User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվելու դեպքում կլինի...

Քվեարկողներ
78. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Անկախ նախագահ

    26 33.33%
  • Քոչարյանի կամակատար/համախոհ

    39 50.00%
  • Չգիտեմ

    13 16.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Ժողովուրդ ջան:
    Ես Ձեզ ցանկանում եմ ուրախացնել:
    Նախընտրական քարոզարշավը բավական դրական առաջընթաց է արձանագրել իշխանության թեկնածուի պահվածքի մեջ: Վերջերս Արթուր Բաղդասարյանը իր հանդիպումներից մեկի ժամանակ կրկնեց այդ թեկնածուի կարգախոսն «Առա՜ջ Հայաստա՜ն...» ու ավելացրեց,- դեպի ո՞ւր, չի ասում, որովհետև չգիտի…
    Հաջորդ օրն եևեթ հնչեց ջաղջախիչ պատասխանը «Առա՜ջ Հայաստա՜ն, դեպի բարգավաճ Հայաստան»: Հետո այդ թեկնածուն արդեն 2 թվից էլ է օգտվում ասելով՝ « 2անգամ ավելի լավ եք ապրելու»: Այ այս մեկն ինձ դուր չի գալիս, որովհետև եթե մենք այսօր ծայրահեղ աղքատ ենք ապրում, ապա վաղը կդառնանք 2 անգամ լավ ապրող աղքատներ, իսկ ով հանկարծ կհանդգնի 3,4 և ավելի անգամ լավ ապրել՝ նրան կստիպեն վերադառնալ 2-ի դաշտը:
    Մի դրական բան էլ եմ տեսնում այս քարոզարշավի ժամանակ, դա այն է, որ իշխանությունները սխալվել ու բումերանգ են բաց թողել ու այդ բումերանգն արդեն կարծես պատրաստվում է կործանարար հարված հասցնել նրանց: Կարծում էին 1998-ի ու 2003-ի նման կհաջողվի ընդիմության լիդեր սարքել հեշտ պարտվող մեկին՝ մեջտեղ բերելով ժողովրդի աչքում վարկաբեկված նախկին Նախագահին հեշտ հաղթանակ ակնկալել, սակայն ընդիմությունն այդ կուտը չկերավ ու հիմա բոլորն իրենց ձայներին տեր կանգնելով թույլ չեն տա խշխանություններին առաջին փուլով հաղթել սեփական ժողովրդին, իսկ ինչպես ասում է Վազգեն Մանուկյանը՝« քանի որ երկրորդ փուլում կլինի իշխանության և ընդիմության թեկնածուն այդ ժամանակ էլ ընդիմությունը կմիավորվի» ու այս անգամ ես եմ ասում, որ «ընդիմության դեմ խաղ չի լինի»:
    Այսօր օր օրի Լևոն-Տեր Պետրոսյանի կողմնակիցներն ավելանում են, ոչ թե որ առաջին նախագահը լավն է, այլ որովհետև իշխանությունների թեկնածուն լավը չի:
    Այստեղ ոմանք հավանում էին Ս.Սարգսյանի քարոզարշավի ընթացքը, իսկ ես կասեմ ընդհակառակը, նա ժողովրդին որևէ ծրագիր չներկայացնելով ու չհիմնավորելով իր կարգախոսներն , անցել է ինքնապաշտպանական՝ դարձյալ որևէ փաստարկով չհիմնավորված մարտավարության, այդ իսկ պատճառով օր-օրի քվեներ է կորցնում:
    Մի միտում էլ եմ նկատել: Սա իմ անձնական կարծիքն է ու ես սա ցավով եմ ասում, հարգելով Աշոտ Նավասարդյանի ու Անդրանիկ Մարգարյանի հիշատակը՝ Հանրապետականն արդեն տագնապի մեջ է և շատ շուտով մենք ականատես կլինենք նրա կրախին: Միակ դրական բանը որ ես ուզում եմ նշել դա այն է, որ Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Վազգեն Խաչիկյանին այլևս քաղաքական դաշտում չենք տեսնի:
    Ի դեպ՝ վերջինը լինելով Ալավերդի քաղաքի ներքաղաքային տրանսպորտի տերը՝ ընդիմադիր թեկնածուների այդ քաղաքում ընտրողների հանդիպման օրերին արգելել էր տրանսպորտի և տաքսիների աշխատանքը, իսկ Սարգսյանի հետ հանդիպման օրը գործի էին դրել ողջ շարժակազմը ձրի…
    Վերջին խմբագրող՝ Smergh: 10.02.2008, 14:50:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անժելա Սարգսյան
    Հեղինակ՝ Sova, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 22.09.2011, 22:23
  2. Մարո Սարգսյան
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.11.2010, 11:53
  3. E*D*U*L -ը ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 31.07.2009, 19:57
  4. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան
    Հեղինակ՝ Ռիժ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.06.2008, 19:32
  5. ՀՅԴ նախագահի թեկնածու
    Հեղինակ՝ Artashes, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 23.11.2007, 12:18

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •