանը հանրահավաք էր անում, Լևոնը խնդրեց ինձ, ես 200-500 հոգի մարդ էի տանում, կանգնեցնում էի առաջին գծում, սովորեցնում էի, որ խանգարեն, ո՞նց են չար երեխաները դպրոցում դասը խանգարում, ու այդպես Մանուչարյանի ելույթները «պռավալ» էինք տալիս, չէինք թողնում: Մի անգամ էլ Մանուչարյանն զգաց, ասաց, որ «այս բոլորը կազմակերպում են պոռնիկ Վազգենը, պոռնիկ Վանոն», ըսենց, Մանուչարյանն էդ պահը զգաց, ինքը ասեց, որ կազմակերպում են այս բոլորը իրենք: Ա~յ նման հարցերով դիմում էր` անում էինք: Հետո հարցեր էին լինում, որ հրահանգում էին, որ ժողովուրդը ցանկանա գնալ նախագահական, այնպես անենք, որ վերջում ասեն՝ «տո էս ինչ ախմախություն ա, էս միտինգ չէր, բան չէր»: Լ.Տ.Պ.-ն ասում էր` նրանց հետ գնացեք, թող ամբողջ ժողովուրդը գա ձեր ետևից: Մարտավարություն էին մշակել, մենք այդպես էլ անում էինք: Օգնել ենք, էլի´, հիմա դնենք ամեն ինչ երեսո՞վ տանք...
    ..........
    Լիլիթ Սահակյան
    «Փակագիծ» օրաթերթ, 11.12.2007
    Մնացած մանրամասները http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121

  8. #53
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի շատ ավելի կարևոր բան էլ կա, կոչվում է խոսքի ազատություն և դա ավելի կարևոր է....

    Մնացած մանրամասները http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121
    Խոսքի ազատությունը լավ բան է, շատ եմ սիրում: Ուղղակի պետք է հասկանալ թե դա ինչ է:

    Իսկ պարոն Սեդրակյանի ասածները վաղուց ենք լսել, վերընթերցելու կարիք էլ իսկի չկա: Ուղղակի լավ չհասկացա, թե Սերժ Սարգսյանի թեմայի հետ այս հարցազրույցն ինչ կապ ուներ: Թե՞ որ լրիվ կարդամ կհասկանամ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #54
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    սըրչ արեք Louysworld.com եւ իմացեք ճշմարտությունը:

  10. #55
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    սըրչ արեք Louysworld.com եւ իմացեք ճշմարտությունը:
    Հարգելիս, արդեն մի քանի տեղ գրել ես, որ այս կայքը նույն ինքը ճշմարտության աղբյուրն է որ կա։ Բայս սա չես ասում որպես կարծիք, այլ պրոպագանդում, ու գովազդում ես, մի խոսքով քարոզչություն է դառնում։ Ես բողոքում ե՛մ։ Այստեղ գլեդելցի մի քանիսը ըստ իրենց ներկայացման հայաստանցիներից լավ են պատկերացնում թե Հայաստանի իրավիճակը, թե Հայաստանի գործիչների իրական դեմքը։ Սրանց մակարդակը իրենց կայքի անունից էլ է երևում, Louysworld՝ կեսը հայերեն, կեսը անգլերեն, կարելի է կարծել, կամ աշխարհ բառը նրանք չգիտեն, կամ էլ առնվազն իրենց դուր չի եկել, բայց միևնույն ժամանակ ուրիշ կայքերի մեջ ժամերով կքննադատեն տարբեր հիմար սխալներ։ Ընդհանրապես ինձ թվում է, արդեն շատ խելքը գլխին մարդիկ հասկանում են, թե ինչ հզոր զենք է ինֆորմացիան։ Մանավանդ որ նույն ինֆորմացիան ստացվում է մի քանի աղբյուրներից, արդեն համոզիչ է դառնում։ Այս զենքը կիսափայլուն կերպով օգտագործում է այս բաժնում քննարկվող հերոսը։ Մասնավորապես գրեթե բոլոր հեռուստաալիքներով այս մարդը տպավորություն է ստեղծում որպես հավասարակաշռված, եռանդուն, աշխատող, մտածող, ժողովրդավար մեկը, միևնույն ժամանակ նրա թերևս միակ իրական հակառակորդը ներկայացվում է որպես իշխանության ձգտող, վրեժխնդրությամբ լցված, իշխանություններին անհիմն վարկաբեկող, զրպարտող մեկը։ Ուրեմն ես՝ Հայաստանի քաղաքացիս, համոզված եմ որ այստեղ ոտնահարվում է իմ և մյուս շարքային քաղաքացիների ազատ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը, նաև հեռուստաալիքները ստախոսության ու կեղծիքների միջոցով փորձում են ապակողմնորոշել ինձ և մյուս շարքային քաղաքացիներին։ Իսկ ամենակարևորը՝ սա ես համարում եմ պետական մասշտաբի հանցագործություն հենց պետության դեմ, քանի որ մեր երկիրը համարվում է ժողովրդավարական, իսկ պետությունը դա նույն ինքը ժողովուրդն է։ Ապակողմնորոշելով քաղաքացիներին Հայաստանում փորձում է Հայաստանի նախագահ դառնալ մեկը, որը չի ներկայանցում Հայաստանի քաղաքացիների շահերը։
    Իսկ դու Սիսար, ավելի լավ է նայիր http://elections.a1plus.am/ կայքը, չգիտեմ ինչքանով է ճշմարտություն, բայց այստեղ գոնե տեսահոլովակներ կան Հայաստանի դեպքերից ու նախագահի թեկնածուների մասին։ Կարող ես դիտել և ինքդ մեկնաբանել քո ձևերով, և ոչ թե լսել թե գլենդելցիները ոնց են մեկնաբանում Հայաստանի մեկնաբանողների մեկնաբանությունները տարբեր դեմքերի մեկնաբանությունների մասին։

