Սամվել-ի խոսքերից
Իրականում Սերժ Սարգսյանին ընտրողնրի երևի մի 80%ը ընդամենը խաբնված, Հայլուրի կտերը կերած մարդիկ են, հասարակ մարդիկ ովքեր չեն էլ գիտակցում ինչ է կատարվում շրջակայքում, և ավելին նույնիսկ ինչոր տեղ ուրախանում են ասենք թոշակների բարձրացման վրա։
Շատ էլ տրամաբանական է եթե դու էլ գտվեիր մի հատ փակ տարածության մեջ որտեղից դուրս ոչինչ չի երևում իսկ ներսը գնալով քո վիճակը քչից շատից լավանում է։ Եվ եթե նույնիսկ այս տարածությունը գնար դեպի անդունդ միևնույն է դու այն կուզեիր շարունակել չգիտակցելով դրա հետևանքները։
Նրանց հրեշավոր բլոկադայի ծրագիրը տալիս է իր արդյունքը և ժողովրդի մի մասը պարզապես խաբնվելով ընտրել են Սերժին, բայց դա բնավ չի նշանակում որ նրան ինչոր բանի մեղավոր են և առավել ևս հանցակից։
Էջանիշներ