User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվելու դեպքում կլինի...

Քվեարկողներ
78. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Անկախ նախագահ

    26 33.33%
  • Քոչարյանի կամակատար/համախոհ

    39 50.00%
  • Չգիտեմ

    13 16.67%
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 87 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

  1. #76
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Պատասխանում եմ- Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, տենց օդում պոսալով չի, եսել շատ բան կարամ ասեմ, կարամ ասեմ, որ խոդքի էս ինչ գյուղում Լևոնականները բաժանել են 20.000 դրամ... Լևոնենք հեչել փողից չեն նեղվում ... Բայց մի բան էլ իմացեք, էս ընտրությունները ավելի լավն են լինելու քան նախորդները և քան պառլամենտականը, իսկ պառլամենտականի համար բոլոր դիտորդները, այդ թվում և "անցանկալի" դիտորդները լավ են արձագանքել:
    Ինչ վերաբերում է զոռով, սպառնալիքով միտինգի բերելուն, ապա ասեմ, որ ինձ ոչ մեկ չի դրդել, սպառնացել, որ ես գնամ միտինգ, եսել եմ աշխատում- ոչ մասնավոր հիմնարկությունում: Իսկ եթե ինչ-որ մի հիմնարկի դիրեկտոր իրա աշխատողներին տենց բանա ասում- էտ իրանիցա, և երևի ուզումա հաճոյանալ վերևներում, դա միանշանակ չի ողջունվում, իսկ եթե Սերժ Սարգսյանը հրաման տված լիներ, թե բոլորին զոռով բերեք, ապա դա համատարած բնույթ կլիներ, ինչը, միանշանակ գոյություն չունի:

  2. #77
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Չեմ կարծւմ որ Օսկանյանին կցանկանային իշխանությունները տեսնել նախագահական աթոռին, կարծում եմ, որ նա որպես քաղաքական ֆիգուր ավելի թույլ է քան ՍՍ-ը. Իսկ ի՞նչ կարծիք ունեք Ե. Զախարյանի մասին

  3. #78
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    [COLOR="Blue"]Ինչ վերաբերում է զոռով, սպառնալիքով միտինգի բերելուն, ապա ասեմ, որ ինձ ոչ մեկ չի դրդել, սպառնացել, որ ես գնամ միտինգ, եսել եմ աշխատում- ոչ մասնավոր հիմնարկությունում: Իսկ եթե ինչ-որ մի հիմնարկի դիրեկտոր իրա աշխատողներին տենց բանա ասում- էտ իրանիցա, և երևի ուզումա հաճոյանալ վերևներում, դա միանշանակ չի ողջունվում, իսկ եթե Սերժ Սարգսյանը հրաման տված լիներ, թե բոլորին զոռով բերեք, ապա դա համատարած բնույթ կլիներ, ինչը, միանշանակ գոյություն չունի:
    Երևի այդ «ինչ-որ մի հիմնարկ»-ներից մեկն էլ երթուղային տաքսիների պարկն էր՝ դատելով մանկական այգու հարևանությամբ շարված տասնյակ 57 համարի գազելներից Սա ասում եմ հենց այնպես, թե չէ ես էլ չեմ հավատում, որ Նժդեհի հրապարակում կայացած հանդիպմանը մարդկանց բերել էին մոտակա բոլոր հիմնարկներից, որ Մասիսում կայանալիք հանդիպմանը պարտադրել էին ներկա գտնվել Գեղանիստի դպրոցի ողջ անձնակազմին՝ ներառյալ աշակերտներն ու ծնողները, որ այսօր Չարենցի տուն–թանգարանին հարող տարածքում մարդկանց խումբ–խումբ հավաքել ու ներկա–բացակա էին անում։ Ինչպես և չեմ հավատում, որ դեռ մի երեք շաբաթ առաջ Փեթակում առևտրի կետ ունեցող յուրաքանչյուրից 20-ական անձնագրի պատճե էին պահանջել՝ այդ կետերն այլևս վարձակալության չտալու սպառնալիքով։ Այդ ամենը «Լևոնի վկաներ»-ի երևակայության արդյունքն է, որոնք ապրում են մեկ այլ՝ «Վիրտուալ Հայաստան» կոչվող երկրում, որտեղ ի տարբերություն իրական Հայաստանի ամեն ինչ մեղմ ասած հիասքանչ չէ...
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  4. #79
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    այսօր երևի շատերը հիշեցին իրենց դպրոցական/ուսանողական տարիները ստիպողաբար գնալով հանրահավաքի որ հանկարծ բացակա չստանան

    ...

  5. #80
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    40
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանում եմ- Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, տենց օդում պոսալով չի, եսել շատ բան կարամ ասեմ, կարամ ասեմ, որ խոդքի էս ինչ գյուղում Լևոնականները բաժանել են 20.000 դրամ... :
    հարգելիս ես փաստեր եմ բերում քեզ անձամբ մեզ, իմ ընտանիքին և շատ-շատերին առաջարկվել է ընտրել ՍՍ-ին, բացասական պատասխան ստանալուց հետո, մի հատ մուՆՆաԹ են գալիս, որ "տղուս գործի է դրել, դուք էլ մերժում եք",էհհհ
    իսկ մյուսին առաջարկել է փող, .... համոզված եմ որ կրկնակին ինքն է ստանում ամեն ձայնի համար
    ավել էլ ինչ է պետք ?
    ես դա չեմ լսել ինչ-որ մեկինց, դա ՄԵԶ են առաջարկել,մեր իսկ "թաղից"

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Sergey-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի այդ «ինչ-որ մի հիմնարկ»-ներից մեկն էլ երթուղային տաքսիների պարկն էր՝ դատելով մանկական այգու հարևանությամբ շարված տասնյակ 57 համարի գազելներից Սա ասում եմ հենց այնպես, թե չէ ես էլ չեմ հավատում, որ Նժդեհի հրապարակում կայացած հանդիպմանը մարդկանց բերել էին մոտակա բոլոր հիմնարկներից, որ Մասիսում կայանալիք հանդիպմանը պարտադրել էին ներկա գտնվել Գեղանիստի դպրոցի ողջ անձնակազմին՝ ներառյալ աշակերտներն ու ծնողները, որ այսօր Չարենցի տուն–թանգարանին հարող տարածքում մարդկանց խումբ–խումբ հավաքել ու ներկա–բացակա էին անում։ Ինչպես և չեմ հավատում, որ դեռ մի երեք շաբաթ առաջ Փեթակում առևտրի կետ ունեցող յուրաքանչյուրից 20-ական անձնագրի պատճե էին պահանջել՝ այդ կետերն այլևս վարձակալության չտալու սպառնալիքով։ Այդ ամենը «Լևոնի վկաներ»-ի երևակայության արդյունքն է, որոնք ապրում են մեկ այլ՝ «Վիրտուալ Հայաստան» կոչվող երկրում, որտեղ ի տարբերություն իրական Հայաստանի ամեն ինչ մեղմ ասած հիասքանչ չէ...
    իսկ դու բառացի մի հասկացի, որ պիտի գային ու մատյանով +/- անեին, չէ հարգելիս, բոլոր հիմնարկների տերերը լավ էլ գիտեն իրենց աշխատակիցներին, և աչքի ընկնելը միայն բավարար է

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծւմ որ Օսկանյանին կցանկանային իշխանությունները տեսնել նախագահական աթոռին, կարծում եմ, որ նա որպես քաղաքական ֆիգուր ավելի թույլ է քան ՍՍ-ը. Իսկ ի՞նչ կարծիք ունեք Ե. Զախարյանի մասին
    Նրան սազում է և իր կոչումը .... "Կանանց համակրանք" կբավարարվի դրանով կարծում եմ
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 17.02.2008, 22:45: Պատճառ: Գրառման ավելացում
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  6. #81
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մարդիկ կան յավնի սև փիարով են զբաղված, խորհուրդ կտայի զերծ մնային, առավել ևս, 25 րոպեից ավարտվումա այս ամենը...
    --------------
    P.S. Եթե մարդ կա ով մտածումա, որ էսորվա միտինգի ժողովուրդը եկելա զոռով, ստիպողաբար- ուրեմն պատասխանը մեկնա- տվյալ մտածողին տենցա պետք.

  7. #82
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Սերժը չի լինելու իմ նախագահը, հակառակ դեպքում ԵՍ ՆԱԽԱԳԱՀ ՉՈՒՆԵՄ...

  8. #83
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժը չի լինելու իմ նախագահը, հակառակ դեպքում ԵՍ ՆԱԽԱԳԱՀ ՉՈՒՆԵՄ...
    ես էլ

    ես դեմ չեմ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահ ըլնի, դեմ չեմ, որ պաշտպանության նախարար ըլնի (լսել եմ ինքը զինվորներին հարգող մարդ ա), բայց ես իրան որպես նախագահ չեմ ընդունի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #84
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Փնտրում եմ Ս. Սարգսյանի խոսքի տեքստային տարբերակը: Հ1-ով մի մասը ցույց տվեցին, դեռ ականջներիս չեմ հավատում…
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.04.2008, 17:01:

  10. #85
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
    Հարգելի նախագահ Քոչարյան,
    Վեհափառ տեր,
    Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
    Բարեկամներ

    Այսօր ինձ համար չափազանց պատասխանատու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին երդ­ում տվեցի անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները: Այս պատմական օրը մենք բոլորս ենք երդվում, ես երդվում եմ բարձրաձայն. խնդրում եմ, որ դուք էլ լուռ երդվեք: Համոզված եմ, որ ձեզանից յուրա­քանչյուրը մեր հայրենիքին ու ժողովրդին ծառա­յե­լու սեփական ուխտն ունի:

    Սա մեր բոլորի երդումն է, հանուն մեր երկրի ավե­լի լավ ապագայի, հանուն զար­գաց­­ման, հանուն ժողովրդավարության, հանուն օրենքի իշխանության, հանուն ավելի ուժեղ եւ բարեկեցիկ Հայաստանի:

    Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն:

    Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր
    Ես գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայա­կան պատասխա­նատ­վու­թյուն, գի­տեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համա­րելու ամեն ինչի հա­մար: Ես երաշխավորում եմ, որ այդ պատասխանատվությունից չեմ խուսափելու, ես այդ պատասխանատվության չափը գիտակցել եմ, երբ մտել եմ Հանրապետական կուսակցություն եւ հայտարարել եմ, որ ՀՀ նախագահի ընտրու­թ­յուն­ներում կմասնակցեմ, եթե Հանրապետական կուսակցությունը ընտրութ­յուն­ներում ստանա առավելագույն քվեներ: Ես այդ պատասխանատվության չափը գիտակցում եմ հիմա, ու գիտակցելու եմ առա­ջիկա հինգ տա­րիներին, յուրաքանչյուր օր: Ես պատվով եմ կրելու Հայաստա­նի Հանրապետության բոլոր քաղաքա­ցիների նախագահը լինելու պատասխանատ­վու­թյունը:

    Այս հանդիսավոր օրը ես ցանկանում եմ շնոր­հակալություն հայտնել իմ աջակից­նե­րին, բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ ծրագրի օգ­տին: Ես շնորհակալ եմ այդ վստահության հա­մար: Հավատացնում եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք մեր երկրի կյանքը դեպի լավը փոխել: Այսօր ես փոփոխությունների կոչ եմ ա­նում, եւ մենք կրկին անգամ ազդարարում ենք փոփոխությունների նոր սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից:
    Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկ­նածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք ի­րա­վունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահո­գու­թ­յան ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փո­խադարձ հասանելիու­թյան սահմանից: Եթե ան­գամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո°չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը:

    Ես իմ շնորհակալական խոսքն եմ ուղղում նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մար­դուն, ով այլեւս իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայոց պատմության մեջ, ում նախա­գահության տասը տարիների ընթացքում մեր երկիրը նշանակալից ձեռք­բե­րում­­­ներ ունե­ցավ` ձերքբերումներ, որոնց վրա հիմնվելով է, որ այսօր լուրջ ծրագրեր ենք առա­ջադրում: Անգնահատելի է Ռոբերտ Քո­չար­յանի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թ­յան ստեղծման, կայացման ու պաշտպանության գործում: Ես համոզ­ված եմ, որ սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն նրա վաս­տակն ու ներդրումը մեր պետականության զարգացման ու ամրապնդման գործում: Շնորհակալ եմ, պարոն նախագահ:

    Բարեկամներ,
    Չնայած այս նախընտրական արշավը սուր էր ու զերծ չէր անգամ վիրավորանք­նե­րից, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընդ­դի­մախոսներին` պայքա­րի հա­մար, առանձնակի շնոր­հակալությունս ուղղելով նրանց, ովքեր արժա­նապատ­վորեն ընդու­նեցին իրենց պար­տութ­յունը, նրանց, ովքեր սեղմեցին համագործակ­ցության համար պարզված ձեռքը, ընդունելով միասին, համա­խմբված Հայաստանի Հանրապետությունը շենացնելու առաջարկը:

    Ես տեր եմ լինելու իմ բոլոր նախընտրական խոստումներին, եւ մենք միասնական ուժերով ենք դրանք կյանքի կոչելու:

    Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայու­թյանը, այնպիսի Հայաստան, որը կլինի բոլոր հայերի հայրենիքը:
    Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքի, սի­րո եւ հանդուրժո­ղա­կա­նության մթնոլորտ:

    Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ մեր քաղաքացիները, յուրաքանչյուր ըն­տա­նիք ապա­հով, արժանա­վայել կյանք եւ ինքնաարտահայտման հնարավորություն կունե­նա:

    Մենք վարելու ենք ակտիվ, նախաձեռնող ար­տաքին քաղաքականություն, անելու ենք ամեն ինչ Արցախի հիմնահարցի արդարացի ու խաղաղ լուծմանը հասնելու համար:
    Մենք կառուցելու ենք ուժեղ, հպարտ ու ժողովրդավարական պետություն Հա­յաս­տանը, որտեղ բոլորը հավասար են լինելու օրենքի առջեւ:

    Ես համոզված եմ, որ մեր բոլոր նախաձեռ­նութ­յունների հաջողության բանալին մե­ծա­­պես նաեւ ձեր` մեր հայրենակիցների ու մեր բարեկամների ձեռքերում է: Այս պատմական առաքելությունն իրականացնելու համար է, որ մեկ անգամ եւս հա­մա­խմբ­վելու կոչ եմ անում: Համախմբում, որը մեզ հիմնարար արժեքներ ստեղծելու, ժո­ղովրդա­վա­րութ­յան ու ազատությունների ուղիով շար­ժ­վե­լու հնարավորություններ է տալու:

    Ես այդ ամենն անելու եմ, անելու եմ, որովհետեւ ցանկանում եմ լինել այն նախա­գա­հը, ով ամբող­ջությամբ կիրականացնի իր ծրագիրը, խաղա­ղութ­յուն ու կայուն զարգացում կբերի Հայաստա­նին, կամրապնդի մեր երկրի վարկն ու հեղինա­կութ­­յունը, ով կկարողանա լուծել այսօր մեր առաջ ծառացած բոլոր լուրջ հիմնախնդիրները, ով ունակ կլինի կանխա­տեսել բոլոր հնարավոր մարտահրավեր­ներն ու դրանց հակազ­դե­լու միջոցներ կգտնի: Ես կարող եմ ու լինելու եմ այդպիսի նախագահ:

    Ես պատրաստ եմ ներդնել իմ ողջ ուժերը, որպեսզի մեր հասարակության մեջ տիրի փոխըմբռնման մթնոլորտը, որպեսզի մենք ձերբա­զատ­վենք ամեն տեսակ բեւեռացումներից, բիրտ առ­ճա­կատումներից ու վարկաբեկումից: Միայնակ ոչ ոք ի վիճա­կի չէ Հայաս­տանը դարձնել երազների երկիր: Անհրաժեշտ է բոլոր կառույցների, տար­բեր քաղա­քական եւ հասարակական ուժերի, քաղա­քացիական հասարակության ջանքերի համա­խմբում: Ահա այստեղ է, որ Նախագահը պետք հանդես գա որպես ազգի համախմբման գործ­ընթացի հիմնական դերակատար, մարդ, ով պետք է օգտա­գործի առկա իշխանությամբ իրեն հասու բոլոր միջոցներն ու մեխանիզմները լավա­գույն գաղափարներն առաջ մղելու և մեր երկրի կար­եւորագույն` մարդկային ռեսուրսը պահպանելու, զարգացնելու եւ առավելագույնս օգտագործելու համար:

    Ես համագործակցության եզրեր եմ փնտրելու բոլոր քաղաքական ուժերի հետ: Իմ ջանքերն ուղղված են լինելու համազգային նպատակների իրագործ­մանը, սե­րունդ­ների միջեւ կապն առավել ամրապնդելուն, տարբեր սոցիալական խմբերի շա­հերը համատեղելուն, ազգային փոքրամաս­նութ­յունների ու հայապահպանության խնդիր­ներին:

    Ես խրախուսելու եմ մտավորականության հանդեպ վերաբերմունքի փոփոխու­թյունը մեր երկրում: Վաղուց ժամանակն է, որպեսզի պետութ­յունը լրջորեն վերաբերվի իր մշակույթին, գիտա­կան ու կրթական ներուժին և անհատին, որ զբաղ­ված է մտավոր եւ ստեղծագործական աշխատան­քով:

    Իմ համեստ ներդրումն եմ ունենալու նաեւ Հայ առաքելական եկեղեցու ամրա­պնդ­ման գործում, որը պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգա­յին ինքնության հիմնասյուներից մեկը:

    Հարգելի ներկաներ,
    Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլո­րիս ցավ ու դառնութ­յուն պատճառեցին: Այսօր ես հորդորում եմ առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքին­ման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հա­յաստանի զար­գացման ճանապարհը: Ես համոզ­ված եմ, որ մենք չենք կարողանա ունենալ իրա­կան ու շոշափելի հաջողություններ ապագայում, եթե չսերտենք անցյալի դասերը: Տեղի ունեցածը բոլորիս համար պետք է զգոնության ու սթափութ­յան դաս լինի, պետք է բոլորիս ստիպի աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով:

    Անսահման ազատությունը կարող է հանգեցնել ինչպես հանրության շահերի, այնպես էլ այլ անձանց իրավունքների հետ բախման: Նման հնարավոր բախումները կանխելու եւ տարբեր շահերն ու իրավունքները միմյանց հետ համաձայ­նեցնելու հա­մար պետությունն իրավունք ունի միջա­մտել որոշ հիմնական իրավունքների իրակա­նացմանը:

    Հիմնական իրավունքների սահմանափակումները, սակայն, չեն կարող լինել բացարձակ, քանի որ նման պարագայում հիմնական իրավունքը պար­զա­պես կդա­դարի փաստացի գոյություն ունենալուց: Սահմանափակումները չպետք է բովանդակազրկեն Սահմանադրությամբ ամրագր­ված հիմնական իրավունքներն ու ազա­տություն­ները:

    Մենք պետք է կարողանանք իրավունքների եւ ազատությունների յուրաքանչյուր սահմանա­փակ­ման դեպքում, այդ թվում նաեւ խաղաղ հավաքների իրավունքի հետ կապված, գտնել հավասարա­կ­շռությունը մի կողմից հասարակական կարգի, այլոց իրավունքների ու ազատությունների պաշտ­պանության եւ խաղաղ հավաքների իրա­վունքի միջեւ:

    Մենք կարճ ժամկետներում տասնյակ օրենքների հետ միասին պետք է փոփո­խու­թյան ենթար­կենք նաեւ խաղաղ հավաքների իրավունքը կարգա­վո­րող օրենքները` նպատակ ունենալով մի կողմից ապահովել յուրաքանչյուրի խաղաղ հա­վաք­ներ անցկացնելու իրավունքի իրականացումը Եվրոպական չափանիշներին համապատասխան, մյուս կողմից` բացառել ցանկացած հրապարա­կային միջոցառման անցկացում, որը խաղաղ չէ, կամ որի նպատակը իրավաչափ չէ:

    Բարեկամներ,
    Մեր ժողովուրդն ինձ վստահության քվե է տվել, եւ ես պետք է առաջիկա հինգ տա­րի­ների ընթաց­քում իրականացնեմ իմ ծրագիրը, քվե է տվել, որպեսզի մեր երկրում շատ ավե­լի քիչ խնդիրներ մնան, որպեսզի կարողանամ անդրադառնալ բոլորի սպա­սելիքներին: Հինգ տարի, որն այդ ամենի համար բավական սեղմ ժամկետ է, ամեն­օրյա ու կարեւոր աշխատանքի ժամկետ: Ժամանակ, որի ընթացքում պիտի հասցնենք անել հնարավորն ու անհնարը մեր երկրի զարգացման ու մեր առջեւ ծառացած հիմնա­խնդիրների լուծման հա­մար: Դա է պատճառը, որ այս հանդիսավոր օրը իմ քաղա­քա­կան թիմի համար ես համարում եմ աշխատանքային:

    Ուրեմն, շնորհակալություն եւ ի գործ…


    Առաջ, Հայաստան:
    www.lragir.am
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #86
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Ապրես Հայկո ջան, այ էս մասն էի ուզում։
    Ես իմ շնորհակալական խոսքն եմ ուղղում նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մար­դուն, ով այլեւս իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայոց պատմության մեջ, ում նախա­գահության տասը տարիների ընթացքում մեր երկիրը նշանակալից ձեռք­բե­րում­­­ներ ունե­ցավ` ձերքբերումներ, որոնց վրա հիմնվելով է, որ այսօր լուրջ ծրագրեր ենք առա­ջադրում: Անգնահատելի է Ռոբերտ Քո­չար­յանի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թ­յան ստեղծման, կայացման ու պաշտպանության գործում: Ես համոզ­ված եմ, որ սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն նրա վաս­տակն ու ներդրումը մեր պետականության զարգացման ու ամրապնդման գործում: Շնորհակալ եմ, պարոն նախագահ:
    Խնդրում եմ հետս կռիվ չանել։ Երեք անգամ կարդացի, բայց չհասկացա ինչի մասին է խոսքը։ Հայաստանի՞, թե՞ Ղարաբաղի։ Եթե մեկ պետականություն, մեկ միավոր են Հայաստանն ու Ղարաբաղը, ասեք մենք էլ իմանանք։ Կոնկրետ ո՞ր երկրի մասին է խոսում պարոնը։

  12. #87
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Եվրոնյուսին վերջերս տված հարցազրույցը նոր հանդիպեց, ամենաբոց պահը որ Ահմադինեժադի մասին ա հարցնում, կռուտիտ ա լինում, ուղղակի լրագրողը չգիտի որ ԵՊՀի շեֆն էլ ա ինքը


    Հ.Գ. ավելի հարմար թեմա չգտա, կամ վերնագիր բան ման փոխեք, կամ եթե անհրաժեշտ ա նոր թեմա տեղափոխեք գրառումս:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (21.03.2010)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անժելա Սարգսյան
    Հեղինակ՝ Sova, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 22.09.2011, 22:23
  2. Մարո Սարգսյան
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.11.2010, 11:53
  3. E*D*U*L -ը ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 31.07.2009, 19:57
  4. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան
    Հեղինակ՝ Ռիժ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.06.2008, 19:32
  5. ՀՅԴ նախագահի թեկնածու
    Հեղինակ՝ Artashes, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 23.11.2007, 12:18

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •