Անկախ նախագահ
Քոչարյանի կամակատար/համախոհ
Չգիտեմ
Ժողովուրդ ջան, ես մի բան չեմ հասկանում, ես Սերժ Սարգսյանը ինչո՞ւ հրաժարական չի տալիս Վարչապետի պաշտոնից, չէ՞ որ ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում նա այդ պաշտոնից հեռանալու է: Այ հենց սա տեսնում եմ, մարմնովս սարսուռ է անցնում: Մեջս վախ կա նրա նկատմամբ, ինչքան նա ցանկանում է բարի երևալ, այնքան բացահայտվում է նրա մեջ կուտակված չարությունը: Հետո պաշտոնը կուռք դարձնող մարդը երբեք մեզ լավ բանի չի բերի:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Էկեք սենց նայենք խնդրին , Հայաստանն ունի մի շարք կարևորագույն հիմնախնդիրներ , որոնք շուտափույթ լուծում են պահանջում , դրանցից են ` Ղարաբաղի հարցի կարգավորում և հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատումը , հայ-թուրքական սահմանի բացումը և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը , կոռուպցիայի դեմ իրական պայքարի սկիզբը , տնտեսական անկախացումը այլ երկրներից , մասնավորապես Ռուսաստանից ,կան նաև մի շարք այլ խնդիրներ , բայց ես նշեցի 2 կարևորագույն արտաքին և 2 ներքին խնդիրները : Ասեք խնդրում եմ , ինչն էր խանգարում Սերժ Սարգսյանին և նրա թիմին ` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ , այս կարևոր նպատակներից մեկին հասնելու համար , և ինչն է երաշխավորում , որ Սերժ Սարգսյանը նախագահ դառնալով կկարողանա այս ամենը իրականություն դարձնել , կամ նույնիսկ կցանկանա :
Լևոն Տեր-Պետրոսյան
"Չեմ պատկերացնում մի ազնիվ մարդ, որը կանգնի Սերժ Սարգսյանի կողքին"
"Եթե դուք ընտրում եք Սերժ Սարգսյանին, ապա ընտրում եք Նաիրի Հունանյանին, դուք ընտրում եք Թոխմախի Մհերին, դուք ընտրում եք ՛ՊԱԶ՛-ի շոֆեր Սաշիկին, դուք ընտրում եք Մխչյանի Մկանը, Սերվիսի Անդոյին, Կրակեմ Հրաչին, Նեմեց Ռուբոյին: Ահա թե ում եք դուք ընտրում" -- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ավելացնելով -- "Ով ընտրեց Սերժ Սարգսյանին՝ նա պղծում է Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սուրբ գերեզմանները":
http://www.armenialiberty.org/armeni...69732FA636.asp
Իսկ ի՞նչ կարելի է եզրակացնել այդ կայքէջը դիտելով։ Այստեղ գլենդելցիները բամբասում են, ցույց են տալիս թե Հայաստանի քաղաքացիներից լավ են հասկանում Հայաստանի խնդիրները ու իրենց երևակայությունը զարգացնում են ամենախայտառակ ձևերով։ «Լույս» անվանը մի խաբվիր, մարդիկ խավարի մեջ նստած լույսի քվանտներ են որսում, բայց գեներացիայի փոխարեն ավելի շուտ դեգեներացիա է նրանց մոտ ստացվում![]()
Դրանք Հայաստանի խնդիրները չեն, այլ այն միջազգային ուժերի ովքեր ուզում են Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ, մոռացնել տան Ցեղասպանությունը, և Արցախի արդար պահանջները:Ղարաբաղի հարցի կարգավորում և հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատումը , հայ-թուրքական սահմանի բացումը և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը ,
Այնպես որ մի վերագրեք Բրիթիշ Փեթրոլեումի պռոբլեմները Հայաստանին: Հայաստանի պռոբլեմը դա էն հղփացած խամերա-ջիպային խավն է որը այս երկիրը դարձրել է իրա համար խաղաքարտ: Դա վերաբերվում է և ՀՀՇական թալանչիներին, և այսօրվա կեղեքողներին:
Այնպես որ մի փորձեք ժողովրդի ուշադրությունը շեղել արտաքին չհիմնավորված հարցերով
Հայաստանի ապագան Եվրոպայում է , և մենք չենք կարող արագ ինտեգրվել եվրոպական համակարգին առանց այս հիմնախնդիրները լուծելու :Դրանք Հայաստանի խնդիրները չեն, այլ այն միջազգային ուժերի ովքեր ուզում են Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ, մոռացնել տան Ցեղասպանությունը, և Արցախի արդար պահանջները:
Այնպես որ մի վերագրեք Բրիթիշ Փեթրոլեումի պռոբլեմները Հայաստանին: Հայաստանի պռոբլեմը դա էն հղփացած խամերա-ջիպային խավն է որը այս երկիրը դարձրել է իրա համար խաղաքարտ: Դա վերաբերվում է և ՀՀՇական թալանչիներին, և այսօրվա կեղեքողներին:
Այնպես որ մի փորձեք ժողովրդի ուշադրությունը շեղել արտաքին չհիմնավորված հարցերով
Առնետավազքի նախանշաններ ԱԺ-ում
Երեկ ԱԺ-ն բացեց գարնանային նստաշրջանը:
Հերթական նիստից կատարված կցկտուր հաղորդումներն անգամ բավական եղան պատկերացնելու համար իրավիճակն ԱԺ-ում: Հանրապետականները տագնապի մեջ են: Նրանցից յուրաքանչյուրի ելույթում շինծու հանգստության տակ թաքնված էր տագնապը իրենց ճակատագրի ու ձեռքից թռնող իշխանության համար: Այդ էր պատճառը, որ բոլորը օրենսդրական գործերը թողած ` միացել էին իրենց օր-օրի վարկանիշը կորցնող նախագահի թեկնածուի քարոզարշավին: Քանի գնում ավելի բացահայտ է դառնում Ս.Սարգսյանի հետ հանդիպումների "մասնակիցների" պարտադրանքով ներկայանալու փաստը: Նույնիսկ ամենափորձառու և աճպարար մոնտաժողների համար դժվարություն է դարձել` նախորոք ձայնագրված ու միտինգների ժամանակ սփռվող գոռում գոչյուններն հարմարեցնելը, Նախագահի թեկնածուի` բամբասանք հիշեցնող ելույթներին: Միանգամայն անտարբեր կանգնած միտինգավորների պատկերի ֆոնին ամենևին չի համապատասխանում կարգախոսի կեսից միացվող վանկարկումներն, ինչպես օրինակ` ...Հա-յաս-տա'ն, ա~-ռա~ջ Հա-յաս-տա'ն, ա~-ռա~ջ...և այլն, որոնք անմիջապես կտրվում ու նորից սկսվում են ելույթ ունեցողի ասածների հետ որևէձևով կապ չունենալով:
Երեկ մեր վերելակի մեջ երիտասարդ հարսը սկեսրարին հարցնում էր:
- Հայրիկ, մանկապարտեզի դաստիրակչուհին ասում էր, եթե Սերժին ես ընտրելու անձնագիրդ բեր տվյալները գրանցեմ,-չգիտեմ ինչ անել:
-Տար տուր, բալա ջան, հանկարձ խեղճ աղջկան վնաս չտան,-խորհուրդ տվեց սկեսրարը:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Գիտեք ինչ տպավորությունա?
Որ Սերժը չի ուզում նախագահ դառնա, կարծես նա հոգնել է, այս երկրից քաղաքականությունից, ուղղակի արդեն ունի իրա փողը ԵՎրոպական բանկերում, ուզում ա հանգստանա, բայց չի կիարող, քանի որ եթե իշխանությունը փոխվեց իրան ու շատերին կդատեն:
Սա չի նշանակում որ ես կողմ եմ Լևոնին կամ մեկ ուրիշի, առավել, Լևոնին ընդհանրապես տանել չեմ կարողանում, մարդը եղել անախագահ, տեսել ենք ինչա արել ու ավելին նրանից չեմ էլ սպասում:
Էտ Սերժի շատ փողը ոչ քյաշ փող ա սեյֆում դրած , ոչ էլ շվեյցարական բանկում կուտակած միլլիոններ , չնայած դրանք էլ քիչ չեն : Սերժի և մյուս թալանողների փողը կապիտալն է անշարժ գույքի , գործարանների և այլ կազմակերպությունների տեսքով , որոնք այսօր աշխատում են բացառիկ արտոնյալ պայմաններում և ապահովում են գերշահույթ : Նրա իշխանության ղեկից հեռացվելու դեպքում այդ պայմանները չեն լինի :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