  11. #56
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Ժողովուրդ ջան:
    Ես Ձեզ ցանկանում եմ ուրախացնել:
    Նախընտրական քարոզարշավը բավական դրական առաջընթաց է արձանագրել իշխանության թեկնածուի պահվածքի մեջ: Վերջերս Արթուր Բաղդասարյանը իր հանդիպումներից մեկի ժամանակ կրկնեց այդ թեկնածուի կարգախոսն «Առա՜ջ Հայաստա՜ն...» ու ավելացրեց,- դեպի ո՞ւր, չի ասում, որովհետև չգիտի…
    Հաջորդ օրն եևեթ հնչեց ջաղջախիչ պատասխանը «Առա՜ջ Հայաստա՜ն, դեպի բարգավաճ Հայաստան»: Հետո այդ թեկնածուն արդեն 2 թվից էլ է օգտվում ասելով՝ « 2անգամ ավելի լավ եք ապրելու»: Այ այս մեկն ինձ դուր չի գալիս, որովհետև եթե մենք այսօր ծայրահեղ աղքատ ենք ապրում, ապա վաղը կդառնանք 2 անգամ լավ ապրող աղքատներ, իսկ ով հանկարծ կհանդգնի 3,4 և ավելի անգամ լավ ապրել՝ նրան կստիպեն վերադառնալ 2-ի դաշտը:
    Մի դրական բան էլ եմ տեսնում այս քարոզարշավի ժամանակ, դա այն է, որ իշխանությունները սխալվել ու բումերանգ են բաց թողել ու այդ բումերանգն արդեն կարծես պատրաստվում է կործանարար հարված հասցնել նրանց: Կարծում էին 1998-ի ու 2003-ի նման կհաջողվի ընդիմության լիդեր սարքել հեշտ պարտվող մեկին՝ մեջտեղ բերելով ժողովրդի աչքում վարկաբեկված նախկին Նախագահին հեշտ հաղթանակ ակնկալել, սակայն ընդիմությունն այդ կուտը չկերավ ու հիմա բոլորն իրենց ձայներին տեր կանգնելով թույլ չեն տա խշխանություններին առաջին փուլով հաղթել սեփական ժողովրդին, իսկ ինչպես ասում է Վազգեն Մանուկյանը՝« քանի որ երկրորդ փուլում կլինի իշխանության և ընդիմության թեկնածուն այդ ժամանակ էլ ընդիմությունը կմիավորվի» ու այս անգամ ես եմ ասում, որ «ընդիմության դեմ խաղ չի լինի»:
    Այսօր օր օրի Լևոն-Տեր Պետրոսյանի կողմնակիցներն ավելանում են, ոչ թե որ առաջին նախագահը լավն է, այլ որովհետև իշխանությունների թեկնածուն լավը չի:
    Այստեղ ոմանք հավանում էին Ս.Սարգսյանի քարոզարշավի ընթացքը, իսկ ես կասեմ ընդհակառակը, նա ժողովրդին որևէ ծրագիր չներկայացնելով ու չհիմնավորելով իր կարգախոսներն , անցել է ինքնապաշտպանական՝ դարձյալ որևէ փաստարկով չհիմնավորված մարտավարության, այդ իսկ պատճառով օր-օրի քվեներ է կորցնում:
    Մի միտում էլ եմ նկատել: Սա իմ անձնական կարծիքն է ու ես սա ցավով եմ ասում, հարգելով Աշոտ Նավասարդյանի ու Անդրանիկ Մարգարյանի հիշատակը՝ Հանրապետականն արդեն տագնապի մեջ է և շատ շուտով մենք ականատես կլինենք նրա կրախին: Միակ դրական բանը որ ես ուզում եմ նշել դա այն է, որ Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Վազգեն Խաչիկյանին այլևս քաղաքական դաշտում չենք տեսնի:
    Ի դեպ՝ վերջինը լինելով Ալավերդի քաղաքի ներքաղաքային տրանսպորտի տերը՝ ընդիմադիր թեկնածուների այդ քաղաքում ընտրողների հանդիպման օրերին արգելել էր տրանսպորտի և տաքսիների աշխատանքը, իսկ Սարգսյանի հետ հանդիպման օրը գործի էին դրել ողջ շարժակազմը ձրի…
    Վերջին խմբագրող՝ Smergh: 10.02.2008, 14:50:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  12. #57
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեւո՛ն, կդատվենք միասին...

    Հարցազրույց Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ

    «Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան է ցած գլորվել, որ անցած շաբաթ օրվա հանրահավաքում իր՝ հիստերիկ ելույթն ուղղեց թաղապետիս կողմը»,-երեկ «Փակագծին» ասաց Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանը: «Նա ինձ անվանելով «բոշի թաղի Մհեր», չգիտակցեց, որ դրանով վիրավորում է համայնքի ամբողջ բնակչությանը: Լեւոն, բերանս բացել չտաս, թե չէ քեզ կհանեմ «տրասս»: Այնպես չանես, որ պատմեմ հորդ թաղման արարողության դեպքը... Ա ՜յ գործիք, դու մոռացե՞լ ես, թե ով ես եղել դու մեր թաղում: Եթե մոռացել ես, ես առայժմ քո ով լինելու միայն մի մասին կանրադառնամ: Եւ իմացիր, ամեն ինչ՝ իր հերթով»:
    .............
    Այստեղ մի հատ հարց կա, որ անձնական բնույթի է. արել եմ, որ իրոք չպիտի անեի: Երբ Մանուչարյանի հետ, որպես կուսակից ընկերներ, բաժանվեցին, Մանուչարյանը հանրահավաք էր անում, Լևոնը խնդրեց ինձ, ես 200-500 հոգի մարդ էի տանում, կանգնեցնում էի առաջին գծում, սովորեցնում էի, որ խանգարեն, ո՞նց են չար երեխաները դպրոցում դասը խանգարում, ու այդպես Մանուչարյանի ելույթները «պռավալ» էինք տալիս, չէինք թողնում: Մի անգամ էլ Մանուչարյանն զգաց, ասաց, որ «այս բոլորը կազմակերպում են պոռնիկ Վազգենը, պոռնիկ Վանոն», ըսենց, Մանուչարյանն էդ պահը զգաց, ինքը ասեց, որ կազմակերպում են այս բոլորը իրենք: Ա~յ նման հարցերով դիմում էր` անում էինք: Հետո հարցեր էին լինում, որ հրահանգում էին, որ ժողովուրդը ցանկանա գնալ նախագահական, այնպես անենք, որ վերջում ասեն՝ «տո էս ինչ ախմախություն ա, էս միտինգ չէր, բան չէր»: Լ.Տ.Պ.-ն ասում էր` նրանց հետ գնացեք, թող ամբողջ ժողովուրդը գա ձեր ետևից: Մարտավարություն էին մշակել, մենք այդպես էլ անում էինք: Օգնել ենք, էլի´, հիմա դնենք ամեն ինչ երեսո՞վ տանք...
    ..........
    Լիլիթ Սահակյան
    «Փակագիծ» օրաթերթ, 11.12.2007

    Մնացած մանրամասները http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121
    Եվ ի՞նչ։ Ո՞րն է այս քուչի մակարդակի հարցազրույցի էությունը։ Եթե Ձեզ թվում է սրանով Լևոն Տեր–Պետրոսյանի վարկանիշը կընկնի, ես կասեմ ճիշտ հակառակը՝ ինչքան ավելի շատ եմ կարդում նրա մասին բացասաբար արտահայտվողների մտքերը, այքան ավելի շատ Լևոն Տեր–Պետրոսյանի հեղինակությունը իմ աչքին բարձրանում է։

  13. #58
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դրական բան էլ եմ տեսնում այս քարոզարշավի ժամանակ, դա այն է, որ իշխանությունները սխալվել ու բումերանգ են բաց թողել ու այդ բումերանգն արդեն կարծես պատրաստվում է կործանարար հարված հասցնել նրանց: Կարծում էին 1998-ի ու 2003-ի նման կհաջողվի ընդիմության լիդեր սարքել հեշտ պարտվող մեկին՝ մեջտեղ բերելով ժողովրդի աչքում վարկաբեկված նախկին Նախագահին հեշտ հաղթանակ ակնկալել, սակայն ընդիմությունն այդ կուտը չկերավ ու հիմա բոլորն իրենց ձայներին տեր կանգնելով թույլ չեն տա խշխանություններին առաջին փուլով հաղթել սեփական ժողովրդին, իսկ ինչպես ասում է Վազգեն Մանուկյանը՝« քանի որ երկրորդ փուլում կլինի իշխանության և ընդիմության թեկնածուն այդ ժամանակ էլ ընդիմությունը կմիավորվի» ու այս անգամ ես եմ ասում, որ «ընդիմության դեմ խաղ չի լինի»:
    Հետաքրքիր է, այս ֆանտաստիկ վարկածը դեռ որքա՞ն ժամանակ պետք է թևածի մեր քաղաքական երկնակամարում:

    Եկեք փորձենք միասին հիշել, թե այդ նույն ընդդիմությունը ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով տեր կանգնեց իր ձայներին ընդամենը մոտ մեկ տարի առաջ՝ Ազգային Ժողովի ընտրություններում: Կամ ավելի ճիշտ կարողացա՞վ տեր կանգնել: Ո՛չ, չկարողացավ ոչ ձայն ստանալ, ո՛չ էլ ստացածները պահել:

    Միաժամանակ ուսումնասիրելով Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների գործողությունները, կտեսնենք որ նրանք արդեն իսկ որոշ խախտումների առաջն առել են ու որոշակի քայլեր են ձեռնարկում հետագայի համար, որ նրանք հստակ ջանքեր են գործադրում ընտրազանգված ձեռք բերելու (և ձեռք բերում են), ի տարբերություն օրինակ նույն Վազգեն Մանուկյանի, ով ըստ էության իսկի քարոզարշավ էլ չի անում:

    Իսկակական ընդդիմություն կոչվածը իրականում միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է և նրա շուրջը այսօր պետք է համախմբվեին մյուս բոլոր ընդդիմադիրները, ոչ թե Վազգեն Մանուկյանի պես հայտարարեին թե «ժողովուրդ ընտրեք ում ուզում եք, բացի Սերժ Սարգսյանից, նրանից այդպես ձայներ խլեք, իսկ երկրորդ փուլում սատարեք այն ընդդիմադիրին, ով կանցնի իշխանության ներկայացուցչի հետ»: Սա ի՞նչ է, նախապես հաշված լավ քաղաքականություն, թե՞ համակերպվածություն, որ Սերժը անպայման լինելու է երկրորդ փուլում: Իսկ եթե բոլորը միանային մեկի շուրջը, միգուցե այդ համակերպվածությունը կվերանար, որ Սերժը չէր անցնի երկրորդ փուլ: Բայց դրա համար պետք է ունենային հստակ նպատակներ, ոչ թե նախագահ դառնալու հստակ նպատակ, այլ պետությունը զավթարարներից ազատելու հստակ նպատակ: Իսկ որ Վազգեն Մանուկյանի նպատակը միայն նախագահ դառնալն է, ապացուցում է նաև այն, որ այսօր հստակ է, որ իր ընտրազանգվածն ավելի քիչ է, քան դաշնակցության ընտրազանգվածը, բայց նա նույնիսկ դաշնակցությանը չի միանում, որով կփորձեր պակասեցնել Սերժ Սարգսյանի հզորությունը, որովհետև Վազգեն Մանուկյան, ՀՅԴ և Ժառանգություն համախմբման դեպքում վարչապետի դեմ հստակ հակակշիռ կձևավորվեր, բայց ակնհայտ տեսնում ենք, որ Մանուկյանին դա չի գրավում:

    Միաժամանակ տեսնում ենք, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը բավական շատ ուժեր են համախմբվել՝ իրական ընդդիմադիր, ու դրանք օրեցօր ավելանում են, այնպես որ նման հայտարարությունները մերկապարանոց են:

    Իսկ Սերժ Սարգսյանը եթե այսօր նորմալ քարոզարշավ չի անցկանցնում, պատճառը ըստ իս հիմնականում այն է, որ նա ստիպված է վերականգնել իր խարխլված հեղինակությունը: Իսկ հիմա հիշեք, թե այդ հեղինակությունը մինչև վերջ ով խարխլեց:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #59
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքի ազատությունը լավ բան է, շատ եմ սիրում: Ուղղակի պետք է հասկանալ թե դա ինչ է:

    Իսկ պարոն Սեդրակյանի ասածները վաղուց ենք լսել, վերընթերցելու կարիք էլ իսկի չկա: Ուղղակի լավ չհասկացա, թե Սերժ Սարգսյանի թեմայի հետ այս հարցազրույցն ինչ կապ ուներ: Թե՞ որ լրիվ կարդամ կհասկանամ
    Հեշտ է նկատել ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը այդ հոդվածի հետ, եթե այդտեղ զետեղված հատուկենտ փաստերի ու ինքնին ածականավոր «քաղաքական» գործչի վերաբերմունքին ուշադրություն դարձնես։
    Եթե հաճելի չէ կարդալը գոնե վերնագիրը «կդատվենք միասին» ճիշտ գնահատել է պետք:

    Կարծում եմ հասկանալին այն պիտի լինի, ինչու խոսքի ազատությունը ոչ ներկա, ոչ Տեր–Պետրոսյանի անցյալ իշխանություններին, որոնք հիմնականում նույն մարդիկ են, պետք չէ, որ կանգնած լինի ամեն ինչից վեր ու ամեն կերպ մարդկանց համոզում են, որ անմեղության կանխավարկածը, զրպարտության քրեորեն պատժելիությունը իրավունք է տալիս սահմանափակել խոսքի ազատությունը։

    Անմեղության կանխավարկածը, զրպարտությունը քրեական կատեգորիաներ են և դրանք նպատակ ունեն կանխել մարդուն անտեղի տեղը առանց հանցանքը ապացուցելու ՊԱՏՃԵԼՈՒՑ։

    Իսկ երբ ինչ որ մեկը իրեն թույլ է տալիս մեղադրանքներ ներկայացնել ու նույնիսկ զրպարտել մյուսին, ապա դա թույլատրելի է այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԻ, ՏՈՒՅԺԻ չի վերածվում։

    Օրինակ եթե ես ասում եմ, Գուգոն իրա կնգան ծեծում է, չի կարելի արգելել ինձ դա ասել։ Բայց եթե որևէ մեկը ցանկություն ունենա Գուգոին արգելել իրա կնգան ծեծել, կամ նույնիսկ որոշի Գուգոյին պատասխանատվության կանչել ու ինձ առաջարկի հանդես գալ, որպես վկա ես պիտի արդեն հաշվի նստեմ քրեական կատեգորիա զրպարտությունն հետ, իսկ քննիչը անմեղության վարկածի հետ։

    Ավելացվել է 15 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ............ ոչ թե Վազգեն Մանուկյանի պես հայտարարեին թե «ժողովուրդ ընտրեք ում ուզում եք, բացի Սերժ Սարգսյանից, նրանից այդպես ձայներ խլեք, իսկ երկրորդ փուլում սատարեք այն ընդդիմադիրին, ով կանցնի իշխանության ներկայացուցչի հետ»: Սա ի՞նչ է, նախապես հաշված լավ քաղաքականություն, թե՞ համակերպվածություն, որ Սերժը անպայման լինելու է երկրորդ փուլում: Իսկ եթե բոլորը միանային մեկի շուրջը, միգուցե այդ համակերպվածությունը կվերանար, որ Սերժը չէր անցնի երկրորդ փուլ....
    Սա այն է, որ ցանկացած, նորմալ ժողովրդավար երկրում տեղի է ունենում, մարդիկ քվեարկում են ունենալով ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ։

    Եթե ԼՏՊի կողմնակիցները համարում են, որ իրենց շուկայում միայն պիտի մի տեսակի կարտոֆիլ առաջարկվի, քյավառից ու ամեն տեղ նույն գինը լինի, որ ոչ մեկ անարդարություն չանի, ապա դրանով միայն ոչընչացնում են հերթական անգամ այն թույլ քաղաքական դաշտի սաղմերը, որ այս մի քանի ամիսների ազատության ժամանակ սկսեցին ձևավորվել, օրինակ բանակցություններ, միացումներ, զարգացման ուղղությունների միջև փնտրտուք։

    Իսկ Սերժ Սարգսյանի երկրորդ փուլում հայտնվելու անխուսափելիության մասին Մանուկյանի արտահայտությունը, նորից եմ կրկնում, կոնկրետ փաստերով հիմնավորեք համոզվենք։ Առայժ միայն ինչ որ փչացած հեռաքողի տեսքով կողքից լսած արտահայտություններ են, թե Մանուկյանը համարում է ՍՍն մեծ վարկանիշ ունի, այնքան, որ կարող է հայտնվել առաջին տեղում։

    Տեխնիկապես հնարավոր բան է, որ առաջին տեղ սարքեն, Մանուկյանը ու ժողովուրդը նման բան արդեն տեսել է, ինչպես են անում 96ին, կամ շատ հեռու չգնանք, մի ամիս առաջ Վրաստանում էլ արեցին, նույնիսկ հալալ է իրենց, Սահակաշվիլին հրաժարական էլ տվեց, որ ֆորմալ առանց պետական լծակների թեկնածուի տեղ անցնի։

    Պետական մեքենայի միջոցով կարելի է անկասկած հայտնվել բոլոր հարցումների ու քվեարկությունների առաջին տեղում, բայց որ Մանուկյանը ասի ՍՍն նման վարկանիշ ունի – անհնար է...

    Ի դեպ ԼՏՊի արժանիքների մասին առանձին թեմա կա, շատ եմ խնդրում այնտեղ մեզ համոզեք այդ ինչու պիտի ԼՏՊն լինի ընդիմության միասնական թեկնածուն։ Ալամ աշխարհ լծված այդ գործին ոչ մեկին չկարողացավ համոզել, միգուցե մենք առաջինը լինենք, որոնց աչքերը կբացվեն...

    Հենց այն փաստը, որ ՍՍի թեմայում էլ բացի ընդիմության մասին խոսելուց բան չկա ասելու, վկայում է, որ այդ մարդու վարկանիշը շատ փոքր է ու նրանով չեն հետաքրքրվում...
    Վերջին խմբագրող՝ voter: 10.02.2008, 19:07: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #60
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    ......Այսօր օր օրի Լևոն-Տեր Պետրոսյանի կողմնակիցներն ավելանում են, ոչ թե որ առաջին նախագահը լավն է, այլ որովհետև իշխանությունների թեկնածուն լավը չի:…
    Ցավալին հենց դրանում է, որ ԼՏՊն իր ամբողջ արշավը ու նպատակը չի էլ թաքցնում, գրավել իր կողմ ոչ թե ժողովրդին, նրան սիրաշահելով, ժողովրդի դարդերին միջոց առաջարկելով, այլ զուտ փորձում է գրավել իր կողմ նրանց, ով ՍՍի համար ձայներ է բերելու, այնպես, որ իր ԼՏՊի համար ձայներ բերեն։

    ԼՏՊն ժողովրդավարությանը չի հավատում, նրան ժողովուրդը պետք չի, այլ իշխանությունը ժողովրդի վրա, որ հիմա ունեն ՍՍն ու ՌՔն փորձում է ընդհամենը ԻՐԵՆՈՎ անել։

    Մի մարդկանց զանգված ԼՏՊի կողմնակիցները, հույսը դրել են այն բանի վրա, որ ԼՏՊն ավելի քաղաքակիրդ ու ազնիվ է ու իրենով անելով իշխանությունը իրենց համար ավելի ԼԱՎ, ԲԱՐԻ, ԱՐԴԱՐ պապա կլինի։

    Գիտակից, սթափ, առանց էմոցիաների գնահատելու դեպքում մարդիկ կամ թեքվում են Մանուկյանի կամ դաշնակցուոյան Հովհանիսյանի, կամ նույնիսկ Արտուր Բաղասարյանի կողմ, բայց ոչ ԼՏՊի...

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անժելա Սարգսյան
    Հեղինակ՝ Sova, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 22.09.2011, 22:23
  2. Մարո Սարգսյան
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.11.2010, 11:53
  3. E*D*U*L -ը ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 31.07.2009, 19:57
  4. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան
    Հեղինակ՝ Ռիժ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.06.2008, 19:32
  5. ՀՅԴ նախագահի թեկնածու
    Հեղինակ՝ Artashes, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 23.11.2007, 12:18

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •